Լրահոս

2022-01-28
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս օրը պարտավոր ենք հիշել մեր բոլոր նահատակներին և ազգի նվիրյալներին․ Դավիթ Բաբայան
    ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի տոնի առթիվ․ «Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արցախի ողջ հանրությանը, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերին և եղբայրներին՝ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ։ Հայրենիքի պաշտպանությունը ցանկացած հայրենասեր մարդու կյանքի ամենակարևոր առաքելություններից մեկն է, այն սկսվում է ճիշտ դաստիարակությունից, համապատասխան արժեհամակարգի ձևավորումից, աշխատասիրությունից և հավատքից։ Այս ամենով զինված մարդը դառնում է հայրենիքի իսկական պաշտպան։ Արժեհամակարգի ցանկացած թերացում խարխլելու է հայրենասիրության ողջ համակարգը։ Մեր հայրենիքը գտնվում է ծանր վիրավոր վիճակում, ծանր վիրավոր վիճակում է գտնվում նաև հայրենասիրությունը։ Հայրենիքի ապաքինումը սկսվում է հայրենասիրության ապաքինումից։ Այս տոնական օրն առաջին հերթին շնորհավորում եմ հայրենիքի անդորրը ապահովող բոլոր մեր զինվորներին և հրամանատարներին՝ մաղթելով նրանց անփորձանք ծառայություն։ Այս օրը պարտավոր ենք հիշել մեր բոլոր նահատակներին և ազգի նվիրյալներին։ Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր պարկեշտորեն ու ազնվորեն աշխատում և ծառայում են ի փառս հայրենիքի։ ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ»։
    00:06
    28.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Քանաքեռի տներից մեկում հայտնաբերվել է 37-ամյա կնոջ կախված դի
    Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, «shamshyan.com»-ը։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության Արաբկիրի ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Քանաքեռ 6-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հյուրաենյակում առկա աստիճանների վերնամասի ծածկի փայտե հենասյունից սավանով կախված վիճակում հայտնաբերել են կնոջ դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ՝ 37-ամյա Գոհար Հ-ն էր։
    00:00
    28.01.22
    Ավելին
2022-01-27
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայոց բանակը մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է. Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը
    Հայոց բանակը մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է. Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը նվիրված հայկական ԶՈւ կազմավորման 30-ամյակին․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց բանակի հարգարժան սպանե՛ր, Շնորհավորում եմ հայկական Զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ, մաղթում՝ անխռով ծառայություն և հաղթական փառքով պսակված ուղի: Լիահույս եմ, որ այսուհետև միայն հաղթանակներ կկերտենք։ Հայկական բանակը մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է, մեր հպարտությունն է, մեր գոյատևման գրավականը, մեր հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ մեր հավատի ու լավատեսության երաշխիքը։ Այն մեր պապերից, մեր հայրերից ստացած պատմական ժառանգություն է, որին պետք է սրբորեն վերաբերվենք։ Մենք պետք է գիտակցենք, որ մեր տունը, մեր օջախը ոչ թե այն տանիքն է, որտեղ մենք ապրում ենք, այլ առաջին հերթին մեր հայրենիքն է, մեր բանակն է։ Մենք պարտավոր ենք սիրել ու պաշտել մեր հայրենիքը։ Անցած 3 տասնամյակի ընթացքում մեր բանակն անցել է բազում դժվարությունների միջով, հաղթահարել ծանր փորձություններ, դիմագրավել լրջագույն մարտահրավերների և այժմ էլ, թեկուզ վիրավոր, բայց շարունակում է պատվախնդրորեն կատարել իր առջև դրված խնդիրները։ Թե՛ արցախյան վերջին պատերազմում, թե՛ դրանից հետո կանոնավոր բանակի կողքին այսօր կարևոր դերակատարում ունեն նաև կամավորական ջոկատները։ Նոր իրողություններով պայմանավորված` նրանք հաճախ ստիպված են մարտական հերթապահություն իրականացնել իրենց բնակավայրերի մատույցներում, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դարձան սահմանամերձ, իսկ թշնամին մխրճվեց մեր հայրենիքի տարբեր հատվածներ և դեռ չի էլ պատրաստվում հեռանալ։ Ցավալի իրողություն է, բայց սահմանամերձ բնակավայրերի պաշտպանությունն այսուհետ արդեն անհրաժեշտություն է, օրվա հրամայական։ Պետք է արձանագրել, որ վերջին պատերազմի հետևանքները հաղթահարելու համար ժամանակ է պետք։ Սակայն ժամանակը չի կարող որևէ բան փոխել, եթե միասնաբար չպայքարեք։ Սիրելի՛ հայրենակիցներ, Հունվարի 28-ը մեր ցավի ու հերոսական մաքառումի, մեր պատվի ու արժանապատվության օրն է։ Այն նաև հիշատակի օր է։ Նրանց հիշատակի, ովքեր արցախյան պատերազմներում հավատարիմ մնացին զինվորական երդմանն ու անձնվիրաբար մարտնչեցին Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության համար` հավատալով մեր հաղթանակին։ Նրանք իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին` չդավաճանելով իրենց հերոսական առաքելությանը և դարձան ազգային հպարտության խորհրդանիշ և փարոս սերունդների համար։ Պատերազմը չի ավարտվել։ Մեր հիմնական գոյամարտն առջևում է։ Մենք պետք է ազնիվ գտնվենք և սթափ գնահատենք իրավիճակը, ուղիղ նայենք մեզ սպառնացող վտանգներին և ապավինենք բացառապես մեր ուժերին, ինչն ամենևին չի նշանակում, որ մեր դաշնակիցների հետ չպետք է գործակցենք, հակառակը` պետք է մեր անձնական և դիվանագիտական կապերն օգտագործենք դրանք ավելի ամրապնդելու և մեզ համար առավել շահեկան հունով տանելու ուղղությամբ։ Մենք պետք է արդիականացնենք մեր սպառազինությունը, պետք է կրթվենք, տնտեսապես հզորանանք, որ թշնամին չհամարձակվի մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսել։ Մեր երկրի ու պետության համար այս վճռորոշ փուլում պետք է առավել միասնական ու միաբան լինենք` անկախ քաղաքական հայացքներից, հավակնություններից պարտավոր ենք մեկտեղել Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցների ներուժը, որ կարողանանք մեր հայրենիքի համար մի նոր վերածնունդ ապահովել, հզոր ու մարտունակ բանակ կառուցել։ Միայն այդ դեպքում մեր հաղթանակն այլընտրանք չի ունենա, միայն այս դեպքում մեզ կհաջողվի ջախջախել թշնամուն նույնիսկ անհավասար կռվում։ Մենք պետք է պատրաստ լինենք պայքարելու այնքան ժամանալ, քանի դեռ դրա կարիքը կա։ Համոզված եմ, որ մեր արժանավոր սպաների, ազգասեր հայորդիների շնորհիվ կհաղթահարենք բոլոր անհարթություններն ու անորոշությունները։ Մենք դեռ խոսելու ենք ոմանց համար անհնարին թվացող մեր հաղթանակների, մեր պատմական հայրենիքի, Շուշիի ու Հադրութի վերադարձի մասին։ Սիրելի՛ հայրենակիցներ, Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՀՀ Զինված ուժերի սպայական կազմին, բանակաշինության ակունքներում կանգնած մեր հայրենակիցներին, հրամանատարներին, զինվորներին ու ազատամարտիկներին, նրանց ընտանիքներին, ամբողջ հայ ազգին, անկոտրում կամք և վճռականություն, ոգու ամրություն և համազգային միասնություն բոլորիս` ի փառս Հայաստանի և Արցախ աշխարհի: Շնորհավո՛ր տոնդ Հայոց բանակ, հայ սպա։ Շնորհակալ ենք Ձեզ, հերոսածին հայ մայրեր։ Փա՛ռք Հայոց բանակին, նրա մարտիկներին։ Հավերժ հիշատակ և խոնարհում մեր ընկած եղբայրներին ու նրանց ընտանիքներին»:
    23:55
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանը որևէ կերպ չի հիշատակում Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը. Էդհար Ղազարյան
    ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է, որ Հայաստանը որևէ կերպ չի հիշատակում Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը. «Ավարտվել է հունվարի 27-ի աշխատանքային օրը, սակայն Հայաստանի հրաժարական տված, հիվանդ և առողջ ղեկավարներից ոչ մեկը՝ Հանրապետության նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ արտաքին գործերի նախարարը որևէ կերպ, որևէ պաշտոնական հայտարարությամբ չեն հիշատակել, օրվա խորհրդի՝ ողջ աշխարհում նշվող Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա առիթով։ Սա ոչ այլ ինչ է քան ցեղասպանությունների կանխարգելման, ճանաչման և դատապարտման հարցում Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձային փոփոխություն։ Դրա փոխարեն այսօրվա լրահոսի գլխավոր թեմաներից մեկն այն էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում է Թուրքիայում, քննարկվում է Արարատ Միրզոյանի և Ռուբեն Ռուբինյանի Թուրքիա մեկնելու հարցը։ Փախուստի մեջ գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, չնայած սահմանադրական համեստ լիազորություններին, շարունակում չորս տարիների ակտիվ աշխատանքի իր պրակտիկան և այսօր նամակ է հղել FIFA-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին՝ նշելով, որ նախագահի պաշտոնից իր հրաժարականը չի խոչընդոտի «Լեգենդների խաղը»-ը Հայաստանում անցկացնելուն վերաբերող պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար: Լուսանկարում՝ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների հետ մասնակցում է Աուսշվիցի համակենտրոնացման ճամբարի ազատագրման միջոցառումներին»։
    23:51
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Անցյալը մոռացողին պատժում է ապագան» Նժդեհյան խոսքը գործելու է մեր վրա․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
    Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը օրհնության խոսք է հղել Հայոց Բանակի կազմավորման 30-ամյա հոբելյանի առթիվ: «Պարոնայք սպաներ, զինվորներ, գնդերեցներ և սիրելի ազատամարտիկներ, Հանուն Արցախի թեմի ողջ հոգևոր դասի մեր շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Հայոց Բանակի կազմավորման 30-րդ հոբելյանի առթիվ: Բանակը ծնունդն է մեր ժողովրդի ազատատենչ ոգու և իր աստվածատուր իրավունքների արդարացի իրացման: Այն կազմավորվեց Արցախյան ազատագրական պատերազմի կրակների մեջ և դարձավ հայոց անկախ պետականության պատվարը: Հաղթանակներով ստեղծված բանակը 2020 թ.-ին ենթարկվեց անհավասար ծանր փորձության և կրեց բազում զրկանքներ, բայց իրատես լինելով, պետք է արձանագրենք, որ մեր բանակը ուժերի ներածին չափով դիմագրավեց նենգ թշնամուն, որով կանխեց մեր ժողովրդի հերթական ցեղասպանությունը: Մենք բոլորս ականատես եղանք քաջության ու սխրանքի բազում նոր դեպքերի: Ի թիվս քաջարի մեր զինվորների, իրենց անմնացորդ ու նվիրյալ ծառայությունը բերեցին նաև մեր բանակի գնդերեցները, ովքեր թե՛ խաղաղ և թե՛ պատերազմական պայմաններում եղան իրենց վստահված հոտի կողքին իրենց խոսքով ու գործով: Բազում են հարցերը, թե ինչու ունեցանք այնպիսի վերջնարդյունք, որպիսին ոչ ոք չէր ցանկանում: Բայց ցանկություններն այլ են, իրականությունը՝ այլ: Իրականությունը այն է, որ այսօրվա պարտությունը արդյունք է շղթայական մանր և մեծ սխալների, ավելի շատ անձնասիրության, քան աստվածասիրության և դրանից ծնվող հայրենասիրության: Այսօր, երբ նշում ենք Բանակի 30-ամյա հոբելյանը, մենք պետք է հաշվետու հայացքով նայենք մեր անցյալին, հասկանանք մեր բացթողումներն ու թերացումները, հասկանանք, թե ինչքանով ենք մենք սիրում մեր երկիրն ու բանակը և այսկերպ ուղղենք նրա կորացած մեջքը, այլապես «Անցյալը մոռացողին պատժում է ապագան» Նժդեհյան խոսքը գործելու է մեր վրա: Մեր աղոթքն է, որ Աստված իմաստություն տա մեր ժողովրդին հասկանալու պետության և բանակի իրական արժեքն ու դերը, և անձնական շահը ստորադասելու ընդհանուրին: Աղոթում ենք նաև մեր քաջարի նահատակների հոգիների խաղաղության և գերված մեր տղաների շուտափույթ վերադարձի համար: Աստված օրհնի Հայոց Բանակը»։
    23:29
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի ԱԽ նիստում քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցը
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախագահությամբ Անկարայում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Տեղեկությունը հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը։ «Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Հայաստանի հետ հարաբերություններում ձեռնարկվելիք քայլերը»,-նշված է հաղորդագրության մեջ։ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդում կարևորել է Հարավային Կովկասում ստեղծված համագործակցության մեխանիզմների կատարելագործումը` կողմերի, առաջին հերթին` Թուրքիայի և Հայաստանի կառուցողական և անկեղծ ջանքերի միջոցով:
    23:26
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քեզ նոր հաղթանակներ և փառք, իմ հարազա՛տ բանակ․ Սեյրան Օհանյանի ուղերձը՝ Հայկական բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ
    ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ուղերձ է հղել Հայկական բանակի 30-րդ հոբելյանական տարեդարձի առթիվ։ Պաշտպանության նախկին նախարարի ուղերձում նշված է․ «Հունվարի 28-ին համայն հայությունը նշելու է Հայկական բանակի 30-րդ հոբելյանական տարեդարձը: Ազգային բանակի մասին խոսելիս մենք միշտ հպարտություն ենք ապրել՝ վերհիշելով այն հիրավի հերոսական ճանապարհը, որն անցավ հայ ժողովուրդը Արցախն ազատագրելու, Արցախ-Հայաստան անվտանգային ամուր գոտին կազմելու և Սփյուռքի հետ անբաժանելի եռամիասնություն դարձած`բանակ ու պետություն կառուցելու տարիներին, երբ 1994 թ. իր պարտությունն ընդունած հակառակորդի հանդգնությունը բավարարում էր միայն սադրանքներ իրականացնելուն, և արժանի հակահարված էր ստանում՝ հաճախ պատժվելով իր տարածքում։ 2016 թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ նույնպես, չկարողանալով կատարել իրենց առջև դրված խնդիրը, նրանք զինադադար խնդրեցին, որովհետև Հայկական բանակը՝ հայ զինվորն ու սպան, վերջնականապես վարժված սահմաններում պարբերաբար դրսևորվող լարվածությանը և պատրաստ հակառակորդի ոտնձգությանը յուրաքանչյուր պահի հակադարձելուն, որակապես գերազանցում էին նրանց՝ մարտական արվեստի բարձր իմացությամբ, պատրաստվածությամբ, և ողջ ժողովուրդը սեփական հողը կյանքի գնով պաշտպանելու, չհանձնելու ընտրությունն էր կատարել: 2020 թ. 44-օրյա պատերազմը փոխեց իրողությունը, և պարտվեց ոչ թե բանակը, այլ պետությունը՝ չպաշտպանելով Արցախը ինչպես հա՛րկն էր, ինչպես կարո՛ղ էինք, ինչպես պարտավո՛ր էինք: Եվ կորուստների, անհաջողությունների շղթան ձգվեց նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո` պատերազմից հետո ստեղծված աղետալի իրավիճակում, հանցավոր ամենաթողության, անպատժելիության մթնոլորտում, երբ հետևողականորեն շարունակվում էր մեր պետության ռազմավարական բարձունքները, ճանապարհները հանձնելու և բանակը, մեր միասնականությունը կազմաքանդելու գործընթացը: Ես նորից պնդում եմ և հաստատակամ եմ իմ համոզմունքներում, որ բանակն այն կառույցն է, որն առաջինը և ամենաարագը կարող է շտկել վիրավոր մեջքն ու դուրս գալ այս իրավիճակից։ Հայկական բանակի 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքի խոսքս հղելով Ազգային բանակի բոլոր նվիրյալներին՝ գեներալներին, սպաներին, ենթասպաներին, զինվորներին, կամավորականներին ու երկրապահներին, ողջ ժողովրդին, ովքեր Արցախյան պատերազմից մինչև այսօր ծառայել են Արցախի, Հայաստանի Հանրապետությանը՝ ամենօրյա սխրանքներ գործելով և՛ առաջնագծում, մարտական գործողությունների կիզակետում, և՛ թիկունքում, ի սրտե մաղթում եմ` ձեզ նո՛ր հաղթանակներ և փա՛ռք. 1988-1994 թթ. հայ ժողովրդի Ազատագրական շարժումը, Արցախյան գոյամարտը մնալու են պատմության էջերին՝ որպես ծանրագույն, բայց փառահեղ հաղթանակի դասական օրինակ, որ ձեր նվիրումի, անձնուրաց պայքարի ու սխրանքի վավերագիրն է։ Արագ ապաքինում, առողջություն` մեր վիրավոր ու հաշմանդամ դարձած մարտիկներին: Եվ թող Հայրենիք վերադառնան գերեվարված, անհայտ կորած մեր որդիները, որոնց համար ամեն վայրկյան լուռ աղոթում և հավատով սպասում են հազարավոր սրտեր: Սիրելի՛ հայրենակիցներ, որքան էլ դժվար լինի, չտրվե՛նք ցավին ու չհանձնվենք, այլ` հայոց ավանդական մարտական ոգին, ազգային համերաշխությունն ու միասնությունը, ազգային գաղափարական զարթոնքը վերականգնելու, ազգի անկումը և մեր ինքնիշխանության կործանումը թույլ չտալու նպատակով կազմավորված Դիմադրության շարժմանը զարկ տալու համար նորից միավորենք ազգի պետականամետ, կարող ուժերը և օբյեկտիվորեն գնահատելով դեպի մեզ ուղղված մարտահրավերները, միջազգային հավասարակշռված համագործակցություն վարելով՝ համախմբվենք հայոց բանակի սպայի՝ զինվորական մտավորականության շուրջ և ավելի գոտեպնդվենք՝ հայ ժողովրդի ապրելու իրավունքը, մեր պետականությունը պաշտպանելու հրամայականով: Փա՛ռք ու պատիվ սահմանին կանգնած հայ զինվորին և սպային: Փա՛ռք ու պատիվ այն մայրերին ու հայրերին, ովքեր Հայրենիքի փրկության զոհասեղանին իրենց ամենաթանկը նվիրաբերեցին: Հավե՛րժ ակնածանք ու խոնարհում հանուն Արցախի և Հայաստանի իրենց կյանքը նվիրաբերած հերոսների սխրանքի, հիշատակի առջև: Հ․Գ․ Լուսանկարներն արված են այսօր՝ Հայաստանի Հանրապետության սահմանի կարևորագույն դիրքերում»:
    22:51
    27.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Ազգին դարձրին չարչի, արի դե Հայաստանից մի փախչի». ԱՊՊԱ-ն թանկանում է, վարորդները բողոքի ցույց կանեն
    ԱՊՊԱ-ն Հայաստանում կթանկանա մինչև մարտի մեկը: Վարորդները պատրաստվում են բողոքի ակցիայի դուրս գալ, քանի որ համաձայն չեն այն պատճառաբանությունների հետ, որը ներկայացնում է պետությունը` վթարները, փոխհատուցման ծավալները ավելացել են: Թանկացել են ավտովերանորոգումն ու պահեստամասերը: Վարորդները հանրային քննարկումն են պահանջում:
    22:15
    27.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայկական պատվիրակության առաջարկած բոլոր փոփոխություններն ընդունվեցին, ադրբեջանականական պատվիրակությանը՝ մերժվեցին․ Ռուբինյան
    Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը, տեղեկացնում է Ռուբեն Ռուբինյանը։ «Բանաձևի տեքստում հայկական պատվիրակության առաջարկած բոլոր փոփոխություններն ընդունվեցին, ադրբեջանականական պատվիրակության բոլոր առաջարկածները՝ մերժվեցին: Քննարկման ընթացքում համազեկուցողները և մյուս ելույթ ունեցողները շատ բարձր գնահատեցին Հայաստանի ընտրած ժողովրդավարական ճանապարհն ու բարեփոխումները: Բանաձևը հիմնականում անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի արդյունքում արձանագրված ձեռքբերումներին, ապագայում իրականացվելիք քայլերին, ընտրական բարեփոխումներին, հակակշիռների մեխանիզմներին, դատաիրավական բարեփոխումներին, երկրում տիրող քաղաքական ընդհանուր մթնոլորտին, լրատվամիջոցների հետ կապված իրավիճակին, ինչպես նաև քաղաքական դաշտում ժողովրդավարական մշակույթի ամրապնդման խնդրին: Ի թիվս այլ կետերի, Բանաձևը բարձր է գնահատել 2018 թ-ին քաղաքական իշխանության փոփոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամի արդյունավետ հանգուցալուծումը, որը հաղթահարվեց 2021 թ. հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների շնորհիվ: Վեհաժողովը գովասանքի է արժանացրել 2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսին անցկացված համապետական ընտրությունները, որոնք զերծ էին նախկինում արձանագրված խախտումներից։ Չնայած լարված հետպատերազմյան մթնոլորտին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ժողովրդավարական։ Բանաձևում նշվում է գոհունակություն առ այն, որ ընդդիմությունն ընդունել է ընտրությունների արդյունքները և չի բոյկոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը։ Բանաձևը ողջունել է բարեփոխումների և նոր նախագծերի հետամուտ իրականացումը, որոնց մեկնարկը տրվել է 2018թ․ հեղափոխությունից հետո, ինչպես նաև բարձր գնահատել Հայաստանի համագործակցությունը ԵԽ-ի հետ, վերջին ժամանակաշրջանում ԵԽ մի շարք կոնվենցիաների վավերացումը, ինչպես նաև Քրեական նոր օրենսգրքի և Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, որոնք ավելի համահունչ են եվրոպական չափանիշներին, քան նախորդ օրենսգրքերը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և 2020թ․ 44-օրյա պատերազմին՝ Վեհաժողովը նշել է ազգային անվտանգության տեսանկյունից քաղաքական օրակարգում առաջացած խնդիրները, վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգևոր և մշակութային պահպանման անհրաժեշտությունը, նշել ատելության խոսքի և գործողությունների անդընդունելի լինելը։ Վեհաժողովը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհարաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Վեհաժողովն ընդհանուր դրական գնահատական է տվել ընտրական և օրենսդրական բարեփոխումներին և կոչ արել Հայաստանի իշխանություններին դրանք ավարտին հասցնել՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները։ Անդրադառնալով իշխանության և ընդդիմության փոխհարաբերություններին՝ Վեհաժողովը կոչ է արել կողմերին համագործակցել միմյանց հետ: Միևնույն ժամանակ՝ Վեհաժողովը գովասանքով է անդրադարձել Հայաստանում հակակշիռների և զսպումների գործող արդյունավետ համակարգին: Վեհաժողովը կոչ է արել շարունակել դատական բարեփոխումների իրականացումը: Նաև ընդգծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր դերը և գործունեությունը: Կոչ է արվել նաև իրականացնել միջոցառումներ՝ մի կողմից խոսքի ազատության և մարդու արժանապատվությունն ապահովելու և մյուս կողմից ապատեղեկատվության ու ատելության խոսքի դեմ պայքարելու միջև բալանս ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակելու ոլորտային բարեփոխումները»:
    22:06
    27.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Այն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչ է հայրենիքը, երբեք չեն ծնկելու.Աշոտ Մինասյանը դուրս է եկել մեկուսարանից
    «Ժողովո՛ւրդ, ոտքի». Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն է այս կոչն արել ԱԱԾ մեկուսարանից դուրս գալուց հետո: Նա մոտ երկու ամիս անազատության մեջ էր Մինասյանը՝ ապօրինի զենք պահելու գործով: Նրա խափանման մջոց կալանքը փոխվել էր չորեքշաբթի երեկոյան:
    22:04
    27.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Տան լոգարանում հայտնաբերվել է ամուսնու, իսկ դռան մոտ՝ կնոջ դին
    Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է«shamshyan.com»-ը: Ժամը 17։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Մաշտոցի 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Ոստիկանությունն ու քննչակաան վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։
    21:49
    27.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Նախկին «սուպեր» նախարարը կարող է դառնալ հաջորդ նախագահ. Արայիկ Հարությունյանի «բոլոր քայլերը»
    Նախկին սուպերնախարար, այժմ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին տեղեկությունները ՔՊ-ականները չեն հաստատում: Իշխող թիմը ցանկանում է գտնել այնպիսի թեկնածու, որը պատրաստ լինի ներդաշնակ աշխատել կառավարության ու խորհրդարանական մեծամասնության հետ: Այս չափանիշը սահմանել է ինքը՝ Փաշինյանը:
    21:48
    27.01.22
    Ավելին
  • Հայաստան
    ԱՊՊԱ–ն թանկանում է. որո՞նք են նոր սակագների լավ և վատ կողմերը
    Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում, գրում է «Սպուտնիկ Արմենիան»։ Ինչպես նշվում է բյուրոյի հայտարարության մեջ, փոփոխությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, ինչպիսիք են վթարների թվի աճը և փոխհատուցման ծավալների ավելացումը, առավելագույն փոխհատուցման գումարի ավելացումը, ծառայությունների որակի բարձրացման ձգտումը: Որոշման վրա ազդել է նաև ավտոմեքենաների վերանորոգման արժեքի ավելացումը, պահեստամասերի թանկացումը և այլն։ Նշվում է նաև, որ համակարգի շահագործման ընթացքում դրական պատմություն ունեցող ապահովադիրներին տրվող բոնուսները զգալիորեն գերազանցել են բացասական պատմություն ունեցող ապահովադիրներից ստացված մալուսային գումարները։ Դա հանգեցրել է բոնուս-մալուս համակարգի հավասարակշռության խաթարմանը։ Բոնուս-մալուսը զեղչերի համակարգ է, որը թույլ է տալիս հաշվարկել ԱՊՊԱ վկայագրի արժեքը` հաշվի առնելով ապահովադրի (հաճախորդի) ապահովագրական պատմությունը: Ապահովագրական դեպքերի բացակայության դեպքում տրամադրվում է զեղչ, իսկ դրանց առկայության դեպքում վկայագրի արժեքը բարձրանում է: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ընթացքում, այսինքն` 2010 թվականից սկսած, երբ երկրում ներդրվեց ԱՊՊԱ համակարգը, սակագների աճի վրա վերոհիշյալ գործոններից բխող ճնշումները չեզոքացվել են հիմնականում համակարգի ներքին բարեփոխումների և տեխնոլոգիական բարելավումների հաշվին։ Բայց գոյություն ունի նաև իրավիճակի հակառակ կողմը. գների մշտական պահպանումը հանգեցրել է համակարգի աշխատանքի որակի վատթարացմանը, ապահովագրողները սկսել են ավելի ցածր գնահատել վնասի արժեքը, ուշացումով վճարել փոխհատուցումները և այլն: Իսկ հիմա նշվում է, որ իրավիճակի շտկումը սակագների վերանայում է պահանջում: Բյուրոյի հաղորդագրության համաձայն` ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով (այդպիսով կազմելով 21.7 հազար դրամ), ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։ Ինչպես հայտնի է, ավտոմեքենայի ապահովագրության վերջնական արժեքի հաշվարկման ժամանակ բազային գումարը բազմապատկվում է մի շարք գործակիցներով։ Դրանք են` վարորդի տարիքը, նրա փորձը, մեքենայի շարժիչի հզորությունը, օգտագործման ժամկետը, ապահովագրման ժամկետը, նախորդ ԱՊՊԱ վկայագրերի ձևակերպման ժամանակ կոպիտ խախտումների առկայությունը (կամ բացակայությունը), ինչպես նաև տարածքային գործակիցը և վերոնշյալ բոնուս-մալուս գործակիցը: Համեմատության համար նշենք, որ ներկայումս 2012թ.-ի արտադրության (Հայաստանում մեքենաների գրեթե միջին տարիքն է), շարժիչի 2 լիտր ծավալով և 150 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենայի ապահովագրության համար 5 տարվա փորձ ունեցող վարորդը, վթարների բացակայության դեպքում, վճարում է 40-42 հազար դրամ։ Միաժամանակ, հասկանալով, որ հիմնական ապահովագրավճարի ավելացումը՝ ռիսկայնության գործակիցների ճշգրտմանը զուգահեռ, կարող է շատ կտրուկ անբարենպաստ հետևանքներ ունենալ վարորդների որոշակի հատվածի համար, որոշել է փոփոխել ապահովագրավճարների հաշվարկման մոտեցումը։ «Խմբակային» սակագների փոխարեն այժմ կներդրվի անհատական սակագների համակարգ։ Ըստ գործող կանոնակարգերի, տաքսու վարորդները կամ մեծ ձիաուժ ունեցող ավտոմեքենաների սեփականատերերը ստիպված են լինում ավելի բարձր ապահովագրավճար վճարել զուտ այդ խմբում գտնվելու պատճառով. յուրաքանչյուր վարորդի վարքագիծը, «մաքուր» ապահովագրական պատմությունն այս դեպքում հաշվի չեն առնվում: Այժմ որոշվել է վերացնել այդ անարդարությունը և անհատական գնագոյացման համակարգ հաստատել։ Ինչպես արդեն նշվեց, բազային սակագինը ներկայիս 18.7 հազար դրամի փոխարեն կդառնա 21.7 հազար դրամ։ Բայց այդ սակագինը գործում է հաճախորդի ապահովագրական պատմության առկայության դեպքում, իսկ նախորդ տարիներին ապահովագրական պայմանագրի բացակայության դեպքում կգործի 41 հազար դրամ միասնական սակագինը, բնականաբար, գումարած այն գումարը, որը հանվում է ռիսկի գործակիցների հաշվառման ժամանակ: Արդյունքում հաճախորդների հիմնական մասի համար վերջնական թանկացումը կկազմի 1500-3000 դրամ, միջին և բարձր ռիսկային գոտում գտնվող վարորդների համար սակագինը ավելի կբարձրանա: Բյուրոն որոշել է վերանայել նաև բոնուս-մալուս համակարգի կիրառման մեթոդաբանությունը։ Նախկինում մալուսների քանակի որոշման հիմքում վարորդի մեղքով տեղի ունեցած ՃՏՊ–ների քանակն էր, այժմ քանակին կավելանա նաև փոխհատուցման չափը։ Նախկինում յուրաքանչյուր վթարի համար այն հաճախորդը, որի մեղքով տեղի էր ունեցել վթարը, ստանում էր 4 մալուսային դաս, որտեղ յուրաքանչյուր դասը 3 տոկոս ավելացնում էր ապահովագրության արժեքը։ Այլ կերպ ասած, եթե X վարորդը ապահովագրության համար վճարում է տարեկան 40 հազար դրամ, տարվա ընթացքում նրա մեղքով վթար է տեղի ունենում, ապահովագրական ընկերությունը հատուցում է Y վարորդին, ապա հաջորդ տարի առաջին վարորդը ստիպված էր վճարել 44.8 հազար դրամ։ Հիմա հաշվարկման համակարգը կփոփոխվի, և բոնուս–մալուս հաշվեկշիռը կախված կլինի հատուցման չափից։ Մինչև 100 հազար ՀՀ դրամի չափով վնասներով պատահարների համար ապահովադիրները կստանան ոչ թե 4, այլ 3 մալուսային դաս, այսինքն` ապահովագրությունը նրանց համար կթանկանա 9 տոկոսով։ 100-ից մինչև 200 հազար դրամի չափով վնասների դեպքում հաճախորդը ստանում է 4 մալուսային դաս։ Արդյունքում բարեխիղճ վարորդները կշարունակեն ստանալ իրենց բոնուսները, իսկ դա ԱՊՊԱ–ի տարեկան արժեքի 3% զեղչն է: Իսկ օրինախախտները ստիպված կլինեն ավելի շատ վճարել ապահովագրության համար։ «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը կարծում է, որ փոփոխությունները հասունացել են։ «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում Քեյանը նշեց, որ ավելի քիչ ռիսկի գոտում գտնվող վարորդների համար սակագնի բարձրացումն աննկատ կլինի, իսկ երկարամյա վարորդները, որոնք պատահարներ և վթարներ չեն ունեցել, տարիների ընթացքում կուտակված բոնուսների հաշվին զեղչ կստանան։ «Վերջին տարիներին հավաքագրված ԱՊՊԱ գումարներն ու հատկացված հատուցումներն անհամեմատ աճել են, և քանի որ ոլորտում մեծ շահույթներ չեն հետապնդում, ապահովագրական ընկերություններն ավելի շատ վնասով էին աշխատում, քաղաքացիները բողոքում էին գնահատման համակարգից, քանի որ սակագնի և ՃՏՊ–ների գնահատման կարգի փոփոխություն չէր եղել, մինչդեռ շուկայում տեղի էր ունեցել գնային մեծ փոփոխություն թե՛ մեքենաների վերանորոգման, թե՛ պահեստամասերի թանկացման առումով, իսկ հատուցումների չափը մարդկանց չէր գոհացնում։ Այդ պատճառով էլ ինձ թվում է, որ սակագների վերանայումը կբարելավի համակարգը»,-ասում է Քեյանը։ Փորձագետի համար կարևոր է, որ այսուհետ ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս կսկսի գործել ընտրողական մոտեցում. տաքսու վարորդների համար առանձին սակագներ կգործեն, սովորական վարորդների համար` այլ սակագներ։ Տաքսիստները նախկինում էլ ավելի շատ էին վճարում, բայց դասակարգման համակարգը փաստացի չէր գործում, արդյունքում բոլորը նույն գոտում էին հայտնվում, չնայած այն հանգամանքին, որ տաքսիների մասնակցությամբ վթարների վտանգը, հատկապես Հայաստանում, շատ բարձր է։ Նշենք, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022թ.-ի փետրվարի 7-ից` սակագների վերանայման մասով, և 2022թ.-ի մարտի 1-ից` բոնուս-մալուսի հաշվարկման մասով։
    21:39
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թաթոյանը հանադիպել է Եվրոպական խորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ
    ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ այսօր Բրյուսելում քննարկում է ունեցել Եվրոպական խորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ, իսկ երեկ` Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ: Զեկուցողներին Թաթոյանը ներկայացրել է փաստերն ադրբեջանական զինված ծառայողների կողմից Սյունիքում, Գեղարքունիքում, Երասխում Հայաստանի բնակիչների իրավունքների խախտումների (գողություններ, կրակոցներ, արոտավայրերի հրդեհում, տեսախցիկներով քաղաքացիական տների դիտարկում և այլն) մասին: Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներն առանց որևէ իրավական հիմքի փակելու հետևանքով շրջակա գյուղերի բնակիչները կանգնել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ: «Ավելին, ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները: Խախտումների վերացման իրական լուծումը ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից` խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով: Սրա հիմքում էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը որևէ կերպ չի նվազել: Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար: Մանրամասն ներկայացրել եմ Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների խախտումները (գրեթե ամենօրյա դարձած կրակոցները, գողությունները և այլն) Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների հիման վրա: Փոխանցել եմ նաև հայ գերիների խոշտանգումների (այդ թվում` նոր ձևերը) վերաբերյալ զեկույցները՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը և ադրբեջանական իշխանությունների անօրինական արարքները (արհեստական դատավարություններ, մարդկանց պահելը քաղաքական ու ռազմական առևտրի նպատակով և այլն)»:
    21:37
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նիկոլ, դու սահմանադրական փոփոխությունների խումբ ես ձևավորել, թե՞ վախերիդ փարատման խմբակ․ իրավաբան
    Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է․ «Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների մտքերից. «Ուստի Ռ.Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի անունից կայացված որևէ որոշում չպետք է ճանաչվի և կատարվի իշխանության մյուս թևերի կողմից:» Տ. Եգորյան «Երբ ԱԺ-ում քննարկվում էր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ՍԴ-ն կասեցումից հանել է Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործը և քննելու համար նշանակել է օր: Ուստի ՍԴ կդիմենք Քոչարյանի գործի քննությունից հետո»: Է. Մարուքյան «Դատարանը չի կարող ՍԴ-ի որոշման հիման վրա այս փուլում ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, քանի որ դատարանը միայն վերջնական դատական ակտով (դատավճռով) պետք է գնահատի, թե որքանո՞վ էին մեղադրյալի գործողությունները բխել հանրապետության նախագահի՝ իր կարգավիճակից:» Դ. Իոաննիսյան «Քոչարյանի պաշտպանները կարող են հանգիստ խղճով վայելել հոնորարները, բայց ՍԴ որոշումը գնդակ է, որ խփվեց ՀՀ -ում արդարության նկատմամբ հավատի դարպասին» Ա. Սաքունց: Նիկոլ, դու սահմանադրական փոփոխությունների խումբ ես ձևավորել, թե՞ վախերիդ փարատման խմբակ: Շարունակելի...»։
    21:35
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կոռուպցիան ծվարել է նաև Նիկոլ Փաշինյանի տան պատերի տակ․ Էդգար Ղազարյան
    ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է, որ կոռուպցիան ծվարել է նաև Նիկոլ Փաշինյանի տան պատերի տակ․ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հոկոբյանի կողմից ղեկավարվող «Իմ քայլը» հիմնադրամը, որը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո, 2021 թվականին, որպես նվիրատվություն ստացել է 301․445 ԱՄՆ դոլար, որից 300․000 ԱՄն դոլարը (կամ ընդհանուրի 99,5%-ը) հատկացվել է մեկ անձի կողմից, այն էլ անանուն։ Նախկին իշխանությունների դեմ անմոռաց պայքարի դուրս ելած մարդկանցից հետաքրքիր կլիներ իմանալ, թե ի՞նչ տարբերություն Նախագահի եղբոր կամ վարչապետի տիկնոջ միջև։ Ի՞նչ տարբերություն հանրային դիրքի արդյունքում ձեռք բերված գումարները նստած են մասնավոր առևտրային ընկերության, թե հիմնադրամի հաշիվների վրա, եթե դրանք տնօրինող մեկ անձ է, որն էլ հանդիսանում է պետության ղեկավարի ընտանիքի անդամ։ Եթե նախորդ դեպքերն անընդունելին էին այն աստիճան, որ մարդիկ կարող էին դուրս գալ փողոց և պայքարել դրա դեմ, ապա ո՞րն է այս երևույթը հանդուրժելու պատճառները։ Այս անպատասխանատու և անհաշվետու վիճակն է, որ ծնում է մեր հասարակության հիմնական պրոբլեմները և տանում մեր երկիրը կործանման։ Ինչպես կասեր մեր ժամանակների խոշոր մտածողներից մեկը․ «կոռուպցիան պոզով ու պոչով կենդանի չի», դա նաև պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումն է, որի առավել ցայտուն օրինակ, քան «Իմ քայլը» հիմնադրամն է դժվար է գտնել։ Հ․Գ․ Կոռուպցիա, անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է։ Կոռուպցիան որպես վստահված իշխանության չարաշահում ունի մի շարք դրսևորումներ և բազում «նրբերանգներ», որոնցից են կաշառակերությունը` կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը, կաշառքի շորթումը, հովանավորչությունը, պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումը, պաշտոնական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, պաշտոնական կեղծիքը, պաշտոնական դիրքի օգտագործմամբ պետական սեփականության յուրացումն ու վատնումը, ինչպես նաև պաշտոնեական այլ չարաշահումները»։
    21:30
    27.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսաստանը չի ստացել արևմուտքի երաշխիքները. «Հետագա քայլերը կորոշի նախագահ Պուտինը»
    Ռուս-ուկրաինական պատերազմի մասին միտքն անգամ անընդունելի է պաշտոնական Մոսկվայի համար: Այսօր ավելի վաղ Դաշնության նախագահի խոսնակն ասել է, որ «Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները սառը պատերազմի տարիներն են հիշեցնում»: Պեսկովը այսպես մեկնաբանել էր Վաշինգտոնից ու Բրյուսելից ստացած պատասխանները՝ Մոսկվայի առաջարկների վերաբերյալ:
    21:30
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստ
    Այսօր՝ հունվարի 27-ին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Քննարկվել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզով՝ 2021 թ․-ի վերջնաժամկետ ունեցող միջոցառումների կատարման ընթացքն ու արդյունքները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առողջապահության, արդարադատության, միգրացիայի, վիճակագրության, սեյսմիկ անվտանգության, թափոնների կառավարման, տրանսպորտի, էկոնոմիկայի և բնապահպանության ոլորտների միջոցառումներին:
    21:28
    27.01.22
    Ավելին
  • Հասարակական
    20 տոկոս անկում՝ հանրային սննդի բիզնեսում. Քերոբյանը ճիշտ է համարում «մուտքը՝ QR կոդով» պահանջը
    էկոնոմիկայի նախարարը այսօր չի հիշել՝ ստուգե՞լ են իր QR կոդը հարսանյաց դահլիճ մտնելիս, թե՝ ոչ: Բայց ճիշտ է համարում, որ սրճարան-ռեստորանների մուտքը՝ QR կոդով լինի: Ի դեպ, նա ընդունել է, որ նոր սահմանափակումների պատճառով՝՝ ընդամենը 6 օրում հանրային սննդի բիզնեսը 20 տոկոս անկում է ապրել:
    21:10
    27.01.22
    Ավելին