Լրահոս
Իրավական
22:28
19.01.20
93

Շոուն շարունակվում է...դատարաններում

Գեորգի Կուտոյանի մահվան բոթը մերկացրեց մեր երկրում բույն դրած վրեժխնդրությունը: Ով ում հասցրեց մեղադրեց ԱԱԾ նախկին տնօրենի մահվան համար: Ստատուսային անորակ գզվռտոց սկսվեց հիմա արդեն մի կողմում շատ սևացած, մյուս կողմում շատ սպիտակած մեր հասարակության ներսում: Հանրային խորհրդի մասին օրենքով քաղաքական չեզոքության պարտավորություն ունեցող մեր հանրային խորհրդի նորանշանակ նախագահը, որին նշանակելիս վարչապետն ասաց. ահա սա է վերջին շանսը որ խորհուրդը էֆեկտիվ դառնա, Կուտոյանի մահվան լուրից ժամեր անց գիտեր սևերն են, գիշերը թաքուն թիրախ են փոխել:

Ստատուսագիրների մի այնպիսի բարձրաստիճան բանակ կա հիմա, որ տպավորություն է ամեն առավոտ երկիրն արթնանում է նրանց հերթական արկածախնդրության ներքին տագնապով: «Լինում են դեպքեր, երբ վճիռ կարող ես լսել հանկարծակի ու անսպասելի՝ ումից ասես, երբ ասես»: Նոր Հայաստանում Ֆրանց Կաֆկայի Դատավարության հերոսի հետ իրենց շատերը հենց այս պատճառով են նույնականացնում: Այն ինչ կատարվում է մեր դատաիրավական իրականությունում կոչում են սյուրռեալիզմից մինչև փերֆորմանս անհատնում արարներով: