Լրահոս
2022-01-26
-
ՀասարակականԵնթադրյալ «հանցանք»՝ ժանգոտած զենքո՞վ. Աշոտ Մինասյանի գործով դատավարությունըԱվելին21:5326.01.22 -
ՀասարակականԱդրբեջանցիները սահնակ են քշում Շուշիում և շուտով Ղազանչեցոց կգնան՝ նամազի համարԱվելին21:3026.01.22 -
Միջազգային«Եթե Պուտինը ներխուժի Ուկրաինա, աշխարհը կփոխվի». Բայդենի համար Պուտինի քայլերն «անկանխատեսելի են»Ավելին21:1026.01.22 -
Միջազգային«Սադիստական դաստիարակություն». 5-ամյա տղան «իրեն լավ չի պահել» ու լրիվ մերկ հայտնվել է դրսումԱվելին20:5026.01.22 -
ՀասարակականՄարմինը երկու մասի է բաժանված եղել. «մի քիչ ջղային» տղամարդը պնդում է՝ ինքը չի սպանել կնոջըԱվելին20:4926.01.22 -
ՀասարակականՄատաղիսի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Մարտակերտի շրջանի հյուսիսային թևում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Մատաղիս գյուղի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԻՊԾ-ն:Ավելին19:2626.01.22 -
ՀասարակականԴատարանը մերժեց Նիկոլ Փաշինյանի հնարավոր դավաճանության հարցով քրգործ չհարուցելու բողոքըԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Գլխավոր դատախազության, որը իրենց հաղորդման հիմքով հրաժարվել էր քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով։Ավելին19:1226.01.22 -
ՀասարակականԳեղարքունիքի մարզում 28-ամյա պայմանագրային զինծառայողը «Մոսկվիչ»-ով բախվել է շինության պատին. կա վիրավորԱյսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններւմ Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գրիգոր Հ․-ն իր վարած «Մոսկվիչ 2141» մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին։Ավելին18:5326.01.22 -
ՔաղաքականՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ պաշտպանության նախարարությունում անցկացվել է կոլեգիայի նիստՀունվարի 26-ին, Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախանշվել ընթացիկ տարվա ծրագրային առաջնահերթությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։Ավելին18:4026.01.22 -
ՀասարակականՀայլուր 18:30 Մասնատված մարմինը՝ լոգարանում, ոտքերը՝ բակում. մանրամասներ՝ Վանաձորի ողբերգությունիցՀայլուր 18:30 Մասնատված մարմինը՝ լոգարանում, ոտքերը՝ բակում. մանրամասներ՝ Վանաձորի ողբերգությունից | 26.01.2022Ավելին18:3026.01.22 -
Հասարակական«Շոկի մեջ ենք». Վանաձորում տղամարդը սպանել է կնոջն ու մասնատել նրա մարմինըԱվելին18:1926.01.22 -
ՀասարակականԱրցախի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է «Արցախի փրկություն» շարժման ներկայացուցիչներինՀունվարի 26-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Արցախի փրկություն» շարժման ակտիվիստներին: Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ աշխատակազմը:Ավելին18:1126.01.22 -
ՄիջազգայինՌուսաստանը նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորմանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղում. ԼավրովՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ, դիվանագիտական կարգավորմանը տարբեր տարածաշրջաններում՝ այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և այլուր: Լավրովն այս մասին ասել է Պետդումայի «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության արդիական հարցերի մասին» թեմայով լիագումար նիստում իր ունեցած ելույթում:Ավելին17:5426.01.22 -
ՀասարակականԳերությունից վերադարձած ենթասպա Արեն Արամյանը կշարունակի կալանավորված մնալԱդրբեջանական գերությունից նոյեմբերի 26-ին հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը կշարունակի մնալ կալանավորված։ Նրա խոսքով`Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մերժել է Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը՝ հաշվի չառնելով նրա առողջական վիճակը։Ավելին17:3426.01.22 -
ՀայաստանՆախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել քաղաքական առասպելաբանությունըՎերջին օրերին տարբեր անհատների, քաղաքական գործիչների, քաղաքագետների, ներկա կամ նախկին պատգամավորների, վերլուծաբանների և «կանխատեսողների» կողմից հնչում են տարբեր մտքեր, պնդումներ և համոզմունքներ, ներկայացվում են տարբեր մտացածին պատմություններ ու պատումներ, հայտնում են նախագահի աշխատակազմից։ «Հանրապետության նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության այդ դրսևորումները: Նախագահ Արմեն Սարգսյանի մտահոգությունները վերաբերել և վերաբերում են պետության առջև ծառացած իրական խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայելն ու լուծման ճանապարհներ գտնելն այսօրվա և բոլորի գերխնդիրն է»:Ավելին17:1726.01.22 -
ՏարածաշրջանԹուրքիայում Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազելԹուրքական «Aksoy Araştırma» սոցիոլոգիական կազմակերպությունը երկրի տարածքում հարցումների է իրականացրել, որի համաձայն նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշը կտրուկ նվազել է։ Կազմակերպության փոխանցմամբ՝ Էրդողանի կուսակցությունը վերջին մեկ տարվա նվազագույն ցուցանիշն է արձանագրել՝ շուրջ 30․1%։Ավելին17:1226.01.22 -
ՀայաստանԱմուսինը կնոջը մասնատել է դանակով և կացնով․ նոր մանրամասներ՝ դաժան սպանությունիցՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում 69-ամյա կնոջ՝ առանձին դաժանությամբ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 26-ին՝ ժամը 10:02-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը բնակարանում կատարված զննությամբ հայտնաբերել է նույն տան՝ 1952թ. ծնված բնակչուհու մասնատված դին, իսկ տան բակում՝ վերջինիս ոտքերի՝ ծնկահոդերից ներքև ընկած հատվածները, աղբամանում՝ կնոջ հագուստը, արնանման հեղուկի նմանվող հետքով դանակ, կացին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նույն օրը դեպքի վայրից բերման է ենթարկվել և ձերբակալվել սպանված կնոջ՝ 1945թ. ծնված ամուսինը և որպես կասկածյալ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ առգրավվել են կասկածյալի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատագենետիկական, դատաքրեագիտական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:Ավելին17:0526.01.22 -
ՀասարակականՔաղաքացու մեքենայում ավելի քան 300 գրամ մարիխուաննա է հայտնաբերվելՀունվարի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Հրազդանի կիրճից, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին Կոտայքի մարզի Քասախ գյուղի 24-ամյա մի բնակչի։Ավելին17:0426.01.22 -
ՔաղաքականԱԽՔ Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանինՀունվարի 26-ին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին:Ավելին16:4926.01.22 -
ՔաղաքականՀրաչյա Սարգսյանը նոր խորհրդական է նշանակել, որի աշխատավարձի չափը 629 000 դրամ էԵրևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը իր խորհրդական է նշանակել Գարիկ Բարսեղյանին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 11-րդ մասով` 1. Գարիկ Բարսեղյանին 2022 թվականի հունվարի 24-ից նշանակել Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում»։Ավելին16:3226.01.22