Լրահոս
2022-01-27
-
Հասարակական«Տարօրինակ» Քովիդ՝ ՊՆ-ում. մարդիկ պահանջում են նշել բանակի 30-ամյակը, իշխանությունը «չի կարող»Պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ հետաձգվում է հայկական բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, քանի որ գլխավոր շտաբի պետն ու մի շարք բարձրաստիճան զինվորականներ վարակվել են կորոնավիրուսով: Բանակի տոնից օրեր առաջ՝ ռազմաքաղաքական ղեկավարության վարակվելու մասին լուրերը կասկածանքով են ընդունել շատերը:Ավելին19:4627.01.22 -
Հասարակական«Ձեր 20 հազարը ձեր գլխին տված». Արցախից տեղահանվածները ամոթանք են տալիս կառավարությանըՏեղահանված արցախցիները Հանրապետության հրապարակում հայտարարել են, որ պատրաստվում են հրաժարվել կառավարության դրամական աջակցությունից: Գործադիրն այսօր որոշել է երկու ամսով երկարաձգել աջակցության ծրագիրը, սակայն 25 հազարի փոխարեն, 20 հազար դրամ տալ:Ավելին18:4727.01.22 -
ՀասարակականԱդրբեջանը Զանգելանում և Լաչինում միջազգային օդանավակայաններ է կառուցելուԱդրբեջանի տրանսպորտի նախարարությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության և օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի հետ աշխատում է Զանգելանի և Լաչինի օդանավակայանները շահագործման հանձնելու համար։ Տրանսպորտի նախարարը հայտնել է, որ օդային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի։ «Ֆիզուլիի օդանավակայանի բացումը տեղի է ունեցել նախորդ տարվա հոկտեմբերի 26-ին։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Զանգելանում և Լաչինում միջազգային օդանավակայանների կառուցման համար», - նշել է նա։Ավելին18:1627.01.22 -
ՀասարակականՄիրզոյանն ու Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայի համաժողովին․ ՉավուշօղլուԹուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ հետագա քայլերը կորոշեն երկու երկրի հատուկ ներկայացուցիչները: Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան կողմ է բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ երկխոսություն վարելուն: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Ինչպես փոխանցում է Daily Sabah-ը, Չավուշօղլուի խոսքով՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով բանակցորդ Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին: Թուրք նախարարը հիշեցրել է, որ Անկարան ավելի վաղ հրավեր է ուղարկել նրանց անունով: Չավուշօղլուն հայտնել է նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կարող է այցելել Անթալիա: «Նախօրեին հայտնի է դարձել նաև Հայաստանի վարչապետի՝ Անթալիա հնարավոր այցի մասին»,- ասել է Չավուշղլուն: Անթալիայի դիվանագիտական ֆորումը կանցկացվի մարտի 11-14-ը:Ավելին18:0227.01.22 -
ՀայաստանՀՀ-ի անվտանգային ճարտարապետության գործում ՌԴ-ն առանցքային կարևորություն ունի. ԱղաջանյանՀայաստանը մտադիր է խորացնել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, հատկապես ռազմական ոլորտում, ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը։ Նա չհամաձայնեց լրագրողի այն պնդման հետ, որ պատերազմից հետո Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա մեծացել է։ Նրա խոսքով՝ երկրի արտաքին քաղաքականությունը կառուցվում է՝ հաշվի առնելով ազգային շահերը։ «Պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության անվտանգային ճարտարապետության գործում Ռուսաստանն ունի առանցքային կարևորություն և մենք պատրաստվում ենք մեր գործընկերների հետ շարունակել համագործակցությունը և էլ ավելի խորացնել մասնավորապես ռազմակամ ոլորտում»,- ասել է հանձնաժողովի ղեկավարը։ Հայկական բանակի զինանոցում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի շատ տեսակներ Ռուսաստանից են ստացվել՝ որպես անհատույց օգնություն: Կամ էլ դրանք գնվել են ներռուսաստանյան արտոնյալ գներով, այդ թվում՝ ռուսական վարկային միջոցներով։ Հունվարի 25-ի Հավաքականանվտանգության պայմանագրիկազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ասել է, որ գոյություն ունեն ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանին ժամանակակից սպառազինություններով և ռազմական տեխնիկայով զինելու ամբողջական ծրագրեր։Ավելին17:5727.01.22 -
ՀասարակականՄալենան վիրահատվել է«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան վիրահատության է ենթարկվել։ 14-ամյա երգչուհին այդ մասին հայտնել է ինստագրամյան էջի Stories բաժնում՝ հայտնելով, որ ինքնազգացողությունն արդեն լավ է։ «Երկու օր առաջ անսպասելի կորցրի գիտակցությունս, եւ մենք շպատօգնություն զանգեցինք։ Նրանք ինձ հիվանդանոց տեղափոխեցին, եւ ես վիրահատության ենթարկվեցի, բայց հիմա արդեն լավ եմ»,- գրել է Մալենան։Ավելին17:5527.01.22 -
ՀասարակականԵրկկողմ հարաբերություններում իր կարևոր դերակատարությունն ունի նաև Իսպանիայում բնակվող հայ համայնքը1992թ․ այս օրը՝ հունվարի 27-ին, Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ Այս 3 տասնամյակների ընթացքում հայ-իսպանական հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա։ Մեր գործընկերային հարաբերությունների և բազմակողմ համագործակցության հետագա զարգացումը բխում է մեր բարեկամ ժողովուրդների շահերից։ Երկկողմ հարաբերություններում իր կարևոր դերակատարությունն ունի նաև Իսպանիայում բնակվող հայ համայնքը, որն իր նպաստն է բերում երկրի հասարակական կյանքին։ Հայաստանը հանձնառու է ընդլայնել Իսպանիայի հետ հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով և բարձր է գնահատում Իսպանիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման գործում։ Այս հոբելյանական օրը Իսպանիայի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում։Ավելին17:5127.01.22 -
ՀասարակականՔպ-ականները չեղարկել են եռօրյա հավաքը․ պատճառը կորոնավիրուսն է«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Դիլիջանում կայանալիք եռօրյա հավաքը հետաձգվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանի խոսքով՝ պատճառը կորոնավիրուս է։Ավելին17:4727.01.22 -
ՀայաստանԴատախազությունը պարտավոր է պարզել՝ արդյո՞ք Պապիկյանը թույլ չի տվել քրեական օրենսգրքի 124.1-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք․ իրավաբանԻրավաբան, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը գրում է․ «Մի քանի փաստերի արձանագրում, որը պետք է ստուգվի դատախազության կողմից 1) Սուրեն Պապիկյանի հարսանիքը կայացել է հունվարի 22-ին կամ 23-ին, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը: 2) Հունվարի 26-ին ժամը 12:17-ին կառավարության ֆեյսբուքյան էջով հայտնվել է, որ Նիկոլ Փաշինյանի Covid19-ի թեստի պատասխանը եղել է դրական։ Նա սահմանված կարգով մեկուսացել է։ 3) Հունվարի 26-ին, համաձայն ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջի, Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում անցկացրել է կոլեգիայի նիստ։ Արձանագրենք, որ Սուրեն Պապիկյանը կոլեգիայի նիստն անցկացրել է Նիկոլ Փաշինյանի վարակված լինելու մասին տեղեկությունը հրապարակվելուց հետո։ Այսինքն՝ առնվազն պարտավոր էր իմանալ, որ կարող է ինքն էլ լինել վարակված։ 4) Համաձայն մամուլի միջոցների հրապարակման պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է, որ ԶՈՒ և ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ վարակվել են Covid19-ով։ Վստահաբար այն գեներալներն են, որոնք մասնակցել են կոլեգիայի նիստին։ 5) ՀՀ քրեական օրենսգրքի 124.1-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձին նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելու համար։ Վերոգրյալի ամփոփմամբ գտնում եմ, որ դատախազությունը պարտավոր է քրեադատավարական կանոնների շրջանակներում ստուգել և պարզել, թե արդյոք Սուրեն Պապիկյանը թույլ չի տվել քրեական օրենսգրքի 124.1-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք»։Ավելին17:3427.01.22 -
Զինված ուժերԶորամիավորման հրամանատարը խրախուսել տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներինԶորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ենթակա զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային և տեխնիկական ծառայությունների վիճակի վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ զորամիավորման հրամանատարը հանձնարարականներ է տվել արձանագրված թերությունների շտկման վերաբերյալ, խնդիրներ առաջադրել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ, խրախուսել տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներին։Ավելին17:3227.01.22 -
ՀասարակականԶինվորական ու պետական էլիտան խուսափելու է այդ պատմական օրը նշելուց․ ՎարդևանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի ժամից Հայոց Բանակի, մեր զինված ուժերի կազմավորման 30 ամյակն է: Հայոց Բանակը ստեղծվել էր հաղթանակի, հայրենիքը պաշտպանելու սրբազան գաղափարներով: Երեսուն տարի առաջ Բանակի կազմավորման հիմնադիրները նույնիսկ վատ երազում չէին պատկերացնի, որ 30 տարի անց զինվորական ու պետական էլիտան փաստացի խուսափելու է այդ պատմական օրը նշելուց»:Ավելին17:2727.01.22 -
ՀասարակականԸնտրական հանձնաժողովի անդամի կեղծ վկայականներ՝ Լոռու մարզում. դատախազը ԿԸՀ-ին միջնորդագիր է հասցեագրել2021թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ համապատասխան պայմանագրի հիման վրա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գործուղղված դասընթացավարը ընտրությունների մասնագիտական դասընթաց և որակավորման ստուգարքներ անցկացնելու շրջանակներումը կազմել է պաշտոնական փաստաթուղթ, որում բովանդակությամբ կեղծ տեղեկություններ է ներառել 4 անձի կողմից իր վարած դասընթացին մասնակցելու, հարցաթերթիկ լրացնելու և դրական գնահատական ստանալու մասին: Դրանց հիման վրա վերջիններս իրավունք են ստացել հանդիսանալ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ: Մինչդեռ, նախաքննությամբ հաստատվել է, որ հիշյալ 4 անձինք դասընթացին և որակավորման ստուգարքին չեն մասնակցել, քանի որ տվյալ ժամանակահատվածում գտնվել են Երևան քաղաքում: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացված գրության համաձայն՝ թեև նշված անձինք ստացել են տեղամասային ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական, սակայն դրա հիման վրա որևէ անգամ չեն ընդգրկվել հանձնաժողովի կազմում: Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ թեև դասընթացավարի գործողությունները ձևականորեն պարունակել են փաստաթղթերի կեղծման հանցագործության հատկանիշներ, սակայն այդ արարքը լուրջ հանրային վտանգավորություն չի ներկայացրել, քանի որ՝ որպես հետևանք՝ հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառվել, հիշյալ անձինք որևէ անգամ չեն ընդգրկվել տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում: Բացի այդ, քննությամբ տվյալներ չեն ստացվել նաև այդ 4 անձանց կողմից ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականն այլ նպատակներով օգտագործելու, ինչպես նաև պաշտոնական փաստաթուղթ կեղծելու կապակցությամբ դասընթացավարին օժանդակելու վերաբերյալ: Ելնելով դրանից՝ կայացվել է վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու որոշում: Այդուհանդերձ քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ վերը նշված դասընթացի կազմակերպման և անցկացման գործընթացում տեղ են գտել ակնհայտ թերություններ և բացթողումներ: Մասնավորապես՝ չի պահպանվել որակաորման վկայական ստանալու համար կազմակերպված դասընթաց անցկացնելու և ստուգարք ընդունելու կարգը, առերևույթ կատարվել է փաստաթղթին կեղծիք: Ելնելով դրանից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է հղել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Հաշվի առնելով ընտրական գործընթացների օրինականության ապահովման՝ պետության և հասարակության համար բացառիկ կարևորությունը՝ մարզի դատախազն առաջարկել է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների և որակավորման ստուգարքներ ընդունելու գործընթացը սահմանաված կարգին համապատասխան և վերահսոկղության պայմաններում իրականացնելու, դրանց չմասնակցելու պայմաններում անձանց կողմից որակավորման վկայական ստանալու հնարավորությունը բացառելուն ուղղված մեխանիզմներ կիրառելու ուղղությամբ:Ավելին17:2427.01.22 -
ՀայաստանՊապիկյանն է՞լ է վարակվել կորոնավիրուսովՀՀ պաշտպանության նախաար Սուրեն Պապիկյանն աշխատավայրում է։ Նա իրեն լավ է զգում, բայց պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է, քանի որ ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:Ավելին17:2027.01.22 -
ՀասարակականԻ՞նչ հարցեր է քննարկելու ՔՊ–ն Դիլիջանում եռօրյա հավաքին. չի բացառվում Փաշինյանի առցանց մասնակցությունը«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ Դիլիջանում հունվարի 28-30-ը սպասվող հավաքի օրակարգում լինելու են քաղաքական և օրենսդրական հարցերը։ «Հստակ օրակարգային հարցերը հայտնի չեն, նմանատիպ քննարկումներ ունենում ենք երկու-երեք ամիսը մեկ անգամ»,- «NEWS.am»-ի հետ զրույցում նշել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նա չի բացառել նաեւ, որ հանդիպմանը հնարավոր է առցանց տարբերակով մասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը վարակվել է կորոնավիրուսով. «Եթե լինի դրա անհրաժեշությունը, կարելի է ապահովել հեռավար մասնակցությունը։ Հնարավոր է, որ մասնակցի, եթե շատ կարևոր հարցեր լինեն»։ Հարցին, թե խմբակցության պատգամավորները կհասցնե՞ն այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն և մասնակցել բանակի 30-ամյակին օրվան նվիրված միջոցառումներին, Աղազարյանը պատասխանեց․ «Իհարկե, մասնակցելու ենք, այցելելու ենք Եռաբլուր։ Մեկ ամբողջ օր է, կհասցնենք նաև Դիլիջան գնալ»։Ավելին17:1027.01.22 -
ՀասարակականՀրաժարականը չի խոչընդոտի. ինձ համար պատիվ է աշխատել հանուն Հայաստանի բարգավաճման. Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFA -ի նախագահինՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFAի -ի (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա) նախագահ Ջաննի Ինֆանտինոյին՝ նշելով, որ նախագահի պաշտոնից իր հրաժարականը չի խոչընդոտի իր նախագահության ընթացքում նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործմանը և, մասնավորապես, «Լեգենդների խաղը»-ը Հայաստանում անցկացնելուն վերաբերող պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար: Հայաստանում «Լեգենդների խաղը»՝ նախկին և ներկա աշխարհահռչակ լեգենդար ֆուտբոլիստների ընկերական խաղ կազմակերպելու հնարավորությունը նախագահ Արմեն Սարգսյանը Ջաննի Ինֆանտինոյի հետ քննարկել էր անցած տարեվերջին Կատարում ունեցած հանդիպման ընթացքում, որից հետո նրան ուղարկված շնորհակալական նամակում մասնավորապես նշել էր. «Վստահ եմ՝ մենք FIFA-ի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցություն սկսելու հիմք ենք ստեղծել: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս FIFA-ի և FIFA-ի հիմնադրամի հետ համագործակցությանը, որը խոստանում է աշխարհում ամենասիրված մարզաձևի՝ ֆուտբոլի միջոցով համագործակցության նոր հեռանկարներ բացել՝ վերափոխելու մեր տարածաշրջանն ապրելու համար ավելի խաղաղ, արդար ու հանդուրժող շրջանի: Արցախում պատերազմից և Հայաստանում դրա հետևանքներից հետո այդ առաքելությունն այսօր կարևոր է առավել քան երբևէ: Ինչպես գիտեք, ես բարձր եմ գնահատում անհատի սոցիալական կյանքում սպորտի դերակատարումը: Անհատի համար սպորտի օգտակարությունը զուտ ֆիզիկական տեսանկյունից շատ ավելին է: Այն ձևավորում է բնավորություն, սովորեցնում է ռազմավարական և վերլուծական մտածողություն, զարգացնում է առաջնորդության որակներ»: Հրաժարականի դիմումից հետո նախագահ Սարգսյանը կրկին նամակով դիմել է նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, որում մասնավորապես ասվում է. «Իմ այս որոշումը չի խոչընդոտի, որ շարունակեմ իմ ներդրումն ունենալ նախագահությանս ընթացքում նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործման գործում: Իմ ողջ կյանքի առաքելությունն է ու ինձ համար պատիվ է աշխատել հանուն Հայաստանի բարգավաճման, և դա չի ավարտվում պաշտոնով: Ուրախ կլինեմ շարունակել մեր բարեկամությունն ու համագործակցությունն անձամբ Ձեր և FIFA-ի հետ: Հանձնառու եմ նպաստել Երևանում ծրագրված «Լեգենդների խաղ» հանդիպմանը: Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը մեծ ազդեցություն կունենա Հայաստանում սպորտի զարգացման համար՝ ի բարօրություն մեր երիտասարդության և հանուն տարածաշրջանում խաղաղության»: Նախագահ Սարգսյանն առաջարկել էր «Լեգենդների խաղն» Հայաստանում անցկացնել այս տարվա ընթացքում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի և «STARMUS-6» փառատոնի հետ միաժամանակ:Ավելին17:1027.01.22 -
ՀասարակականՔերոբյանը չի հիշում՝ Պապիկյանի հարսանիքին իրենից QR կոդ պահանջե՞լ են, թե ոչԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր չի ցանկացել պատասխանել՝ հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանում կայացած Սուրեն Պապիկյանի հարսանիքին իրենից ու իրենցից՝ առհասարակ, QR կոդ պահանջե՞լ են, թե՞ ոչ։ Ասաց՝ տեղեկություն չունի, թե ով է ցույց տվել QR կոդ։ «Hraparak.am»-ի հարցին՝ ինքը QR կոդ ցույց տվե՞լ է, Քերոբյանն ասաց․ «Ես երկու օր առաջ հրապարակային պատվաստվել եմ բուստերով, և դրա մասին բոլորը գիտեն, և իմ ցույց տալու իմաստը բացարձակ չկար»։ Հարցրինք՝ չե՞ն պահանջել իրենից QR կոդ, քանզի պարտավոր էին պահանջել, նախարարն ասաց․ «Ճիշտն ասած՝ չեմ հիշում»։Ավելին17:0427.01.22 -
ՀասարակականՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները դադարեցվել ենԵրևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները համարել դադարած՝ հունվարի 25-ից: Նման որոշում է ստորագրել Երևանի քաղաքապետ դարձած Հրաչյա Սարգսյանը՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» 6-րդ հոդվածի 3-րդ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Թումանյանի վրա:Ավելին17:0027.01.22 -
ՀայաստանՀոլոքոստի հիշատակման օրվա կապակցությամբ այսօր Քրիստինա Հանսելը ծաղիկներ դրեց Հոլոքստի զոհերի հուշարձանինՀոլոքոստի հիշատակման օրվա կապակցությամբ այսօր՝ հունվարի 27-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանության Քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելը ծաղիկներ դրեց Երևանի կենտրոնում գտնվող Ցեղասպանության և Հոլոքստի զոհերի հուշարձանին: Հոլոքոստը վերապրածների ժառանգները, որոնք ներկայումս աշխատում են ԱՄՆ պետքարտուղարությունում, ներկայացնում են իրենց պատմությունները՝ հետագայում նման վայրագությունները կանխելու նպատակով։Ավելին16:5827.01.22 -
ՀայաստանՀաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմըԱրդարադատութան նախարարությունից տեղեկացնում են, որ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 27-ի 111 Ա որոշմամբ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդի կազմը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (խորհրդի նախագահ) Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարդու իրավունքների պաշտպան Վ. Քոչարյան - Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վ. Հովակիմյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Է. Մարուքյան - «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Մ. Մելքոնյան - «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Ա. Սաքունց - «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տ. Եգորյան - «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դ. Իոաննիսյան - «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ»:Ավելին16:5527.01.22