Լրահոս
Առողջապահական
22:25
19.01.20
95

Աչաջուր. այստեղ ուզում են ծնվել | Մենք. առաջ՝ դեպի հետ

Այս շաբաթ առողջապահության նախարարը գրպանից սև թուղթ հանեց հանրապետության 9 ծննդատան համար: Ու պայթեց մտահոգությունը մի՞թե հետ ենք գնալու հին խնդիրներին: Թորոսյանը ասաց, թե իր որոշումը վերջնական է, դրա դեմ պայքարելն անիմաստ: Համայնքները իհարկե բողոքեցին երբևէ հպարտ անվանված, հիմա ընկճված հուզված քաղաքացիների դուռը եկան մարզպետները ու ասացին՝ հանգստացեք: Նախարարն իհարկե որոշել է, նրա խոսքն էլ մեզ համար օրենք է, բայց գրություն չկա, քաղաքից թուղթ չի եկել:

Լուծարումը արդյունքում շրջանցեց երկու համայնքային ծննդատուն: Մյուսները էլ չեն կարող ծննդօգնության ծառայություն մատուցել: Նախարարը խնդրել է չօգտագործել փակվել բառը: Այս խառը պատմությունը հրապարակախոս Ղարաբաղցյանին մի լավ պատմություն է հիշեցրել: Դեպքը եղել է Խորհրդային տարիներին Խձորեսկում: Սովխոզի դիրեկտորը իր տանը ֆիլմի նկարահանող կազմի առաջ աղ ու հաց է դրել ու պատմել, որ անտրամադիր է: Վերեւներից պայման են դրել եթե կաթի պլանը այդ ամիս էլ չկատարի սովխոզը, ֆերման լուծարելու են,: Քաղաքացի հյուրերը խոստացել են համոզել Ռայկոմի Քարտուղարին, որ ժամանակ տա: Իսկ սովխոզի դիրեկտորը կեսկատակ հարցրել է բա կովերին ո՞վ կհամոզի:

Այս պատմությունն է հիշել Ղարաբաղցյանը, երբ Արսեն Թորոսյանը պարզաբանել է, որ համայնքային ծննդատները փակում են թերակատարված պլանի պատճառով Կառավարությանը տարեկան 150 ծնունդ է պետք ախր: