Լրահոս
Աշխարհ
22:21
19.01.20
77

Սիրո թագավորություն

Մեծ Բրիտանիայում ապահարզանների ամիս էր: Նախ իմացանք, որ ավելի քան չորս տասնամյակի անդամակցությունից հետո Միացյալ Թագավորությունը այնուամնեայնիվ ԵՄ-ից դուրս կգա: Համայնքների պալատը վարչապետ Բորիս Ջոնսոնի ներկայացրած Brexit-ի համաձայնագրին այո ասաց վերջ տալով եռամյա քաղաքական վեճերին: Դեռ նոր էին բրիտանացիները շունչ քաշել, երբ բրեքզիթի օրինակով մեգեքզիթը սկսվեց: Ճաք տվեց թագավորական ընտանիքը, հարսը՝ Մեգանը, ամուսնու՝ արքայազն Հարիի հետ դեպի Բուքինգհեմյան պալատի էքզիթ ելք է գնում ճոխ բայց հոգնեցնող թագավորական կյանքից հոգնած ու աղմկող գլուխը անկախության հովերին տալու: