Լրահոս

2020-01-20
2020-01-19
  • Իրավական
    Շոուն շարունակվում է...դատարաններում

    Գեորգի Կուտոյանի մահվան բոթը մերկացրեց մեր երկրում բույն դրած վրեժխնդրությունը: Ով ում հասցրեց մեղադրեց ԱԱԾ նախկին տնօրենի մահվան համար: Ստատուսային անորակ գզվռտոց սկսվեց հիմա արդեն մի կողմում շատ սևացած, մյուս կողմում շատ սպիտակած մեր հասարակության ներսում: Հանրային խորհրդի մասին օրենքով քաղաքական չեզոքության պարտավորություն ունեցող մեր հանրային խորհրդի նորանշանակ նախագահը, որին նշանակելիս վարչապետն ասաց. ահա սա է վերջին շանսը որ խորհուրդը էֆեկտիվ դառնա, Կուտոյանի մահվան լուրից ժամեր անց գիտեր սևերն են, գիշերը թաքուն թիրախ են փոխել:

    22:28
    19.01.20
    Ավելին
  • Հասարակական
    Ով որքան աշխատավարձ կստանա

    Հայաստանի մեկ ու կես տարեկան կառավարությունը սոցիալական ու տնտեսական խնդիրների լուծում պահանջող մեր հազարամյա ժողովրդին ամեն բողոքի ակցիայից հետո քաղաքակրթություն է բացատրում: Վերջին դեպքն այս շաբաթ եղավ: Կառավարության առաջ բողոքելու էին եկել մսավաճառները: Վարչապետ Փաշինյանը ակցիային միայն մի ստատուսով պատասխանեց նկատել էր, որ մսավաճառները հենց աղբամանի կողքին են հավաքվել, բայց հեռացել են՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոնների տպավորիչ քանակի տակ:

    22:27
    19.01.20
    Ավելին
  • Առողջապահական
    Աչաջուր. այստեղ ուզում են ծնվել | Մենք. առաջ՝ դեպի հետ

    Այս շաբաթ առողջապահության նախարարը գրպանից սև թուղթ հանեց հանրապետության 9 ծննդատան համար: Ու պայթեց մտահոգությունը մի՞թե հետ ենք գնալու հին խնդիրներին: Թորոսյանը ասաց, թե իր որոշումը վերջնական է, դրա դեմ պայքարելն անիմաստ: Համայնքները իհարկե բողոքեցին երբևէ հպարտ անվանված, հիմա ընկճված հուզված քաղաքացիների դուռը եկան մարզպետները ու ասացին՝ հանգստացեք: Նախարարն իհարկե որոշել է, նրա խոսքն էլ մեզ համար օրենք է, բայց գրություն չկա, քաղաքից թուղթ չի եկել:

    22:25
    19.01.20
    Ավելին
  • Աշխարհ
    Սիրո թագավորություն

    Ճաք տվեց թագավորական ընտանիքը, հարսը՝ Մեգանը, ամուսնու՝ արքայազն Հարիի հետ դեպի Բուքինգհեմյան պալատի էքզիթ ելք է գնում ճոխ բայց հոգնեցնող թագավորական կյանքից հոգնած ու աղմկող գլուխը անկախության հովերին տալու:

    22:21
    19.01.20
    Ավելին
  • Իրավական
    Մահ, որ ցնցեց Հայաստանը

    Ուրբաթ իր բնակարանում հայտնաբերվեց ԱԱԾ նախկին տնօրեն՝ 38-ամյա Գեորգի Կուտոյանի մարմինը: Քունքին՝ հրազենային վնասվածք: Տան պատերին կրակոցների հետքեր, բնակարանում՝ գլոկ տեսակի ավստրիական ատրճանակ ու 4 տասնյակ պարկուճներ, գնադակներ: Ինքնապան է եղել կամ սպանվել է: Քննչական կոմիտեն դեռ հստակություն չի մտցրել: 

    22:20
    19.01.20
    Ավելին
2020-01-18