Լրահոս
2022-01-27
-
ՀասարակականՉեմ ուզում խոստում տալ. Քերոբյանը պատմեց` ինչի շուրջ են բանակցում ՌԴ–ի, Իրանի, Կատարի հետՀՀ կառավարությունը բանակցում է ՌԴ-ի, Իրանի, Կատարի ու մի շարք այլ երկրների արտադրողների հետ` մեղմելու պարարտանյութերի, թունաքիմիկատների, դիզվառելիքի թանկացման հետևանքները` գյուղացիական տնտեսությունների ու գյուղարտադրանքի գների վրա, ՀՀ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարը, սակայն, չի շտապել բացել բանակցությունների փակագծերը։ «Մենք բանակցում ենք թե՛ մեր ռուս գործընկերների, թե՛ իրանցի, թե՛ Կատարի ու այլ երկրների արտադրողների հետ, որպեսզի կարողանանք հնարավորինս էժան ձեռք բերել (պարարտանյութ, դիզվառելիք, թունաքիմիկատ,–խմբ.) ու ինչ–որ մի սուբսիդավորման մաս էլ ավելացնելով` ունենանք խելամիտ գին գյուղացիների համար։ Ես չեմ ուզում խոստում տալ մինչև կառավարությունը որոշումը կկայացնի, բայց հիմա մենք փորձում ենք ներկայացնել գյուղացիների տեսանկյունից հնարավորինս լավ առաջարկ` կառավարության հաստատմանը»,- ասել է Քերոբյանը։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` պարարատանյութերի համաշխարհային արտադրության կրճատման ու պահանջարկի կտրուկ ավելացման ֆոնին այդ արտադրանքի 1 տոննայի համաշխարհային գները 2021թ-ի ընթացքում բարձրացել են մի քանի հարյուր դոլարով. Այսպես. մոնոամոնիումի ֆոսֆատի 1 տոննայի արժեքը թանկացել է 375 դոլարով, դիամոնիումի ֆոսֆատը` 310 դոլարով։ Դիզելային վառելիքի գինը 2020թ․ զրոյական մակարդակից 2022թ–ի հունվարին համաշխարհային շուկայում հասել է 1 լիտրի դիմաց 1.14 ԱՄՆ դոլարի։Ավելին13:4527.01.22 -
ՄիջազգայինՈւկրաինայում ժամկետային զինծառայողը կրակել է ծառայակիցների վրա (տեսանյութ)Դնեպրում (նախկինում` Դնեպրոպետրովսկ) Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողը կրակ է բացել պահակախմբի ուղղությամբ. 5 մարդ զոհվել է, ևս 5-ը վիրավոր են։ Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Միջադեպը տեղի է ունեցել ժամը 3:40–ին (Մոսկվայի ժամանակով` ժամը 4:40–ին) «Յուժմաշ» հարավային մեքենաշինական գործարանի տարածքում։ «Ուկրաինայի ազգային գվարդիայի ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված Արտեմի Յուրիի Ռյաբչուկը զենքի տրամադրման ժամանակ չպարզված պատճառներով Կալաշնիկով ինքնաձիգից կրակել է Ազգային գվարդիայի պահակային զորախմբի վրա, որից հետո փախուստի է դիմել զենքով»,- ասվում է Ուկրաինայի ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Ազգային ոստիկանությունից նշել են, որ զոհվածների թվում 4 զինծառայող և 1 քաղաքացիական անձ կա։ Համացանցում հայտնվել է գնդակոծման տեսանյութը։ Ազգային գվարդիայի մամուլի պատասխանատու Ռուսլան Մուզիչուկը պատմել է, որ կրակողը նախորդ տարվա աշնանն է ծառայության անցել Ազգային ոստիկանությունում։ Կրակող անձը ձերբակալվել է, գողացված ինքնաձիգը նրա մոտ է եղել։ «Տեղի ունեցածի բոլոր հանգամանքները շարունակում են պարզվել։ Զորամասում ծառայողական քննություն է սկսվել։ Զորամասի հրամանատարության ներկայացուցիչները կաջակցեն քննությանը։ Վիրավորում ստացած զինծառայողներին բուժօգնություն է ցուցաբերվում»,- ասել են Ազգային գվարդիայում։ Հարուցվել է քրեական գործ է հարուցվել։ Հետաքննությոամբ կզբաղվեն ռազմական դատախազության և հետաքննությունների պետական բյուրոյի ներկայացուցիչները։Ավելին13:3227.01.22 -
ՀասարակականԱրցախի նախագահը կորոնավիրուսի թեստ կհանձնի. նա հանդիպել էր Նիկոլ ՓաշինյանինԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ կհանձնի։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։ «Արցախի նախագահն աշխատանքային նորմալ ռեժիմով աշխատում է, բնականաբար, պահելով հակահամաճարակային կանոնները։ Նախագահը պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել»,- նշել է նախագահի մամուլի քարտուղարը։ Ավելի վաղ՝ հունվարի 24-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն։ Նախօրեին էլ Կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով։ Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ: Հիշեցնենք, որ հունվարի 22–ին տեղի էր ունեցել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը, որին մասնակցել է իշխանական էլիտան՝ վարչապետի գլխավորությամբ։ Պաշտպանության նախարարությունից «Հայլուրին» հայտնել են, որ Գլխավոր շտաբի պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է։Ավելին13:2627.01.22 -
Հասարակական2-րդ նախագահի օրոք 2005թ. նամակագրությունից հետո Թուրքիայի հետ շփում չի եղել. Կիրո Մանոյան-Իմ այդ հայտարարությունը «Ազատություն» ռադիոկայանում կիսով չափ սխալ է եղել, կիսով չափ՝ ճիշտ: Ճիշտ է եղել այն մասով, որ մենք տեղյակ չենք եղել ինչ-որ գործընթացի մասին, սխալը այն է եղել, որ ասել եմ՝ եղել է գործընթաց, որը հետո պարզվել է մեզ: Այսինքն, պարզվում է, որ չի եղել գործընթաց, այսինքն, չէինք կարող տեղեկացված լինել մի բանից, որը տեղի չի ունեցել: Ինչ որ եղել է 2007 թվականին՝ Շվեյցարիան փորձել է միջնորդական առաքելություն սկսել, փորձեր են արվել, բայց երբեք հայ եւ թուրք դիվանագետները չեն հանդիպել: Հայ եւ թուրք դիվանագետները սկսել են հանդիպել նույն Շվեյցարիայի միջնորդությամբ 2008 թվականի մայիսին, հուլիսին եւ այլն: Ես անունը տվել էի «Ազատությանը», օրինակ, Արման Կիրակոսյանը, որը ԱԳ փոխնախարար էր այն ժամանակ, իրականում այդ բոլորը եղել է 3-րդ նախագահի՝ լիազորությունները ստանձնելուց հետո: Մեկ հանդիպում առնվազն, Մոսկվայում, ֆուտբոլային դիվանագիտությունից առաջ եղել է, մնացածը` արդեն շարունակությունը: Այսինքն, երկրորդ նախագահի կողմից, բացի 2005 թվականի այն նամակագրությունը, որը հրապարակվեց՝ պատմաբանների հանձնաժողով կազմելու, թե միջկառավարական հանձնաժողով կազմելու, այսինքն, Թուրքիան առաջարկում էր պատմաբանների հանձանժողով, մեր նախագահն առաջարկում էր՝ դա ճիշտ չի , որ թողնենք պատմաբանների ուսերին, պետք է միջկառավարական հարաբաերություն ստեղծել եւ այդ հարաբերության մեջ մնացած հարցերին անդրադառնալ։ Դրանից հետո չի եղել Թուրքիայի հետ շփում, բայց ասացի ` եղել է 2007-ը եւ այդտեղ էր սխալը։ -Այսինքն, եղել են ջանքե՞ր, փորձե՞ր միջազգային հանրության կողմից։ -Այնպես չէ, որ շվեյցարացիները գիշերը քնել, արթնացել են, որոշել են միջնորդել, պարզ է, որ Միացյալ Նահանգներն են մղել, որ Շվեյցարիան այդ առաքելությունը ստանձնի, այդ ձեւով փորձ արվել է, բայց չի ստացվել, այսինքն, առանձին-առանձին են տեսնվել են Շվեյցարիայի ներկայացուցիիչները Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետների հետ, այսինքն, երբեք երկուսը կողք կողքի, քով քովի չեն եղել, այսինքն, հայ եւ թուրք դիվանագետներ 2005 -ի այդ նամակագրությունից հետո չեն հանդիպել, շատ ճիշտ չէ ասել, որ գործընթացը սկսվել է 2007-ին, 2007-ին Շվեյցարիայի միջոնորդական փորձերը սկսել են, բայց իրական շփումները եղել են 2008-ի մայիսից սկսած:Ավելին13:1827.01.22 -
ՀասարակականՓորձում է թուրքից լավ «հիմնավորել»,որ Արցախը նաև ադրբեջանական է․ Էդուարդ ՇարմազանովԺամանակին Արցախը Հայաստանի մաս հայտարարող մեկը փորձում է թուրքից լավ «հիմնավորել»,որ Արցախը նաեւ ադրբեջանական է, գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը․ «Այդ կեղծ ու հակահայկական թեզը «համոզիչ» դարձնելու համար,նա օգտագործում է «փաստարկներ»,որոնք նախորդ 30 տարիներին նույնիսկ պաշտոնական Բաքուն չի էլ հնչեցրել… Ի՞նչ ԱՊՀ անդամ պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ 2007-2018թթ. ԱՊՀ ԽՎ ամբիոնից ադրբեջանցիների ներկայությամբ բազմիցս խոսել եմ Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման մասին։ Ու ադրբեջանցի որեւէ պատգամավոր չի էլ հակադարձել ինձ ու ասել՝ ի՞նչ Արցախի ինքնորոշում,եթե կա ԱՊՀ պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ Ադրբեջանցի պատգամավորները չեն բերել նման «փաստարկ»,բայց կապիտուլյանտների առաջնորդն՝ բերում է։ Ո՞րն է պատճառը։ Հնարավորինս շուտ «ձեռքերը լվալ» Արցախից։ Ու հենց սա էր «սեփական կետից» բանակցելու արդյունքը։ Իսկ իրականում այս կապիտուլյանտ ռեժիմը «նվեր» է ադրբեջանցիների եւ փորձանք Հայի համար»։Ավելին13:0927.01.22 -
ՀասարակականԴիվանագիտական դպրոցը հյուրընկալել է 9-12-րդ դասարանի սաներինՀունվարի 25-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալել է Եվրասիա միջազգային համալսարանի «Պատանի դիվանագետ» և «Պատանի իրավաբան» դպրոցների՝ ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող, 9-12-րդ դասարանի սաներին, տեղեկացնում են հայաստանի դիվանագիտական դպրոցից։ Դպրոցում շրջայց կատարելուց հետո, աշակերտները հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի հետ: Վ. Գաբրիելյանը ողջունել է աշակերտներին և հույս հայտնել, որ իրավաբանի և դիվանագետի մասնագիտություններն ընտրելու մասին մտածող երիտասարդները կաշխատեն իրենց նպատակների իրագործման ուղղությամբ և կծառայեն ի շահ երկրի: Պ. Հովհաննիսյանն աշակերտներին է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության գործունեությունն ու պետական կառավարման համակարգում ունեցած դերակատարությունը, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու մարտահրավերները: Դիվանագետները պատասխանել են նաև աշակերտների հարցերին, որոնք վերաբերել են դիվանագիտական ծառայությանը, դիվանագետի մասնագիտությանն ու պարտականություններին, Դիվանագիտական դպրոցի առաքելությանը, տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստանի և այլ երկրների հարաբերությունների հեռանկարներին:Ավելին12:2427.01.22 -
ՀայաստանՀունվարի 28-ին Երևանի կենդանաբանական այգու մուտքն անվճար կլինի զինվորականների համարՀունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, Երևանի կենդանաբանական այգին իր դռները կբացի զինվորների, ենթասպայական, սպայական և բարձրաստիճան զինվորականների և/կամ իրենց ընտանիքների առաջ՝ համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում։ Կենդանաբանական այգի անվճար մուտք կգործեն այն սպաները, զինվորները կամ իրենց ընտանիքները, որոնք կունենան համապատասխանաբար սպայական վկայական կամ զինվորական գրքույկ (կարող է լինել նաև փաստաթղթի լուսանկար կամ պատճեն): Այգին բաց կլինի ժամը 10:00- 18:00-ն։Ավելին12:2227.01.22 -
ՀասարակականԿառավարությունն արցախցիներին ևս երկու ամիս կտրամադրի 40 ու 20 հազար դրամ աջակցությունԿառավարության այսօրվա նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց նախագիծ, համաձայն որի` պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները 2022թ. հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն: Նախարարի խոսքով` միջոցառման շահառուներից շատերը դեռևս չեն լուծել բնակարանային խնդիրները, լուծված չեն նաև որոշների զբաղվածության խնդիրներն ու գտնվում են սոցիալապես ոչ բարենապաստ վիճակում: Սրանով ու ձմեռակացի հնարավոր դժվարություններով պայմանավորված` առաջարկվում է աջակցության ժամկետները ևս երկու ամսով երակարձագել: Այսպիսով` մինչև 18 տարեկան քաղաքացիները, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք ամսական կստանան 40 հազար դրամ, մյուս շահառուները` 20 հազար դրամ:Ավելին12:1727.01.22 -
ՀասարակականԱնհետացած զինվորի պայմանագրի ժամկետն ավարտվում էր․ ըստ Աբրահամյանի՝ խճճված պատմություն էԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է դեռ նախորդ տարվա նոյեմբերի 12-ին Նախիջևանի հետ սահմանագծին պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի անհետացման դեպքին և իր դիտարկումներն է արել։ Մասնավորապես, Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախ ՊՆ-ն այդ մասին որևէ տեղեկություն չի հայտնել, իսկ ինքն իմացել է Վայոց Ձոր կատարած մարզային այցի ժամանակ, պատահական խոսակցությունից։ «Գրություն եմ ուղարկում ՊՆ, երկրորդ փորձից ՊՆ-ն հաստատում է։ Գրություն եմ ուղարկել նաև քննչական ծառայություն, որտեղից հայտնել են, որ քրգործ է հարուցվել ՔՕ-ի 361 հոդվածի 1-ին մասով՝ դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը։ Փորձում եմ վերլուծել զինծառայողի դրդապատճառները՝ լրիվ խճճված պատմություն է»,- գրել է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ անհետացած զինծառայողը հերթափոխից հետո իջնելու էր, ու 3-ամյա պայմանագրի ժամկետն ավարտվում էր։ Վերջինիս կինն Աբրահամյանի հետ հեռախոսազրույցում նշում է, որ նպատակ են ունեցել ևս մեկ 3-ամյա պայմանագիր կնքել։ Դիրքում էլ, ըստ պատգամավորի, կարծես թե, միջադեպ՝ ոչ կանոնադրական հարաբերությունների խախտում չի եղել, այսինքն՝ ծառայության հետ կապված խնդիր, կարծես թե, չի եղել։ «Միայն հայտնի է, որ ընկերոջը «վեշ» է եկել, վերջինիս ոտքը վնասված է եղել և խնդրել է Վահե Մանուկյանին իջնել ու վերցնել։ Վահե Մանուկյանն իջել է, այդ ընթացքում եղել հարևան հայկական դիրքում, վերադարձել ուանհետացել է։ Կորած զինծառայողն ամուսնացած է, ունի երեք երեխա ու նրա՝ դիրքը թողնելու ու որևէ տեղ փախնելու դրդապատճառը չեմ տեսնում»,- հավելել է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ ուշագրավ է, որ զինծառայողին վտանգավոր՝ միջդիրքային հատվածում առևանգելու վարկածը չի դիտարկվում, այդպես է նա հասկանում ՊՆ-ից և քննչականից եկող գրություններից։ Ըստ Աբրահամյանի՝ միջադեպի հետ կապված տարօրինակ հանգամանքները չափից շատ են։Ավելին11:5527.01.22 -
Հասարակական«Պարացետամոլը»՝ 130 դրամ, «Անալգինը»՝ 110 դրամ. դեղորայքը նույնպես թանկացել է․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նախորդ տարի սկսված գնաճը չի դադարել. թանկացել է ոչ միայն մթերքը, ծխախոտը, հագուստը: Այս գնաճի ֆոնին դեղերի ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ թանկացրել են որոշ դեղամիջոցներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 100 տոկոսով թանկացել է մեծ պահանջարկ ունեցող «Պարացետամոլ» դեղամիջոցը, որն օգտագործվում է ջերմությունն իջեցնելու համար: Որոշ դեղատներում այն վաճառվում է 130 դրամով: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում տեւական ժամանակ է, ինչ շրջանառվում է H3N1 տիպի վիրուսը. հիվանդությունը սկսվում է հազով, մկանային ցավերով, կոկորդի չորությամբ եւ ջերմությամբ: Սա է պատճառը, որ դեղատներում «Պարացետամոլ»-ի գինը կտրուկ բարձրացել է, քանի որ այս դեղամիջոցի նկատմամբ պահանջարկը զգալի ավելացել է: Բացի այս, բարձրացել է նաեւ «Անալգին»-ի գինը՝ 70 դրամից դառնալով 110 դրամ: Մյուս կողմից՝ նկատենք՝ վիտամինային որոշ դեղերի գները փոփոխության չեն ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքացիների գերակշիռ մասը այլ երկրներից օնլայն պատվիրում են վիտամիններ ավելի էժան գնով եւ չեն գնում այն դեղատներից: Սա է պատճառը, որ դեղատներում ոչ միայն պակասել են վիտամինների սպառման ծավալները, այլեւ գները չեն փոփոխվել: Էլ չենք խոսում ջերմաչափի գնի մասին, որը հասել է 1500 դրամի, մինչդեռ նախկինում այն 400 դրամ էր»:Ավելին11:4327.01.22 -
ՀասարակականԿորոնավարակակիր պաշտոնյաներԶինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է: Պաշտպանության նախարարությունից «Հայլուրին» հայտնել են, որ Գլխավոր շտաբի պետին, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կորոնավիրուս է ախտորոշվել: Կորոնավիրուսով է վարակվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունների՝ նրա վարակված լինելը կասկածելի են համարում քաղաքական շրջանակներում: Փաշինյանը հայտնել էր, որ անախտանիշ է անցնում հիվանդությունը: «Այդ դեպքում ինչո՞ւ է թեստավորվել վարչապետը»,- գրում է թերթը: Ըստ լրատվամիջոցի՝ վարկածներից մեկն այն է, որ Փաշինյանը խուսափում է իր համար անցանկալի արտերկյա պաշտոնական միջոցառմանը մասնակցելուց, մյուս վարկածի համաձայն՝ պատճառը բանակի օրվա տոնակատարությունն է: Հունվարի 28-ին Մարզահամերգային համալիրում միջոցառում էր նախատեսված, որին մասնակցելու էին նաև պատերազմից վերադարձածները: «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ փորձել են Փաշինյանի մասնակցությամբ հուզիչ տեսարաններ բեմադրել, սակայն մասնակիցները չեն համաձայնել, Փաշինյանն էլ նպատակահարմար չի գտել «շարքային» կարգավիճակով՝ առանց շոուի՝ մասնակցել այդ միջոցառմանը: Բարձրաստիճան պաշտոնյաների, վարչապետի կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի է դառնում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝՝՝ շաբաթ օրը տեղի ունեցած հարսանիքից մի քանի օր անց:Ավելին11:3027.01.22 -
ՀասարակականՄերկասառույցով պատված Երևան-Սևան ճանապարհը դարձել է 30-ից ավելի ավտոմեքենաների վթարի պատճառԱրդեն 3 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը։ Դեպքի վայրից Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում մոտ 16 կիլոմետր ճանապարհահատվածն ամբողջովին պատված է մերկասառույցով, ինչի հետևանքով մոտ 30 ավտոմեքենաներ տարբեր հատվածներում վթարի են ենթարկվել: Կան գլխիվայր շրջված, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս եկած ավտոմեքենաներ: Դեպքի վայրում հավաքված վարորդներն ասում են. «Քանի ժամ է, ճանապարհի մերկասառույցի պատճառով իրար հետևից վթարներ են տեղի ունենում: Ճանապարհը մշակված չէ, աղ ու ավազ լցված չի ու դրա պատասխանատուն ճանշինն է: Մեր ներկայությամբ «գայի» տեսուչները արդեն մի քանի անգամ զանգահարել են ճանշին, խոստացել են, որ կգան, բայց 3 ժամ է, չկան, ասես հօդս ցնդած լինեն: Բա հիմա ով է պատասխան տալու իրենց չարած աշխատանքի հետևանքով էսքան մարդկանց պատճառված վնասի համար»: Մի քանի ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ էլ կատակով ասում էին. «Ճանշինի խերն ա, հիմա էսքան միլիոնների փոխհատուցում ոնց ենք տալու»: Շամշյանը հայտնում է նաև, որ խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի և դրա պատճառը դարձյալ ճանապարհի մերկասառույցն է ու ճանշինի անգործությունը:Ավելին11:1227.01.22 -
ՀասարակականՄեղադրանք է առաջադրվել պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպայինՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ-ն 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում` 2020թ. հոկտեմբերի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, հրաժարվել է կատարել զինվորական ծառայության առանձին` գնդի հրամանատարի պարտականությունները, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, ինչպես նաև ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք։ ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2022 թվականի հունվարի 19-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով և 376-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:Ավելին10:5827.01.22 -
ՀայաստանԱռաջիկա 2 տարիներին կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա Օմբուդսմանի աշխատակազմումԻմ առաջարկով և ԵՄ-ի ֆինանսավորմամբ առաջիկա 2 տարիներին կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա Օմբուդսմանի աշխատակազմում, կստեղծվեն մարզային նոր ստորաբաժանումներ և կուժեղացվեն եղածները, տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Հունվարի 25-ին նա մասնակցել է միջազգային նոր ծրագրի մեկնարկի, որն այլ միջոցառումների թվում նախատեսում է` 1) Մարդու իրավունքների ակադեմիայի ստեղծում. Թաթոյանը նպատակ ուներ այն դարձնել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների, օրինագծերի փորձաքննության, պետական մարմինների տարբեր ծառայողների, ՀԿ-ների մասնագետների վերապատրաստման, ՍԴ դիմումների մշակման և այլ հարցերի գերազանցության կենտրոն: Այս գաղափարը և հայեցակարգը ձևակերպել ու դրա համար պայքարը սկսվել է դեռ 2016-2017 թվականներից: Հատկապես արդյունավետ էին քննարկումները ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հետ: «Այս գաղափարով էր պայմանավորված, որ դեռ 2016 թվականին մեր աշխատակազմում ստեղծեցի Հետազոտական և կրթական կենտրոնը`որպես Մարդու իրավունքների ակադեմիայի նախատիպ: Այն այս բոլոր 6 տարիների ընթացքում առաջ ենք տարել հենց այդ սկզբունքով: 2) Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նոր մարզային ստորաբաժանումների ստեղծում և եղածների ուժեղացում: 3) Պատանիների և երիտասարդների խորհուրդների ստեղծում: 4) Աշխատանքի նոր` էլեկտրոնային գործիքներ և թվային տեխնոլոգիաների ներդրում: 5) ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման վերահսկողության ուժեղացում և շատ այլ միջոցառումներ: Հունվարի 25-ին մասնակցել եմ «Հաշվետու ինստիտուտները և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» նոր ծրագրի մեկնարկային միջոցառմանը: Մասնակցել եմ առցանց, քանի որ այս օրերին այցով գտնվում եմ Բրյուսելում: Այս ամենը կիրականացվի Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում: Շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում ԵՄ պատվիրակությանը` դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի ղեկավարությամբ, որ այս կարևոր ծրագրի վերաբերյալ մեր առաջարկները ներառեցին: Ծրագրի նպատակներն իրականացվելու են երեք բաղադրիչների միջոցով, որոնք հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության բարեփոխումների և սահմանադրական բարեփոխումների ոլորտում ազգային առաջնահերթությունների վրա»։Ավելին10:4827.01.22 -
ՀայաստանՓառք հայ խաղաղապահներինԱնցյալ շաբաթ Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Պլանավորման, քաղաքականության, ռազմավարության ու պատրաստականության հարցերով տնօրենի տեղակալ, ԱՄՆ օդուժի բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը բարձրաստիճան հայ զինվորականների հետ միասին դիմավորեց Կոսովոյի խաղաղապահ առաքելությունից վերադարձող հայ զիծառայողներին, տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից։ «Փառք հայ խաղաղապահներին, որոնք 2004 թվականից ի վեր 🇺🇸 Միացյալ Նահանգների և միջազգային գործընկերների հետ կողք-կողքի աջակցել են խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում»։Ավելին10:4227.01.22 -
Հասարակական«Մամ, որ մի քիչ էլ փորեմ, ապերի թաթիկը կարա՞մ բռնեմ»2020 թ․ հոկտեմբերի 7-ին Ռուզաննա Սարգսյանը որդու ծննդյան համար տորթ էր գնել։ Կրտսեր դուստրը՝ Նարեն, ասել էր, թե ապերի ծնունդն է, բա տորթ չե՞ն առնելու։ 20 տարվա ընթացքում առաջին անգամ Տիգրանի ծննդյան օրը նշեցին այդ օրը։ Տիգրանը ծնվել էր հոկտեմբերի 7-ի կեսգիշերին մոտ, սակայն միշտ ծննդյան օրը նշում էին հոկտեմբերի 8-ին, որը նաեւ մոր ծննդյան օրն է։ «Առաջին անգամ հոկտեմբերի 7-ին նշեցինք Տիգրանի ծնունդը, ներքուստ, կարծես, շտապում էի, որ հանկարծ ինչ-որ վատ լուր չլսեմ»,- ասում է Ռուզաննան։ Տիգրանը մորը խոստացել էր ծննդյան օրը զանգել եւ 40 անգամ օդ կրակել այնպես, որ նա լսի։ Սակայն զանգն ու կրակոցներն այդպես էլ չհնչեցին։ Սեպտեմբերի 28-ի լուսաբացին Օմարի պաշտպանության դիրքերից մեկում նռնակի պայթյունից զոհվել էր Տիգրան Զաքարյանը։ Ընտանիքն այդ մասին իմացել էր 13 օր անց։ Պատերազմի օրերին Զաքարյանները տանը հեռուստացույց չէին միացնում, լուրերին չէին հետեւում, կարծես, ինչ-որ անբացատրելի տագնապ կար։ Ռուզաննան ասում է՝ վախենում էին զոհերի ցուցակները կարդալուց։ Իսկ հոտեմբերի 9-ի զոհերի անունների ցուցակում հրապարակվել էր նաեւ որդու անունը, ինչի մասին իմացել էին ավելի ուշ հարազատներից։ Այդ օրը նույն անուն-ազգանվամբ երկու հոգու անուն էր հրապարակվել։ Տիգրանի հայրանունը սխալ էին գրել՝ Շավարշի, ինչը փոքր հույս էր տվել նրանց, որ իրենց որդին չէ։ Սակայն հետո ճշտումներ էին արել, եւ պարզվել էր, որ հենց Տիգրան Շահենի Զաքարյանն է։ Հոկտեմբերի 9-ին Ռուզաննան գնացել էր մանկապարտեից Նարեին վերցնելու, երեխան մորն ասել էր, թե ընկեր Անուշն իրեն գրկել էր, ասել՝ վայ, Նարե ջան, եւ ուժեղ լացել։ Բայց այդ ժամանակ էլ չէր մտածել պատահածի մասին։ Այդ օրը ծանոթները, ընկերները Տիգրանից էին հարցրել, եւ իրենք ասել էին, որ դեռ չի զանգել, տեղեկություն չունեն։ Հյուրասենյակում Ռուզաննան մաքրում է խոնավ աչքերը, խուլ հեւոց է լսվում։ Պատին Տիգրանի մեծ ու փոքր նկարներն են, մոմերը, զինվորական գլխարկը։ Նարեն անընդհատ հետեւում է, որ եղբոր հիշատակի անկյունում դրված մոմերը վառ լինեն։ Ծնողներն ասում են՝ իրեն ոչ ոք չի ասել այդ մասին։ Նարեն գրկում է կատվին՝ Վասկային, եւ դուրս գալիս հյուրասենյակից։ Նա դեռ սպասում է եղբորը։ Ծնողներն ասել են, որ Տիգրանը բուժվում է Ամերիկայում, թեեւ մտածում են, որ Նարեն հասկանում է կատարվածը, սակայն չի ցանկանում ընդունել փաստը։ Մի անգամ, երբ Տիգրանի մոտ Եռաբլուր էին գնացել, Նարեն սկսել էր խաղալ հողի հետ ու փորել, ապա շրջվել էր դեպի մայրն ու հարցրել․ «Մամ, որ մի քիչ էլ փորեմ, ապերի թաթիկը կարա՞մ բռնեմ»։ Արցունքի մի կաթիլ, կարծես, անշարժանում է Ռուզաննայի այտին։ Նա լռում է։ Տիգրանը երեք երեխաներից ավագն էր։ Երբ դեռ մեկ տարեկան չկար, ընտանիքը տեղափոխվել էր Ռուսաստան։ Այնտեղի կյանքին հարմարվել էին, սակայն Տիգրանի կրթության համար վերադարձան Հայաստան։ Վերադարձից առաջ այնտեղ ծնվել է Տիգրանի եղբայրը՝ Դավիթը, որը հիմա ուսումնարանի առաջին կուրսի ուսանող է։ Տիգրանը 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել էր ուսումնարան՝ հյուրանոցային սպասարկում մասնագիտացմամբ։ Պատահական չէր ընտրել։ Հայրը՝ Շահեն Զաքարյանը, այդ ժամանակ աշխատում էր հյուրանոցում եւ որդուն հաճախ էր տանում աշխատավայր։ Տիգրանին գրավել էր հյուրանոցային գործը։ Բացի դրանից՝ Տիգրանը հմուտ դարպասապահ էր։ Նրա գրասեղանի դարակներում ծնողները պահում են պատվոգրերը։ Դավիթն ասում է՝ 9 տարի եղբայրը ֆուտբոլով է զբաղվել։ Մականունը «պուճուր» էր․ փոքրամամրմին լինելու համար էին ասում։ Երբ դպրոցում սկսել էր ֆուտբոլ խաղալ, մարզիչն ասել էր, թե չի կարող դարպասապահ լինել։ Տիգրանը նրան հակառակ էր ապացուցել, եւ այդ տարի գավաթ էին նվաճել։ Սա պատմելիս հոր՝ Շահենի աչքերում հպարտության մի շղարշ է հայտնվում։ Ռուզաննան արցունքների միջից ժպտում է։ Ասում է՝ միշտ շտապում էր խաղերից առաջ։ Տուն էր մտնում, թեւի տակ դնում մարզակոշիկներն ու արագ դուրս գալիս։ Իսկ մայրն ամեն անգամ տոպրակը ձեռքին բակ էր գնում ու նրա հետեւից կանչում, որ գոնե վերցնի, տոպրակում դնի։ Տիգրանը հետ էր դառնում, վերցնում ու քայլելու ընթացքում տեղավորում մարզակոշիկները։ Հիմա այս փոքր դրվագները ջերմության մեծ աղբյուր են, որով ապրում են ծնողները։ Դրանք նման են ամպոտ երկնքում արեւի մի շողի, որ ժպիտ է պարգեւում, հետո երբ այն անհետանում է, կրկին մռայլ երկինքն է։ Երբ Տիգրանը 15 տարեկան էր, ծնվել է քույրը՝ Նարեն, որի հանդեպ շատ հոգատար էր։ Երկուսով չափազանց նման են իրար։ Ծնողներն ասում են՝ Նարեի անգամ փոքր ժեստերը նման են Տիգրանին։ Հիմա դստեր մեջ գտնում են նաեւ ավագ որդուն։ «Ամենամեծ սերը Նարեին Տիգրանն է տվել։ Ինքը մեծանալով, կարծես, ապացուցում է, որ փոքր Տիգրանն է։ Երբ մի ժեստ է անում, ես ու Շահենն իրար ենք նայում եւ ասում՝ զգացի՞ր»,- նկատում է Ռուզաննան։ 2019 թ․ հունվարի 10-ին Տիգրանը զորակոչվել է բանակ։ Ծառայությունն անցել է Քարվաճառում։ Ընտանիքը ամիսը մեկ-երկու անգամ պարտադիր այցելության էր գնում։ Եվ անգամ ամենամտերմիկ զրույցների ժամանակ Տիգրանը չէր բողոքում ծառայությունից։ «Տիգրանն իր էությամբ բողոքել բառը չի իմացել»,- նշում է հայրը։ 98 օր էր մնացել Տիգրանի վերադարձին։ Մայր ու որդի սկսել հետհաշվարկ անել, սակայն պատերազմն սկսվեց։ Սեպտեմբերի 27-ին Տիգրանը զանգել էր հորը։ Այդ օրը նրա զանգերն ավելի հաճախակի էին, ինչը զարմացրել էր Շահենին։ «Հարցնում էր՝ ի՞նչ կա-չկա։ Ասեցի՝ Տիգրան, ի՞նչ ա եղել, ի՞նչ ա կատարվում, ինչ-որ բա՞ն ա եղել, տղես։ Ասեց՝ չէ, չէ, մենք բունկերում ենք, ապահով տեղում ենք։ Ես Մարտակերտ եմ ծառայել։ Ռելիեֆով գիտեմ, որ Քելբաջարը շատ դժվար հասանելի տեղ էր թշնամու համար։ Ասում էի՝ տղես ապահով ա, բան չի լինի, թշնամին էնտեղ չի կարող հասնել»,- ասում է Շահեն Զաքարյանը։ Այդ օրը Տիգրանը խոսել էր նաեւ մոր հետ։ Երբ վերջինս սկսել էր լացել, հանգստացրել էր, ապա մորաքրոջը զանգել՝ խնդրելով, որ զանգի քրոջն ու խնդրի, որ «չտզզա»։ «Տիգրանի հետ վերջին անգամ խոսելիս ասեց, թե կանջատի հեռախոսը, որ ԱԹՍ-ներն իրենց տեղը չգտնեն։ Ասեցի՝ բալես, դու հիմա ի՞նչ ես անում, ասեց՝ մամ, դիրքավորված եմ, որ թուրքը գա, մի քոռ չանգալ ունեմ, կոխեմ բուկը։ Ասեցի՝ բալես, ասա՝ որտեղ ես, ասեց՝ ապահով եմ, հանգիստ եղիր, բայց առաջնագծում էին»,- պատմում է մայրը։ Մինչեւ սեպտեմբերի 28-ի լուսաբացը Տիգրանենք մարտ են վարել։ Երբ իրավիճակը խաղաղվել էր, սկսել էին զենքերը լիցքավորել։ Այդ ժամանակ հրամանատարը բարձրացել էր հեռադիտակով դիտարկման, բայց թշնամու դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում էր ստացել։ Նորից մարտ էր սկսվել։ Տիգրանը զոհվել է նռնակի պայթյունից։ 7 զինակից ընկերներից ողջ են մնացել 3-ը։ Մինչեւ հոկտեմբերի 10-ը ընտանիքը վստաh է եղել, թե Տիգրանը չի զանգում, որովհետեւ հարմար չէ։ Այդ օրը Շահենին զանգել էր քույրն ու ասել, որ ուզում է տեսնել նրան։ «Ասեցի ինչի՞ պիտի քուրս գա աշխատանքի տեղ, ինձ տենա։ Տեղը բացատրեցի, եկավ։ Մինչեւ իրենք կգային, ես մեքենայով իջա։ Արդեն զգում էի, որ մի բան էն չի։ Քուրս մորս հետ տաքսիով եկան։ Ասեցի՝ ի՞նչ ա եղել էրեխուն, ասեց՝ ապեր, ոչ մի բան, էրեխեն ուղղակի վիրավոր ա։ Ասեցի՝ լավ, բայց քո մեջ արդեն գիտես, որ դա վիրավորի բան չի»,- պատմում է հայրը։ Ռուզաննան որդու զոհվելու մասին իմացել է ամուսնուց։ Շահենը գույժը լսելուց երկու ժամ հետո գնացել է Մարտունի, որտեղ էլ գտել է որդու մարմինը։ Մարտունիում ծանոթ ունեին, որը ժամանակին աշխատում էր Շահենի հետ։ Պատերազմի օրերին հաճախ էր զանգում նրան։ Իսկ հոկտեմբերի 10-ին, երբ զանգել էր խոսելու, ծանոթն ասել էր՝ եկեք․ «Արդեն հասկացա, որ էրեխես էնտեղ էր»։ «Գնացել եմ, ճանաչել էրեխուս․․․ Ոչ մի ծնող չի ուզի էդ վիճակում տեսնի իր էրեխուն։ Ճանաչում ես, բայց գիտակցությանդ չի հասնում, որ քո էրեխեն ա։ Մտա, տեսա էրեխուս, դուրս եկա ու նոր արդեն երկու մասի ես կիսվում՝ մի կեսդ հավատում ա, մյուսը՝ չի հավատում»,- ասում է Շահենը։ Տիգրանը հուղարկավորվել է հոկտեմբերի 12-ին Եռաբլուրում։ Այդ օրերին մինչեւ մայրամուտ հուղարկավորություններ էին։ Շահենն ասում է՝ Տիգրանին 16։30 են հուղարկավորել։ Ու հիմա օրումեջ ընտանիքով Եռաբլուր են գնում մայրամուտից հետո։ Սկզբից ցերեկն էին գնում, սակայն, ասում են, լրատվամիջոցները խանգարում էին իրենց նկարելով ու հարցերով։ Հիմա գիշերը 10-11-ին են գնում։ «Միակ տեղն ա, որ առանց վախենալու գնում ենք։ Էնտեղ ոչ մի բանից չես ընկճվում։ Օրինակ՝ գիշերով գերեզմանատուն գնալն ուրիշ հասկացություն է, բայց Եռաբլուրը մեր երկրորդ տունն է։ Էնտեղ բոլոր էրեխեքին գիտենք, ծնողներին արդեն ճանաչում ենք, ոնց որ ընտանիք ենք դարձել»,- նշում է Շահեն Զաքարյանը։ Այժմ Տիգրանին երազներում են փնտրում։ Ռուզաննան հիշում է, որ մի անգամ պարզորոշ երազ է տեսել։ Դա Քարվաճառը տալու օրն էր։ Տիգրանը մեքենայում նստած էր, երբ մայրը դուռը բացել էր՝ հարցնելով, թե արդյոք քնած էր։ Որդին պատասխանել է, թե արդեն չէ։ «Ինքը կտրուկ ժեստեր ուներ, թե իբր քնից արթնացրեցիր։ Նստեցի մեքենա, Տիգրանին պաչեցի, ու մենք հայտնվեցինք Սովետաշենի աղբավայրի մոտ։ Տիգրանը կանգնեց, նայեց այդտեղ, գլուխը շատ տխուր թափ տվեց։ Ասեցի՝ բալես, դու էն կողմը մի նայիր, դու ա՜յ էն կողմ նայիր, որտեղ կանաչ ա։ Ու մենք երկուսով թեքվեցինք դեպի անծայրածիր կանաչը։ Հետո Տիգրանը տխուր վերցրեց մի փայտ, գետնի վրա գիծ գծեց ու ասեց՝ մամ, էնքան ես լացել, որ այ սենց առու ա եղել»,- ասում է մայրը։ Պատերազմի ու դրանից հետո ստեղծված վիճակի մասին ընտանիքն անպատասխան հարցեր ունի։ Ռուզաննան ասում է․ «Էրեխեքն արյան գնով պահել են դիրքը, ինչո՞ւ տվեցին Քարվաճառը»։ Ամուսինն ավելացնում է, որ ամեն ինչ հասկանալի է, միտումնավոր են արել։ Նարեի կատուն՝ Վասկան, անընդհատ շարժվում է սենյակում։ Նույն անունն է, ինչ ժամանակին Տիգրանի կատվինը։ Նարեն նորից գրկում է կենդանուն։ Ծնողները ժպտում են։ Մենք նայում ենք Տիգրանի պատվոգրերը, հուշ դարձած իրերը, եւ ժամանակն այստեղ դուրս է բոլոր ձեւերից։ Իսկ գրասեղանի տակ նրա սքեյթբորդն է, որը, կարծես, սպասում է, թե Տիգրանը երբ է ներս մտնելու, արագ վերցնի ու դուրս գա տնից։Ավելին10:3227.01.22 -
ՀայաստանԶՈւ ԳՇ հանձնաժողովի անդամներին Մովսես Հակոբյանի գործով հրավիրում են դատարան․ «Ժողովուրդ»ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններից հետո հարուցված քրեական գործով նոր զարգացումներ կան, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: «Գրել էինք, որ 2021 թվականի մայիսի 4-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով։ Գեներալ-գնդապետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով (պետական գաղտնիք հրապարակելը)։ Հունիսի 29-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ չնայած դատարանում նիստերը դռնփակ են անցկացվում, սակայն հետաքրքիր հանգամանք է առկա: Մասնավորապես, Զինված ուժերի գլխավոր շտաբում այժմ ստեղծված է հանձնաժողով, որոնց անդամներին հերթով հրավիրում են դատարան: Նման քայլի պատճառն այն է, որ ցանկանում են հենց այդ պաշտոնյաներից հասկանալ, թե որքանով են Հակոբյանի հայտարարությունները պետական գաղտնիք պարունակում»:Ավելին10:2727.01.22