Լրահոս
Հասարակական
22:27
19.01.20
85

Ով որքան աշխատավարձ կստանա

Հայաստանի մեկ ու կես տարեկան կառավարությունը սոցիալական ու տնտեսական խնդիրների լուծում պահանջող մեր հազարամյա ժողովրդին ամեն բողոքի ակցիայից հետո քաղաքակրթություն է բացատրում: Վերջին դեպքն այս շաբաթ եղավ: Կառավարության առաջ բողոքելու էին եկել մսավաճառները: Վարչապետ Փաշինյանը ակցիային միայն մի ստատուսով պատասխանեց նկատել էր, որ մսավաճառները հենց աղբամանի կողքին են հավաքվել, բայց հեռացել են՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոնների տպավորիչ քանակի տակ: