Լրահոս
2022-01-26
-
ՀասարակականԱբովյանում բախվել են Chevrolet-ն ու Nissan X-Trail-ը. Nissan-ը կողաշրջվել էԱյսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը։ Ժամը 10:00–ի սահմաններում Աբովյան քաղաքի Ռոսիայի, Օգոստոսի 23-ի փողոցների և Բարեկամության հրապարակի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 38-ամյա Էդվին Ղուլյանի վարած Chevrolet մակնիշի և 68-ամյա Ռուբիկ Սարիբեկյանի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:Ավելին12:1126.01.22 -
ՀայաստանՀրաժարականից մի քանի օր առաջ Արմեն Սարգսյանն ու Ալեն Սիմոնյանը հանդիպել են․ Էդգար ՂազարյանՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է, որ 2022 թվականի հունվարի 13-ին հանդիպում է տեղի ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նախագահի հրաժարականի դեպքում նրան այդ պաշտոնում փոխարինելու պատասխանատվություն ունեցող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև․ «Հանդիպման հաջորդ օրը Արմեն Սարգսյանը մեկնել է Հայաստանից ու այլևս չի վերադարձել՝ հունվարի 23-ին հայտարարելով իր հրաժարականի մասին։ Այդ ժամանակահատվածում, 2022 թվականի հունվարի 18-ին Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարությունէ տարածել, որ Արմեն Սարգսյանն առողջական խնդիրների պատճոռով մեկնում է կարճատև արձակուրդ (Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում դա հավաստող նախագահի ոչ մի կարգադրություն գոյություն չունի), իսկ հունվարի 20-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴԱՈ-15 աշխատակարգային որոշմամբ վերանայել է իր երկու օր առաջ՝ 2022 թվականի հունվարի 18-ի ՍԴԱՈ-13 աշխատակարգային որոշումը և Ալեն Սիմոնյանի ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու սահմանադրականության հարցով դատաքննության օրը հունվարի 25-ից տեղափոխելով ապրիլի 5-ը, ընդ որում բանավոր ընթացակարգով՝ բավարարելով պատասխանող կողմի միջնորդությունը։ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահի հրաժարականի մասին հայտարարություն է արել հունվարի 24-ին (մեկ օր առաջ այն օրից, երբ ՍԴ-ում պետք է քննարկվեր իր ընտրվելու սահմանադրականության հարցը), իսկ Հանրապետության նոր նախագահի ընտրությունը բոլոր հնարավոր հաշվարկներով հնարավոր է, որ ավարտված լինի մինչև ապրիլի 5-ը։ Հանրապետության նախագահի կողմից ՀՀ ԱԺ նախագահին ուղղված դիմումի մասին հայտնի է դարձել 2022 թվականի հունվարի 23-ին, կիրակի օրը, երբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն բացակայում էր հանրապետությունից, այլև գտնվում էր արձակուրդում։ Նույն օրը, գիշերը ժամը 23․00-ի սահմաններում ՀՀ Ազգային ժողովից պաշտոնապես հայտնել են, որ Ազգային ժողովում ստացվել է Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը։ Հետագայում հրապարակված դիմումից պարզ է դարձել, որ դրա վրա դրված է մեկ էլեկտրոնային ստորագրություն (առանց էլեկտրոնային ստորագրության մյուս վավերապայմանների) բացակայում է ամսաթիվը (նշված է միայն 2022 թվականի հունվար, սակայն նշված չէ օրը), հերթական համարը (չնայած նշված է ՀՆ- ․․․․ հերթական համարակալման առաջին տառերը, սակայն բացակայում է թիվը), չկա որևէ նշում ՀՀ նախագահի աշխատակազմից դրա ելքը հաստատելու, ինչպես նաև ՀՀ ԱԺ աշխատակազմում դրա մուտքի հաստատելու (կնիք՝ ամսաթվով և գրանցման հերթական համարով) մասին։ Ստացվում է, որ Հանրապետության նախագահի հրաժարականի մասին շրջանառվող «փաստաթուղթը» չունի դրան ներկայացվող վավերապայմաններ, ունի անհասկանալի ծագում։ Պարզ չէ նաև, թե նախագահի աշխատակազմից կիրակի գիշերը ով է դա առաքել Ազգային ժողով, իսկ Ազգային ժողովի աշխատակիցներից ով է դա ընդունել՝ ժամը 23․00-ի սահմաններում, որի մասին հայտնեն ճամփորդության մեջ գտնվող ԱԺ նախագահին և նրա հանձնարարությամբ մամուլի ծառայության միջոցով տեղեկատվություն հաղորդեն հանրությանը։ Ընդ որում` սա այն դեպքում, երբ ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ Ազգային ժողովի աշխատակազմերում գործում է գործավարության և փաստաթղթաշրջանառության կազմակերպման և կանոնակարգման հստակ կարգ և ավանդույթներ։ 2022 թվականի հունվարի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը նախագահի հրաժարականի մասին իմացել է հունվարի 23-ին, կիրակի օրը՝ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ՝ հրաժարականի հայտարարության տեքստը տարածելուց երեքուկես ժամ առաջ։ Դեռևս ոչ ոք չի ստացել այն հարցի պատասխանը, թե ինչու է Արմեն Սարգսյանը հրաժարական ներկայացրել արձակուրդի ընթացքում, կիրակի օրը, Հայաստանից բացակայության ժամանակ։ Եթե նա ուներ առողջական խնդիրներ, որի մասին հայտնել է նախագահի աշխատակազմը հունվարի 18-ին, երբ Արմեն Սարգսյանը գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում, ապա հնարավոր էր սպասել մինչև նա վերջացներ իր բժշկական անհրաժեշտ հետազոտությունները, ավարտեր արձակուրդը և վերադառնար Հայաստան նոր հայտարարեր հրաժարականի մասին։ Նախագահի հրաժարականի տեքստից պարզ է դառնում, որ նրան «անհանգստացնող» և հրաժարականի պատճառ դարձած հանգամանքը Սահմանադրությամբ նախագահին վերապահված լիազորություններն են, որոնք նույն են մնացել իր պաշտոնը ստանձնելու պահից և դժվար թե փոփոխության ենթարկվեին առաջիկա մի քանի օրը։ Շուրջ չորս տարի այդ լիազորություններով, իր բորոշմամբ ակտիվ աշխատած նախագահը, կարող էր ևս մի քանի օր դինալ դրանց պակասին։ Եթե նա կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ (հուսանք, որ գոնե դա ճշմարտություն է), ապա կարող էին պայմանավորվել և վարչապետը տրամադրեր պետական օդանավը (դրա նախադեպերը շատ են) և նա մի քանի ժամ հետո վերադառնար Հայաստան և երկուշաբթի օրը պատշաճ եղանակով ոչ միայն գրավոր տեքստով, այլև անձամբ ներկայանար Ազգային ժողով, ներկայացներ իր հրաժարականը, պատասխաներ պատգամավորների, լրագրողների, ողջ հանրությանը հուզող հարցերին և արժանապատվորեն թողներ այդ պաշտոնը, եթե չէր ցանկանում հետագայում պաշտոնավարել։ Ստացվում է, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընտրված և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում հանդիսավոր կերպով երդում տված և պաշտոնը ստանձնած Հանրապետության նախագահը փախստականի նման, օտար երկրից, գրավոր տեքստով հայտարարում է իր հրաժարականի մասին՝ Ազգային ժողով ուղարկելով կասկածելի տեսքով մի A4 ձևաչափի թուղթ, որին անգամ փաստաթուղթ անվանելը շռայլություն է։ Այս հոդվածով ես, կարծես թե կարողացա կատարել քննիչների աշխատանքի մեծ մասը, հուսամ մնացյալ մասը նրանք կկատարեն բարեխղճորեն և կգտնեն այս գործընթացի բոլոր հանգամանքները։ Միևնույն է դա երբևէ արվելու է, մնում է ակնկալել, որ այդ աշխատանքը չի ուշանա։ Հ․Գ․ Արտերկրում գտնվելու ընթացքում նախագահի հրաժարական ներկայացնելուց հետո, փաստացի անտեր է մնացել Նախագահական իշխանության խորհրդանշը, որը պահվում է Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Այս իրողությունը Հայաստանի Հանրապետության անտեր մնալու ցավալի խորհուրդն է իր մեջ պարունակում։ Հուսանք նախագահի աշխատասենյակը մաքրող հավաքարարները խնամք ու հոգածություն կցուցաբերեն դրա նկատմամբ»։Ավելին11:4926.01.22 -
ՀայաստանՀՀ վարչապետը կամ չգիտի, կամ միտումնավոր խեղաթյուրում է․ Հայ դատի Կենտրոնական խորհրդի հայտարարությունըՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի հերթական անհիմն պնդումների վերաբերյալ։ Հայտարարությունում ասված է․ «ՀՀ վարչապետը 2022 թ․ հունվարի 24-ի հարցազրույցում իրեն թույլ է տվել պնդումներ, որոնք մի կողմից խեղաթյուրում են պատմական փաստերը, մյուս կողմից` գրեթե նույնությամբ կրկնում ադրբեջանաթուրքական թեզերը, որոնց դեմ Հայաստանի Հանրապետությունը և Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը տևական ժամանակահատված արդյունավետ պայքար են մղել։ Ներկայումս չափազանց ցավալի է Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարի շուրթերից լսել թշնամական թեզերի կրկնություն։ Ի թիվս բազմաթիվ թշնամահաճո պնդումների, Փաշինյանը հայտարարել է, թե «Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել», իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը գլխավորապես համարել է սփյուռքյան գործունեության արդյունք։ Հայ դատ ասելով` Փաշինյանը տվյալ դեպքում, հավանաբար, նկատի ունի Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը՝ դիտավորությամբ մոռացության մատնելով այն փաստը, որ 1921թ․ Կարսի պայմանագիրը, որը միջազգային իրավունքի տեսանկյունից առ ոչինչ է, ցայսօր ընդունված չէ Հայաստանի Հանրապետության կողմից որպես Հայաստան-Թուրքիա սահմանի իրավական հիմք։ Այդ մասին է վկայում 2009թ. հոկտեմբերի 10-ին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում կատարված հետևյալ հաստատումը. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա սահմանների հարցը ենթակա է լուծման միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում»։ Ավելին` ցյուրիխյան արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ․ հունվարի 12-ի որոշմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը նշվում է որպես «փաստացի սահման»։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից կազմված և 2015թ․ հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդում ներկայացված` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը եղել և մնում է Հայոց ցեղասպանությանն առնչակից հանգամանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ համազգային եզակի փաստաթուղթ, որն իր համընդգրկունությամբ և ընդունվածության համախոհությամբ ցայսօր էլ շարունակում է բարձր արժեք ունենալ։ Պետք է արձանագրել նաև այն փաստը, որ եթե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը գլխավորապես եղել է սփյուռքյան կառույցների գործունեություն, այդ գործունեության արդյունավետությունը բազմապատկվել է այն ժամանակ, երբ ՀՀ օրվա իշխանությունները սատարել են այդ գործին՝ 1990թ. օգոստոսի 23-ին որդեգրված Հայաստանի անկախության հռչակագրով ստանձնված հանձնառության համապատասխան։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ՝ ՀՀ այս իշխանությունների կողմից կառավարության գործունեության ծրագրին կատարված անընդհատական հղումներին, ապա պետք է նկատել, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում նշված է․ «Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է հնարավոր Ցեղասպանության միջազգային ճանաչումը համադրել Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմանը։ Պետք է նաև ուշադրությամբ նկատել, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը կառավարության ծրագրում չի ներկայացվում իբրև գործընթաց, ինչը խոսում է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից ճանաչման գործընթացը դուրս բերելու մասին։ Հայաստանի վարչապետը չի խորշել նաև խիստ վտանգավոր հայտարարություններ անել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։ Ցավում ենք, որ Հայաստանի վարչապետը կա՛մ այնքան անպատրաստ է, որ չգիտի, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում է ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցությունը միջազգային իրավունքում։ Ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցության վեճն առավել հստակեցվել է Արդարադատության միջազգային դատարանի՝ միջազգային իրավունքի շրջանակում Կոսովոյի կողմից անկախության միակողմանի համապատասխանության վերաբերյալ 2010թ․ հուլիսի 22-ի խորհրդատվական որոշմամբ։ Ավելի չխորանալով այդ որոշման իրավաքաղաքական ծալքերի մեջ՝ միայն նշենք, որ Դատարանն ուղղակի արձանագրել է՝ «տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառման ոլորտը սահմանափակվում է ճանաչված պետությունների հարաբերությունների ոլորտով»։ Որպես եզրակացություն՝ Դատարանն ընդունել է, որ միջազգային իրավունքը չի արգելում անկախության միակողմանի հռչակումները։ Ավելին, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ սահմանված՝ իրավունք և սկզբունք հասկացությունները միմյանցից տարբերվում են, և սկզբունքները միտված են իրավունքների ապահովությանը, ոչ թե հակառակը։ Հետևաբար, տարածքային ամբողջականության սկզբունքը և ինքնորոշման իրավունքը միմյանց հակադրվել չեն կարող, իսկ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տարածքային ամբողջականության հարց առաջանալ առհասարակ չի կարող, քանի որ, ինչպես արձանագրել է Արդարադատության միջազգային դատարանը, տարածքային ամբողջականության սկզբունքը կարող է կիրառվել միմյանց ճանաչած երկու պետությունների միջև հարաբերություններում։ Այսպիսով, փոխանակ օգտվելու Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում հայկական կողմի դիրքերն ամրապնդող օբյեկտիվ հանգամանքներից, ՀՀ իշխանությունները, անկարող լինելով դա անել, ամբողջապես տրվել են ադրբեջանաթուրքական թեզերի ամոթալի կրկնությանը, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գործընթացում բավարարել են թուրքական հայտնի նախապայմանները։ ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ կառույցը, անկախ Հայաստանի իշխանությունների պարտվողական ու ամոթալի դիրքորոշումներից, շարունակում է մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությունը՝ այն վստահությամբ, որ այդ իրավունքների պաշպանությունը չի կարող պայմանավորված լինել անցողիկ և ապաշնորհ իշխանությունների գոյությամբ»։Ավելին11:4226.01.22 -
ՀայաստանՀայտնի է բողոքի քննության օրըԱռուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ դատարանում նշանակվել է 2021 թվականի փետրվարի 8-ին, ժամը՝ 10:30, տեղեկացնում է Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։Ավելին11:3926.01.22 -
ՀասարակականՈւղիղ 30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Քարին տակի հերոսամարտըՈւղիղ 30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Քարին տակի հերոսամարտը... 1992-ի հունվարի 26-ին գյուղի ինքնապաշտպանությունը ղեկավարում էր մասնագիտությամբ վարորդ Վաղարշակ Առուշանյանը, իսկ հակառակորդի գործողություններն անձամբ համակարգում էր Ադրբեջանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Թաջջեդին Մեհթիևը, գրել է Արցախի Զինված ուժերի գնդապետ, ՊԲ հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մարտական գործողությունների արդյունքում ԵՐԵՔ ԿՈՂՄԻՑ հարձակման անցած հակառակորդը տալով 90-ից ավելի զոհ, հետ շպրտվեց ելման դիրքեր: Հայկական կողմը տվեց 22 զոհ, որից 3-ը՝ կին ... Գյուղը մնաց անառիկ: Քարին տակի հերոսամարտից մոտ 28 տարի անց գյուղի պաշտպանության համար տեղի ունեցավ հերթական առճակատումը: Հայկական կողմի պաշտպանությունը համակարգում էին ակադեմիական որակավորմամբ հրամանատարներ, իսկ թշնամական ուժերի գործողությունները՝ ադրբեջանաթուրքական գլխավոր շտաբերի բարձրաստիճան պատասխանատուներ... Բավականին անհասկանալի պայմաններում 2020թ. նոյեմբերի 4-ին ԵՐԵՔ ԿՈՂՄԻՑ ամուր պաշտպանված Քարին տակն ընկավ... Հ.Գ.- 30 տարի առաջ Քարին տակի համար տեղի ունեցած պաշտպանական մարտում հերոսաբար մարտիրոսվեց Վաղարշակ Առուշանյանը, իսկ դրանից 28 տարի անց՝ նրա որդին՝ Մխիթար Առուշանյանը... Փառավորելով ընկածներին՝ շարունակենք հավատարիմ մնալ մեր հայրենապահպանության գաղափարին...»։Ավելին11:3526.01.22 -
ՀասարակականՎրաերթի ենթարկված 15-ամյա աղջիկը 7,5 ամիս անց հիվանդանոցում մահացել է2021 թ․ հունիսի 7-ին Երևանի Հ. Բաբայան և Հյուսիսային ճառագայթ փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 15-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 25-ին, ժամը 17.10-ին, ոստիկանությունում տեղեկանք է ստացվել, որ ամիսներ առաջ վրաերթի ենթարկված 15-ամյա Լիլիթ Հայրապետյանը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:Ավելին11:3226.01.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1931, մահվան՝ 1 նոր դեպքՀայաստանում հունվարի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1931 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 355 662-ի, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8033 է: Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունվարի 26-ի դրությամբ մահվան այսպիսի դեպքերի թիվը 1525 է։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9558-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 147 է, ընդհանուր առողջացածներինը՝ 334 696, փաստացի բուժվողներինը՝ 11 408: Մեկ օրում արվել է 7721 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 692 959 թեստավորում:Ավելին11:2426.01.22 -
ՀասարակականԲացահայտվել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք: Մասնավորապես, օրերս հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նախատեսվում է փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածք օդային ուղով, մաքսանենգ ճանապարհով ներմուծել հեռախոսներ: Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով մշակվել և ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում` «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի տարածքում հայտնաբերվել են Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով մաքսանենգ ճանապարհով ներմուծված հեռախոսները: Հայտնաբերվել է 1328 հեռախոս, որոնց շուկայական արժեքը կազմել է մոտ 600 հզ ԱՄՆ դոլար: Որոշ մոդելներն, ի դեպ, հայաստանյան շուկայում վաճառվում են 600,000-ից մինչև 1,200,000 ՀՀ դրամի սահմաններում: Մաքսանենգ ճանապարհով փորձ է արվել նաև ներկրել մեծ քանակությամբ պլանշետներ, էլեկտրոնային ծխախոտներ և հեռախոսների աքսեսուարներ: Հատկանշական է, որ մաքսանենգ ճանապարհով ներմուծված բեռների բոլոր արկղերի վրա փակցված են եղել միևնույն պիտակները: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Միաժամանակ հետաքննիչի կողմից նույն օրը որոշում է կայացվել վերը նշված ապրանքներն առգրավելու մասին։ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը փոստային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերություններին հորդորում է չկազմակերպել, չօժանդակել, ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից և երրորդ երկրներից մաքսանենգ ճանապարհով ապրանքների ներմուծումներ Հայաստանի Հանրապետության տարածք: Նմանատիպ բոլոր դեպքերում միջոցներ են ձեռնարկվելու օդային փոխադրողներին ևս միջազգային նորմերին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար: Դեպքի առնչությամբ կատարված նախնական հաշվարկի համաձայն` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։Ավելին11:1326.01.22 -
ՀասարակականԳավառում «ԶԻԼ»-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էԳեղարքունիքի մարզում, այսօր՝ հունվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 09:00-ի սահմաններում ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել Գավառի բնակիչ, 44-ամյա Արմինե Դադոյանին: Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Գավառ» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին նա մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քնննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը:Ավելին11:0526.01.22 -
ՀայաստանՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա, 18 քաղաքացու ցուցաբերել օգնությունՀունվարի 24-ից 25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Աբովյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Ազատեկ, Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Կոտայքի մարզի Մրգաշեն, Արագածոտնի մարզի Կանիաշիր, Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղերում, Ամասիա-Բանդիվան, Ամասիա-Գյումրի, Արագածոտնի մարզի Ալագյազ-Ջամշլու, Ծաղկահովիտ-Ապարան, Սյունիքի մարզի Տաթև-Կապան ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և 18 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:Ավելին10:5826.01.22 -
ՀասարակականԱյլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ԹաթոյանՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ երեկ՝ հունվարի 25-ին, Բելգիայի ԱԳՆ-ում տեղի են ունեցել իր քննարկումները բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը․ «Բելգիայի ԱԳՆ-ի Երկկողմ գործերի գլխավոր տնօրեն Ջերոն Կուրմանի և Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի հարցերի տնօրեն Լյուկ Լիբոնի հետ հանդիպմանը մանրամասն հիմնավորել եմ, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները միջազգային իրավունքի խախտումով հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Այդ պահից սկսած ամեն օր խախտում են Հայաստանի բնակչության իրավունքները, խաթարել են մարդկանց նորմալ կյանքը: Անդրադարձել եմ 2021թ. նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը: Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները: Նշել եմ, որ խախտումների վերացման իրական լուծումn ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից: Սրա հիմքում էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը ոչ միայն չի նվազել, այլ խորացել է: Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: Մարդկանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է ապառազմականացված [անվտանգության] գոտի: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար: Զուգահեռ ներկայացրել եմ ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահաջներն ու միջազգային փորձը, որից բխում է այս առաջարկը: Նշել եմ նաև, որ խախտումները բնույթով նույնն են նաև Արցախում, ինչի մասին վկայում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները: Փոխանցել եմ նաև հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ իմ զեկույցները՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը և ադրբեջանական իշխանությունների անօրինական արարքները (արհեստական դատավարություններ, մարդկանց պահելը քաղաքական ու ռազմական առևտրի նպատակով և այլն) : Քննարկել ենք մարդու իրավունքների այլ հարցեր ևս` խոսքի ազատություն և լրագրողների մասնագիտական աշխատանքի պաշտպանություն, կանանց իրավունքների պաշտպանություն և այլն»:Ավելին10:3726.01.22 -
Հասարակական13 տարի սպասելուց հետո Իսկանդարյաններն արդեն լավ տուն ունենԻրականացել է Իսկանդարյանների 13 տարվա երազանքը՝ նշանդրեք ու ծնունդ են նշում նոր տանը:Ավելին10:2026.01.22 -
ՀասարակականՀակակոռուպցիոն կոմիտեում քննարկում են «Մարտի 1»-ի քրգործով անցնող նախկին պաշտոնյաների ճակատագիրը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2008 թվականի մարտի 1-ի երեւանյան արյունալի իրադարձությունները բացահայտելու խոստումով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը չի կատարում նաեւ իր այդ խոստումը: Դեռ 2018-ից հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1»-ի գործով քրեական գործ հարուցեց նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնցից ոմանք կալանավորվեցին, ավելի ուշ ազատ արձակվեցին: Սակայն ինչպես 10 հոգու սպանությունները, այնպես էլ դրա հրամանը տվողները մինչ օրս չեն բացահայտվել եւ պատասխանատվության չեն ենթարկվել: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ այս օրերին Հակակոռուպցիոն կոմիտեում քննարկում են «Մարտի 1»-ի քրեական գործով անցնող նախկին պաշտոնատար անձանց ճակատագիրը, բայց ոչ թե մեղադրանքի, այլ վաղեմության ժամկետի հիմքով այդ քրեական գործերը կարճելու կամ դրանք դատարան ուղարկելու վերաբերյալ: Ասել է թե՝ առաջիկայում «Մարտի 1»-ի գործով նախկին պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու գործերով որոշումներ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեին մեկնաբանության համար, որտեղից խոստացան պատասխանել մեր հարցին այսօր: Նկատենք, որ խիստ հավանական է՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալների գործերը նույն վաղեմության հիմքով կարճվեն դատարանում արդեն, այսինքն՝ ամեն դեպքում, «Մարտի 1»-ի գործը չի բացահայտվելու»:Ավելին10:1926.01.22 -
ՀասարակականՆիկոլիզմը բոլորիս ուղեղն է մտցնում դիմազուրկ ու ստամոքսակենտրոն պետականության քաղցր միֆը. Ռուբեն ՄելիքյանՀայաստանը ՄԱԿ-ի թիվ 170 անդամ-պետությունն է (ներկայում անդամների թիվը 193 է): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մեր առջև դրված է անչափ կարևոր ընտրություն. վերածվել պարզապես «Թիվ 170 պետությա՞ն»՝ անդեմ ու դժգույն, որը չունի ազգային իղձ ու ինքնություն, թե՞ մնալ Հայկակա՛ն պետություն, որը կաշկանդված է «Ազատասեր նախնիների սուրբ պատգամ»-ով, ազգային արժեքներով ու արժանապատվությամբ, որն ունի դիմագիծ ու նպատակ, ու ամենակարևորը՝ որն ունի իր ազգային ինքնությունը ապազգային ագրեսիվ տարրերից, ապազգային մտածողությունից, «թիվ 170 պետություն» մոդելից ինքնապաշտպանվելու կամք ու վճռականություն։ Սա՛ է վիճակը գաղափարական դաշտում։ Նիկոլիզմը հենց «թիվ 170 պետություն» մոդելի ագրեսիվ ջահակիրն է, որն անընդհատ մեր բոլորի ուղեղն է մտցնում դիմազուրկ ու ստամոքսակենտրոն պետականության քաղցր միֆը։ Այս առումով, նիկոլիզմը բացարձակ չարիք է սեփական երկիրը «Հայաստան» ընկալել շարունակողների համար: Իսկ մենք ԴԵՌ բացարձակ մեծամասնություն ենք՝ չնայած հայկականը նսեմացնելու, հային բարոյազրկելու՝ ներքին-թշնամական բոլոր ջանքերին։ Վերահաս վճռական օրերից առաջ այս պարզ ճշմարտության գիտակցումն անչափ կարևոր է։ ՀԳ. «Թիվ 170 պետություն» մոդելի բուն էությունը պատկերացնելու համար ամենալավ համեմատությունը… հայ աղջիկների վիրահատված քթերն են։ Փողոցում շուրջդ ես նայում ու կարծում ես, թե բոլոր երիտասարդ աղջիկները նույն քիթն ունեն։ Այնինչ շատերը վարի են տվել իրենց գեղեցիկ, ինքնատիպ ու ոչ ստանդարտ քթերը՝ զուտ մոդայից դրդված։ Հետո զղջացել են, բայց ուշ է եղել»։Ավելին10:0826.01.22 -
ՀասարակականՓնտրվում է նախագահ. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո իշխանության անդամները ցայտնոտի մեջ են, չեն կողմնորոշվում՝ ում առաջադրել որպես նախագահի թեկնածու։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» թեեւ վաղուց էր ցանկանում յուրային նախագահ ունենալ ու, այսպես ասած, ազատվել Սարգսյանից, բայց չէին պատկերացնում, որ նոր նախագահ «նշանակելը» մեծ խնդիր կդառնա իրենց համար։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թե՛ իշխող ՔՊ-ն, թե՛ խորհրդարանական համանուն մեծամասնությունն այժմ սպասում են առաջիկայում սպասվող նիստերին, որին Նիկոլ Փաշինյանն է մասնակցելու։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս շաբաթվա վերջ հավանաբար կկայանա իշխանության՝ Դիլիջանի հետաձգված արտագնա նիստը: Հենց այդ ժամանակ էլ ներկաները կքննարկեն կամ, ավելի շուտ, կիմանան՝ ով է ՔՊ-ի թեկնածուն։ Բանն այն է, որ նախագահի թեկնածուին Փաշինյանն անձամբ է ընտրելու ու ներկայացնելու թիմակիցներին, ու այնպես չէ, որ կուսակցականներն առարկելու կամ քննարկելու են թեկնածուի ընտրության հարցը։ Թեեւ իշխանությունը նախագահի մի քանի թեկնածուների անուններ դիտարկել է, որոնց մասին նաեւ մամուլը գրեց, բայց չի բացառվում, որ վերջին պահին Փաշինյանը որոշի սեփական թիմից որեւէ մեկին նախագահ «կարգել»: Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ իր պատկերացումների նախագահի կերպարին: Նա ընդգծեց, որ նոր նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ՝ հիշեցնելով, որ Արմեն Սարգսյանը չստորագրեց Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության իր հրամանագիրը, երբ Օնիկ Գասպարյանը պահանջում էր վարչապետի հրաժարականը։ «Այդ ներդաշնակության սակավության պատճառով մենք շատ լուրջ մարտահրավերներ ենք ունեցել, որոնց խորությունը գուցե թե չենք էլ արձանագրել էդ պահին։ Մասնավորապես, նախորդ տարի Գլխավոր շտաբի հայտնի հայտարարության համատեքստում, էստեղ իշխանության խնդիր չէր բացարձակապես, կառավարության խնդիր չէր, գործադիր իշխանության խնդիր չէր, իմ գնահատականն այն է, որ մենք պետականության կորստի եզրին էինք գտնվում այդ ժամանակ»,- հայտարարեց Փաշինյանը»:Ավելին10:0626.01.22 -
ՀասարակականԹՈՒՄՈ կենտրոնի բացումը կլինի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի նշանակալի իրադարձություններից մեկը․ ՄիրզոյանՀունվարի 25-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտոր Ստեֆան Պալաժի ուղեկցությամբ շրջայց է կատարել Լյուքսեմբուրգի համալսարանում և ծանոթացել հաստատության հետազոտական և կրթական ծրագրերին։ Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության և դասախոսական անձնակազմի հետ։ Անդրադառնալով երկու երկրների միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցությանը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ այն երկկողմ օրակարգի կարևոր ուղղություն է, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի կառավարության միջև մշակույթի, կրթության, երիտասարդության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում։ ԱԳ նախարարն իր գոհունակությունն է հայտնել նաև համալսարանի տարածքում ԹՈՒՄՈ ստեղծարար կրթության կենտրոնի հյուրընկալման նախաձեռնության առչնությամբ՝ երախտագիտություն հայտնելով Լյուքսեմբուրգի համալսարանին` նախագիծն առաջ մղելու վճռկանության համար: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ԹՈՒՄՈ կենտրոնի բացումը կլինի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի նշանակալի իրադարձություններից մեկը։Ավելին10:0526.01.22 -
ՀասարակականՔավորի տղան նկատողություն է ստացել. Բադասյանը չի խնայել. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի որդին՝ Աշոտ Ղալումյանը, որը 2018-ի հունիսից ՊԵԿ-ում է աշխատում, անցած տարվա դեկտեմբերին կարգապահական տույժի է ենթարկվել։ Թե ինչ կարգապահական խախտում է նա արել, որ Ռուստամ Բադասյանը նրան չի խնայել՝ հաշվի չառնելով անգամ քավորի անձը, եւ գրավոր կարգադրությամբ նկատողություն է տվել՝ ծառայողական քննության արդյունքում։ Ուշագրավ է այն, որ շուրջ 3 տարի Աշոտ Ղալումյանը Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչի ժամանակավոր պաշտոնակատարն է, եւ այդ ընթացքում նրան այդպես էլ չեն նշանակել։ Աշոտ Ղալումյանի հայրը՝ Վահե Ղալումյանը, նկատողության մասին ասաց․ «Թեթեւ բան է եղել, կոնկրետ չգիտեմ ինչ։ Ինքս չեմ խառնվում իր գործերին, դրա համար էլ չեմ կարող ասել»։ Իսկ հնարավո՞ր է մաքսայինում կաշառք վերցնելու փաստով է նկատողություն ստացել։ «Բացարձակապես վստահ եմ, որ ինքը չի կարող 1000 դրամի խնդիր ունենալ՝ կաշառքի հետ կապված»։Ավելին10:0126.01.22 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն«Հրապարակ» Բազմաթիվ թելեր Նազարբաեւներից տանում են դեպի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այդ մասին տեղեկացվել են ռուսական իշխանությունները, որից հետո նախագահ Արմեն Սարգսյանի հեռանալը ժամերի հարց է դարձել: «Ժողովուրդ» Այս շաբաթվա վերջ հավանաբար կկայանա իշխանության՝ Դիլիջանի հետաձգված արտագնա նիստը: Հենց այդ ժամանակ էլ ներկաները կիմանան՝ ով է ՔՊ-ի նախագահի թեկնածուն։ «Հրապարակ» Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը սկանդալային հայտարարություն է արել՝ կապված մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ, եւ խոստացել է առաջիկայում նոր բացահայտումներ անել՝ պատռելով «Նիկոլի եւ նրա բանդայի դիմակը»: «Իրավունք» Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն ակտիվորեն շարունակում է Ձորաղբյուրի հենց սկզբնամասում առանձնատան շինարարությունը: Իսկ դեմուդեմ մի առանձնատուն էլ կառուցում է երկրի թիվ մեկ աներձագը` ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: «Հրապարակ» Երեւանի քաղաքապետի պաշտոնի գլխավոր հավակնորդ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առջեւ կանաչ լույս են վառել՝ կադրային քաղաքականությամբ եւ այլ քայլերով նախապատրաստվելու Երեւանի ավագանու ընտրություններին: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ:Ավելին10:0026.01.22 -
ՀայաստանԵրևանի քաղաքապետը դիմադրում է Ավինյանին ու մերժում նրա ներկայացրած կադրերին. ԶԼՄ«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի պաշտոնից Հայկ Մարությանին հեռացնելուց հետո այդ պաշտոնի գլխավոր հավակնորդ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առջև կանաչ լույս են վառել՝ կադրային քաղաքականությամբ և այլ քայլերով նախապատրաստվելու Երևանի ավագանու ընտրություններին, որոնք, դեռ պարզ չէ՝ կլինեն հերթակա՞ն, թե՞ արտահերթ։ Իշխանությունը հասկանում է, որ Երևանում հաղթելու համար շատ ջանքեր կպահանջվեն, ուստի պետք է այսօրվանից սկսել պատրաստվել դրան։ Ավինյանին, ըստ այդմ, քարտ բլանշ են տվել՝ նշանակումներ անել, ոմանց աջակցել, ոմանց ընդառաջել և պայմանավորվածություններ ձեռք բերել, որ ընտրությունների ժամանակ ձայներ բերեն ՔՊ-ին։ Սակայն պարզվել է, որ առաջին հայացքից մեղմ ու կառավարելի Հրաչյա Սարգսյանը, որին քաղաքապետ դարձրին՝ Մարությանից ազատվելու համար, այդքան էլ հեշտ չի տեղավորվում այս ծրագրի շրջանակներում։ Նա սկսել է հակադրվել Ավինյանին, բոյկոտել նրա ուղարկած կադրերին և որոշ հարցերում ընդդիմանալ»,-նշված է հրապարակման մեջ։ Ըստ պարբերականի՝ ՔՊ-ական շրջանակներում կա նաև կարծիք, որ սա կարող է հենց Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը լինել՝ մի կողմից Ավինյանին հրահանգել քայլեր անել և վերահսկել Երևանը, մյուս կողմից՝ Հրաչյա Սարգսյանին ներշնչել, որ ինքն է միակ որոշողը։ Սարգսյանը Ավինյանի ներկայացրած կադրերից մի քանիսին մերժել է՝ նշելով, որ թեկնածուները չեն համապատասխանում պաշտոնի պահանջներին:Ավելին09:5826.01.22 -
ՀասարակականԲորիս Ավագյանը ռուսական բանտից սկանդալային տեղեկություններ է հայտնելHraparak.am-ը գրում է․ «Դեկտեմբերի կեսերին հայկական համացանցում հայտնվեցին կադրեր, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգում ձերբակալում Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին: Նա արդեն մեկ ամիս է՝ գտնվում է Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Մենք Բորիս Ավագյանի կնոջ` Էլեն Ավագյանի միջոցով կապ հաստատեցինք նրա հետ, որպեսզի իմանանք, թե ինչում են նրան մեղադրում։ Գրավոր հարցեր փոխանցեցինք և ստացանք գրավոր պատասխան։ Նա սկանդալային հայտարարություն է արել՝ կապված մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ, և խոստացել է առաջիկայում նոր բացահայտումներ անել՝ պատռելով «Նիկոլի և նրա բանդայի դիմակը»․ «Հարգելի՛ հայրենակիցներ Վերջապես ես ձեզ կարող եմ տեղեկություններ հայտնել, որոնք կքողազերծեն այն, ինչ Նիկոլը փորձում է բոլորիցդ թաքցնել: Նախ փորձեմ պարզաբանել իմ ձերբակալության հանգամանքները, որոնք նիկոլահպատակ ԶԼՄ-ները փորձում են ձեզ ներկայացնել խեղաթյուրված: Ռուսաստանում իմ ձերբակալությունն իրականացվել է Հայաստանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա և պայմանավորված է վերջինիս ցանկությամբ` ինձ ամեն գնով վերադարձնելու Հայաստան: Երկրորդ․ ձեզ կպատմեմ, թե ինչ կապ ունեմ ես մաքսային վճարումներից խուսափելու պատմության հետ: Ես իսկապես աջակցել եմ մի խումբ անձանց, որպեսզի նրանք խուսափեն մաքսատուրք վճարելուց: Եվ այդ խումբը կազմված է Հայաստանի մաքսային ծառայության պետ Շուշանիկ Ներսիսյանից, Դավիթ Անանյանից և նրանց «տանիք» Նիկոլ Փաշինյանից ու վերջինիս բարեկամներից, ովքեր 2018 թվականի հունիսին ինձ էին դիմել օգնության խնդրանքով` հավաստիացնելով, որ այդ գործարքներից ստացված գումարներն անհրաժեշտ են հայկական ռազմական հետախուզության ֆինանսավորման համար: Ես, ինչպեսև մեր հարյուրավոր հայրենակիցները, այդ պահին հավատացել եմ փաշինյանական բանդայի ստերին և օգնել նրանց, բայց 6 ամիս անց գիտակցեցի, որ այդ գումարները նրանք յուրացնում են, և անմիջապես այդ բոլոր փաստերի մասին տեղեկացրի այդ պահին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: Ես ձերբակալվեցի 72 ժամով՝ որպես հանցակից, և ազատ արձակվեցի միայն իմ ներկայացրած բոլոր փաստերի ստուգումից հետո: Քանի դեռ ԱԱԾ տնօրենն Արթուր Վանեցյանն էր, հետաքննություն էր ընթանում, որի շրջանակներում հարցաքննության էին հրավիրում Շուշանիկ Ներսիսյանին։ Վանեցյանը նրա կալանքի թույլտվությունն էր պահանջում Փաշինյանից, բայց այդպես էլ չստացավ համաձայնություն, այլ հրահանգ ստացավ՝ արգելելու Հայաստանից իմ ելքը, որպեսզի ես չհրապարակեմ այնպիսի տեղեկատվություն, որը կպատռեր փաշինյանական բանդայի անդամների դիմակները: Իսկ երբ Վանեցյանը հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, քրեական գործն արագ կարգով փոխանցվեց ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի մաքսիմալ կասեցվի Շուշանիկ Ներսիսյանի և նրա կոռուպցիոն սխեմաների հետաքննությունը: ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Դավիթ Կոստանդյանը բազմիցս նշել է, որ ես վտանգ եմ ներկայացնում Հայաստանի իշխող ուժի համար, և որ ինձ Հայաստանից դուրս թողնելն անթույլատրելի է: Փաշինյանի բանդան բազմիցս ճնշումներ է գործադրել իմ բոլոր հարազատների և մտերիմների, ընդհուպ մինչև սանիկներիս և վարորդիս ընտանիքի նկատմամբ: Նիկոլն իր ներկայությամբ թունավորել է մեր Հայաստանի օդն ու ջուրը, հողն ու արևի լույսը: Ես ստիպված եմ քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ այն բռնատիրական ռեժիմը, որը սահմանել է Փաշինյանը Հայաստանում, միտված է նրան, որ քրեական գործեր սարքվեն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր համարձակություն են ունենում Փաշինյանի մասին ճշմարտությունն ասելու: Բազմաթիվ հալածանքների և սարքված քրեական գործերի ակնառու օրինակների մասին դուք լավ գիտեք: Ես խոստանում եմ սկսել հրապարակումների շարք, որով կպատռեմ Նիկոլի և նրա բանդայի դիմակը: Աստված պահապան մեր Հայրենիքին: Բորիս Ավագյան»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։Ավելին09:5326.01.22