Լրահոս
Իրավական
22:20
19.01.20
90

Մահ, որ ցնցեց Հայաստանը

Ուրբաթ իր բնակարանում հայտնաբերվեց ԱԱԾ նախկին տնօրեն՝ 38-ամյա Գեորգի Կուտոյանի մարմինը: Քունքին՝ հրազենային վնասվածք: Տան պատերին կրակոցների հետքեր, բնակարանում՝ գլոկ տեսակի ավստրիական ատրճանակ ու 4 տասնյակ պարկուճներ, գնադակներ: Ինքնապան է եղել կամ սպանվել է: Քննչական կոմիտեն դեռ հստակություն չի մտցրել: Գիտենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ Գեորգի Կուտոյանը Ազգային անվտանգության երկրորդ նախկին պատասխանատուն է, որը մահանում է խորհրդավոր պայմաններում:

1993-ին Երևանում սպանվել է պետական անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Մարիուս Յուզբաշյանը: Նա այդ կառույցը ղեկավարել է 10 տարի՝ մինչեւ 1988 թվականը՝ Խորհրդային Միության մայրամուտ: Ի՞նչ կատարվեց Կուտոյանի տանը: Շաբաթ քննչական կոմիտեն նոր մանրամասներ հայտնեց առեղծվածային մահվան հանգամանքների մասին: Պատճառները դեռ անհայտ են:

Խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոյանը համենայն դեպս ակնարկում է Կուտոյանի մահը հազիվ թե կապ ունենա նրա նախկին պաշտոնի հետ: Նա կարծում է, որ Գերոգի Կուտոյանը այնպիսի ժամանակահատվածում չի եղել ԱԱԾ տնօրեն եւ այնպիսի բեռ չի կրել, որ դրանով պայմանավորված լինի ողբերգությունը: Իսկ Կուտոյանը ԱԱԾ-ն ղեկավարել է երկու տարի երկու ամիս 2016-ի փետրվարի 12-ից մինչև 2018-ի մայիսի 10-ը: Ու հենց այդ ժամանակահատվածում է եղել մեր նորագույն պատմության ամենաանսպասելի իրադարձություններից մեկը՝ փողոցի ճնշման տակ իշխանափոխությունը, որից հետո, ի դեպ , Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե ԱԱԾ-ում ոչնչացվել են հույժ կարևոր փաստաթղթեր:

Թեեւ հետո ասվեց, որ դրանք վերականգնվել են: Ի վերջո, Կուտոյանի մասին շատ բան չգիտենք: Ի պաշտոնե երկրի ամենատեղեկացված մարդկանցից մեկը պաշտոնին համահունչ միշտ քչախոս է եղել, համեստ, բայց բարձրակարգ իրավաբան:

Այն ամենը՝ ինչ հայտնի է շավաթվա ամենաողբերգական օրվա մասին.