Լրահոս

2022-01-28
  • Img default alt hy
    Հասարակական
    Զինվորներ, թող առավոտները խաղաղ լինեն. Անահիտ Ավանեսյան
    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: «Հունվարի 28-ի` Բանակի օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, մեր սահմանների վրա գիշերուզօր կանգնած զինվորներին, սպաներին և նրանց ընտանիքների անդամներին: Հայոց ազգային բանակը կամավորի ու պրոֆեսիոնալ զինվորականի, շարքայինի ու հրամանատարի, պետական ու քաղաքական գործչի, մտավորականի ու աշխատավորի համատեղ ջանքի, ոգու և կամքի արդյունքն է: Մեր անկախ պետության անվտանգության ապահովման ու պահպանման երաշխիքը հանդիսացող հայկական բանակը բազմիցս ցույց է տվել իր հզորությունն ու մարտական բարձր պատրաստվածությունը։ Խոնարհվում եմ մեր զոհերի հիշատակի և որդեկորույս մայրերի առջև: Երախտագիտությունս եմ հայտնում զինվորի հետ ծառայություն իրականացնող ռազմական բժիշկներին, ռազմաբժշկական անձնակազմին, ովքեր մշտապես բանակի կողքին են: Առանձնահատուկ շնորհակալություն թիկունքն ու առաջնագիծն ամուր պահող, սխրանքներ գործող բոլոր բուժաշխատողներին. նրանց դերն անգնահատելի է զինվորների ֆիզիկական և հոգևոր առողջության պահպանման և կյանքեր փրկելու գործում: Սիրելի՛ զինվորներ, ձեզ անփորձանք ծառայություն, առո՛ղջ եղեք, և թող առավոտները խաղաղ լինեն», - նշված է ուղերձում:
    11:53
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պատերազմի հետևանքները չեն կարող մեզ շեղել պետականակերտման այն ճանապարհից, որի համար ավելի քան երեսուն տարի պայքարում է հայ ժողովուրդը. Արցախի նախագահ
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայրենաց պաշտպանի օրվա կապակցությամբ, ընդունել է Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների և հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել նրանց պետական պարգևներով: Երախտագիտություն հայտնելով հայրենանվեր ծառայության համար՝ երկրի ղեկավարն իր խոսքում մեկ անգամ ևս ընդգծել է, որ վերջին պատերազմի հետևանքները չեն կարող մեզ շեղել պետականակերտման այն ճանապարհից, որի համար ավելի քան երեսուն տարի պայքարում է հայ ժողովուրդը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ այն վեհ առաքելությունը, որն ամեն օր իրականացնում են Հայրենիքի պաշտպանները, Հայրենիքի հարատևությունն ապահովելու միջոցն է, իսկ երաշխավորված զարգացումը պայմանավորված է միասնական և համագործակցային աշխատանքով:
    11:51
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայրենյաց պաշտպանն է վաղվա օրվա նկատմամբ հավատը պահողը․ Արտակ Բեգլարյան
    Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորում է բանակի օրվա առթիվ․ «Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ: Առանց չափազանցության՝ Հայրենյաց պաշտպանն է մեր կարողության ու մաքառումի աղբյուրը, վաղվա օրվա նկատմամբ հավատը պահողը: Հայոց զորեղ բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը, ինքնիշխանությունը, արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները սեփական հայրենիքում երաշխավորելու նպատակով: Խոնարհվում եմ Հայրենիքի պաշտպանությունը ստանձնած ու անմահացած նվիրյալների հիշատակին, եղբայրաբար գրկում ու շնորհավորում եմ առաջնագծում, զորամասում ու իրենց վաստակած հանգիստը վայելող Հայրենիքի պաշտպաններին»:
    11:42
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զինված ուժերում արատավոր և հանցածին բարքերն արմատախիլ անելը մնում են այս ոլորտի լիարժեք առաջնայնություն․ ՀՀ գլխավոր դատախազ
    ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի 30-ամյակի առթիվ․ «Դատախազության ամբողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։ Ազգային բանակը մեր պետականության անվտանգության և շարունակականության երաշխավորն է, պետականակերտման գործընթացում մեր ժողովրդի ամենակարևոր նվաճումներից մեկը, որ կայացման իր անցած հերոսական ճանապարհով դարձել է մեր ազգային ինքնության անքակտելի մասնիկը: Ինչպես արցախյան առաջին ազատամարտի ընթացքում, այնպես էլ 2016թ. քառօրյա և 2020թ. 44-օրյա պատերազմում մեր բանակի բազմաթիվ շարքային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ տվել են անձնազոհության ու սխրանքի, հայրենանվիրության, պետականասիրության և պարզապես մարդկային արժանապատվության այնպիսի դասեր, որոնք հպարտության և խոնարհումի խորը զգացումներ են հարուցում ցանկացած հայորդու հոգում, օրինակ ծառայում բանակի շարքերը համալրող նորակոչիկների համար և լրացնում են մեր ռազմի պատմության փառահեղ էջերը: Հազարավոր նվիրյալ զավակների կողմից ներդրված ջանքերի, ժողովրդի կողմից զրկանքներով արված մեծ զոհողությունների գնով Հայոց բանակը շարունակում է իր ամրացման ընթացքը՝ պահպանելով նոր հաղթանակների մարտական ոգին, ամոքելով վերջին պատերազմում ստացած վերքերը, վերարժևորելով անցած ուղին, անհրաժեշտ բարեփոխումների միջոցով ամրապնդելով իր մարտունակությունը: Այն վերանվաճում է տարածաշրջանային անվտանգության առանցքային երաշխավոր գործոնի իր դիրքերը, իսկ տարբեր տարածաշրջաններում խաղաղապահ առաքելությունների շրջանակներում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմով, արագ արձագանքման կարողությամբ ապացուցում է որպես կուռ, մոբիլ համակարգ լինելու ներուժը։ Իբրև պետական մեծագույն արժեք՝ Ազգային բանակը Դատախազության հատուկ հոգածության ներքո է ներքին կարգուկանոնի, կանոնադրական հարաբերությունների, իրավակարգի անշեղ պահպանման, հանցավորության դեմ պայքարի, այս ամենով հանդերձ՝ զինվորի և սպայի համար ծառայության անվտանգ, բնականոն միջավայրի ապահովման տեսանկյունից: Զինված ուժերում արատավոր և հանցածին բարքերն արմատախիլ անելը, կոռուպցիայի դեմ պայքարը, պետական շահերի, զինծառայողների իրավունքների պաշտպանությունը, քրեական արդարադատության իրականացումը, մեզ համար մնում են այս ոլորտի լիարժեք առաջնայնություն՝ որպես բանակաշինության կարևոր բաղադրիչ: Հայոց բանակին մաղթում եմ հաջողություններ ռազմական ներուժի հզորացմանը, ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածության ապահովմանը, բովանդակային ու կառուցվածքային վերափոխումներին ուղղված բոլոր նախաձեռնություններում: Մեր զինծառայողներին՝ սկսած ժամկետայիններից մինչև բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ցանկանում եմ անվրդով ծառայություն խաղաղ երկնքի ներքո: Հավերժ հիշատակ հանուն մեր հայրենիքի ընկած բոլոր հայորդիներին: Փա՜ռք մեր հերոսական բանակին»:
    11:33
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայոց պետականության զորացմանը պիտի լծվենք ազգովին, միասնական կամքով ու վճռականությամբ. «Հայաստան» դաշինք
    «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։ «Հայոց Բանակը երեսուն տարեկան է։ Մեր բանակի ծնունդը ժամանակի հրամայականն էր․ այն ձևավորվեց ազատագրական պայքարի բովում, կոփվեց ու կայացավ՝ պաշտպանելով մեր նորանկախ պետականությունը, երաշխավորելով մեր անվտանգությունն ու արձանագրելով հաղթանակներ։ Անցնող երեսուն տարիներին մեր բանակը վայելել է համայն հայության սերն ու ակնածանքը, արժանապատվությամբ ու հպարտությամբ ամրացրել մեր հավաքական ոգին։ Սիրելի’ հայրենակիցներ, Հայոց բանակը, լինելով մեր անկախ պետականության անբաժան մասը, անցնում է փորձությունների միջով, դիմագրավում ծանր մարտահրավերներ։ Մեր պետության խոցված մեջքն անկարելի է շտկել առանց կազմակերպած ու մարտունակ բանակի։ Մենք հավատում ենք, որ միասին վերակերտելու ենք մեր բանակի ոգին ու մարտունակությունը, արժանապատիվ խաղաղություն ենք հաստատելու մեր հայրենիքում, անառիկ ենք պահելու մեր սահմանը։ Մենք պարտք ենք իրենց արյամբ մեր հողը սրբացրած հայ զինվորին, հայոց մայրերին և պատասխանատու սերունդների առջև։ Հայոց պետականության զորացմանը պիտի լծվենք ազգովին, միասնական կամքով ու վճռականությամբ։ Տոնդ շնորհավոր, Հայոց Բանակ։ Փա’ռք մեր հերոսներին, հայ սպային, հայ զինվորին։ Մենք միասին կերտելու ենք նոր հաղթանակներ», - նշված է հայտարարության մեջ։
    11:22
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայոց բանակը հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման և հայկականության պահպանման հիմնաքարն է. Արցախի ԱԺ նախագահ
    ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ուղերձը Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի և հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ, որում, մասնավորապես, նշված է. «Հայոց բանակի հարգարժա´ն գեներալներ, սպաներ, սիրելի զինվորներ 30-ամյա անկախ պետականության կերտմանը զուգահեռ է կազմավորվել Հայոց բանակը, որն իր ձևավորման օրվանից անցել է փառավոր մարտական ուղի՝ թրծված բազում հաղթանակներով և, ցավոք, անդառնալի կորուստներով։ Հայոց բանակը հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման և հայկականության պահպանման հիմնաքարն է, մեր լինելիության անվերապահ երաշխավորը։ Ձեր նվիրումն ու անբասիր ծառայությունը մեր խաղաղ առօրյայի հիմքն ու անփոխարինելի բաղադրիչն են: Տասնամյակներով դուք իրականացրել եք կարևորագույն առաքելություն, ինչի շնորհիվ մեր պետականությունը հնարավորություն է ունեցել համակողմանիորեն զարգանալ, գրանցել բազմաթիվ ու բազմապիսի հաջողություններ ու ձեռքբերումներ։ Այսօր էլ, երբ աշխարհը կանգնած է խաղաղությանը սպառնացող նոր մարտահրավերներին դիմակայելու լրջագույն խնդիրների առջև, հայոց բանակը պատվով է կատարում իր առաքելությունը։ Վստահ ենք՝ Աստծո կամոք և մեր պատմական երաշխավորված հեռանկարի տեսլականով ներշնչված` դուք ձեր պարտքը միշտ կկատարեք անթերի: Համոզված ենք, որ մեր ապագան լուսավոր է, և ոչ մի մարտահրավեր չի կարող խաթարել մեր անխախտ երթը պատմության քառուղիներով: Անցած շուրջ երեք տասնամյակում ձեր շատ մարտընկերներ, մեր որդիները, եղբայրները իրենց կյանքը նվիրաբերեցին հենց դրա համար, և ձեր անգնահատելի վաստակը հենց նրանց հիշատակը վառ պահելու ամենաօրինակելի ու ամենավեհ արարքն է, ինչով և դուք իմաստավորում եք նրանց նվիրումը, շարունակում նրանց սուրբ գործը, որ կոչվում է հայրենիքի պաշտպանություն։ Խոնարհվում ենք այն նվիրյալների առջև, ովքեր իրենց կյանքի գնով են վճարել խաղաղության համար, ովքեր այս պահին աչալուրջ կանգնած են սահմանին, և ովքեր կարոտի անսպառ զգացումով սպասում են իրենց որդիների վերադարձին: Շնորհավո´ր տոնդ, հայրենիքի´ պաշտպան։ Շնորհավո´ր տոնդ, Հայո´ց բանակ»։
    11:20
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բոլորիս սրտերում դեռ թարմ են 44-օրյա պատերազմի վերքերը, բայց հայ զինվորը, վստահաբար, չի պարտվել․ Հրաչյա Սարգսյան
    Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորում է բանակի տոնի առթիվ․ «Սիրելի հայրենակիցներ, հունվարի 28-ը մեզ համար տարվա ամենահիշարժան օրերից մեկն է: Այդ օրը միահամուռ նշում ենք Հայոց բանակի տոնը: Զինված ուժերը մեր անկախ պետականության կերտման և զարգացման հիմնաքարն ու անվտանգության գլխավոր երաշխավորն են: Բոլորս գիտենք, թե ինչ դժվարությունների, զրկանքների գնով են ստեղծվել, կայացել ու փառապանծ ուղի անցել մեր բանակային ստորաբաժանումները, և այդ ճանապարհին, ինչպես պետությունը, այնպես էլ հայ ընտանիքներն իրենց հերթին փորձել են անել հնարավորինը՝ նպաստելով բանակաշինության գործին ու բանակի հզորացմանը: Հայոց պատմության էջերը թերթելով՝ ակնհայտ է դառնում, որ մշտապես ունեցել ենք ինքնապաշտպանության խնդիր: Մեր սահմանները պարբերաբար ենթարկվել են ոտնձգությունների: Աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մեր հայրենակիցների մասնակցությունն արցախյան ազատագրական պատերազմին կամարտահայտման, վճռականության ու միասնականության լավագույն դրսևորումներից է: Ցավոք, մեզ պարտադրված այդ պատերազմում ծանր կորուստներ ենք ունեցել: Բոլորիս սրտերում դեռ թարմ են 44-օրյա պատերազմի վերքերը, բայց հայ զինվորը, վստահաբար, չի պարտվել: Խոնարհումս՝ մեր անմահացած հերոսների հիշատակին: Միաժամանակ վստահեցնում եմ, որ Երևան համայնքը, Երևանի քաղաքապետարանն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում արել և անելու է ամեն ինչ՝ մեր նահատակված եղբայրների ընտանիքներին սատարելու, վիրավորում ստացած զինվորների կողքին լինելու ու համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար: Քաղաքապետարանի հատկապես սոցիալական ոլորտի մի շարք ծրագրեր առաջնահերթորեն հենց այդ նպատակին են ուղղվել: Հարգելի զինծառայողներ, պատերազմի վետերաններ, չնայած մեզ բաժին հասած ծանր փորձություններին, վստահ եմ, որ մեր ժողովրդի աննկուն կամքի, հավատի ու նվիրումի շնորհիվ, պետության, համայնքների ու բոլորիս ջանքերով մեր Ազգային բանակը կարճ ժամանակում կհաղթահարի բոլոր դժվարությունները: Ի սրտե շնորհավորում եմ Հայոց բանակի օրը, հոբելյանական՝ 30-րդ տարեդարձը: Իմ և երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից մեր բոլոր զինծառայողներին մաղթում եմ առողջություն ու խաղաղ ծառայություն: Ուզում եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը տարբեր ծրագրերով ու նախաձեռնություններով շարունակելու է համակողմանի աջակցությունը ՀՀ զինված ուժերին ու զինծառայողներին»:
    11:16
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մենք մեր երախտիքն ենք հայտնում զինված ուժերի ծառայողներին․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
    Հայաստանում ԱՄՆ դեսպանը գրում է․ «Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, և մենք մեր երախտիքն ենք հայտում զինված ուժերի ծառայողներին և շնորհակալություն հայտնում Հայաստանին ռազմական գործակցության, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար: Ուժ և տոկունություն ենք մաղթում նրանց ընտանիքներին և սատարողներին»։
    11:14
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սիրելի՛ զինծառայողներ, ձեզ հետ միասին նոր հաղթանակներ ենք կերտելու․ Արմեն Սարգսյան
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Բանակի օրն է. հայկական զինված ուժերը դառնում են 30 տարեկան: Անկախ իրավիճակներից՝ մեր բանակը եղել ու մնում է մեր անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը: Երախտագիտությամբ ու խոնարհումով հիշենք ու ոգեկոչենք բոլոր նրանց, ովքեր պայքարել ու մարտնչել են մեր Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի համար, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել մեր անկախության և ազատության համար։ Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին... Բոլորիդ հետ միասին անհամբեր սպասում եմ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը նրանց՝ հայրենիք վերադարձնելու և անհետ կորածների արագ հայտնաբերման ուղղությամբ: Բոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, ամուր պահենք նրա թիկունքը և ամրացնենք այն, համախմբվենք բանակի շուրջ: Բանակն ու կրթությունը մեր պետականության կարևորագույն հիմնաքարերն են: Աշխարհն արագորեն փոխվում է, և մեզնից է կախված, թե ինչպես օգտագործել այդ փոփոխություններն ի շահ մեր պետականության ու ժողովրդի: Դրա համար մեզ պետք է ունենալ կրթված և հայրենիքի պաշտպանությանն ամեն ինչով պատրաստ քաղաքացի, կազմակերպված, կարգապահ, տեխնիկապես հագեցած ու տեխնոլոգիապես զարգացած և մարտունակ զինված ուժեր, մրցունակ ու զարգացող տնտեսություն, և իհարկե, հասարակություն, որը պատրաստ է ամեն ինչով և ամեն պահի աջակից լինել բանակին: Սիրելի՛ զինծառայողներ, Ձեզնից յուրաքանչյուրը բանակի յուրահատուկ առանցքն է: Հայրենիքը, մենք բոլորս հույսով ու հավատով, հարգանքով, հպարտությամբ ու վստահությամբ ենք նայում ձեզ, և ձեզ հետ միասին նոր հաղթանակներ ենք կերտելու: Փա՛ռք Հայոց բանակին»:
    11:09
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սպանեց և հողին հանձնեց Հայկական բանակը․ Էդգար Ղազարյան
    ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սպանեց և հողին հանձնեց Հայկական բանակը․ «Բանակի 30-ամյա հոբելյանի օրը, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, հրաժարվելով հանդիսավոր և տոնական որևէ միջոցառում կազմակերպելուց, այցելել են Եռաբլուր։ Սա շատ խորհրդանշական է, քանի որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նրանք հիմնահատակ քանդեցին Հայկական բանակը, բառի բուն իմաստով սպանեցին բանակի սպաներին և զինվորներին, հանձնեցին հողին ու հիմա ցինիկաբար այցելում են գերեզմանին՝ Բանակի գերեզմանին։ Արցախի և Հայաստանի պաշտպանական բարձունքներից Նիկոլ Փաշինյանը մեր զինվորներին տարավ գերեզման՝ եռագույն դրոշը դարձնելով գերեզմանի խորհրդանիշ։ Նա գերեզման տարավ այն զինվորներին, ովքեր իրեն բերել էին իշխանության՝ ավելի լավ Հայրենիք ունենալու երազանքով և մեկնել էին բանակ այդ Հայրենիքը պաշտպանելու և երկիրը շենացնելու համար։ Բանակի 30-ամյակի օրը Հայաստանի իշխանությունները կարող են այցելել միայն Եռաբլուր, սակայն նրանք չեն կարող այցելել Բաքու, որտեղ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բացվել է «ռազմական ավարի պուրակ»։ Նրանք չեն կարող այցելել Ջրականի, Մեխակավանի, Հադրութի և ռազմաճակատի այլ դաշտեր, որտեղ մինչ օրս մնում են Հայկական բանակի անհետ կորած զինվորների չգտնված մասունքներ։ Նրանք չեն այցելում Աբովյանի և Մարտունու դիահերձարաններ, որտեղ մինչ օրս պահվում են հողին չհանձնված հայկական բանակի զինվորների դեռևս անճանաչելի համարվող մասունքներ։ Նրանք չեն այցելում Բաքու՝ տեսացելու գերության մեջ հայտնված և ադրբեջանական բանտերում անասելի զրկանքների ենթարկվող գերիներին։ Նրանք չեն կարող այցելել Շուշի և ծաղիկներ դնել Վազգեն Սարգսյանի հուշարձանի առջև։ Միայն բանակն ինքը կարող է փրկել իր արժանապատվությունը։ Բանակը պետք է ծառայի և պաշտպանի պետությանն ու ժողովրդին։ Բանակը չի կարող ծառայել երկրի թշնամուն։ Երբ վռնդվի թշնամին մեր երկրից, մենք նորից կտոնենք Բանակի օրը՝ փառքով, շուքով և հարգանքով»։
    11:01
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք․ Ռոբերտ Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղորձ է հղել․ «Հարգելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ։ Այս օրը նշում ենք բանակի համար ամենածանր պայմաններում։ Դժվար չէ հասկանալ այն մարդկանց ապրումները, որոնք ներդրում են ունեցել արցախյան առաջին պատերազմի ժամանակ ստեղծված եւ քայլ առ քայլ կայացած մեր բանակի ճակատագրի մեջ։ Տարածաշրջանում խաղաղության երբեմնի երաշխավոր, Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք։ Լիահույս եմ, որ բանակը, ի վերջո, դարձյալ կուղղի մեջքը եւ կդառնա մեր ժողովրդի անվտանգության լիարժեք երաշխավորը»:
    10:58
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամենադժվար շնորհավորանքն է, աչքիս առաջ Աբգարս ու մյուս հերոսներն են․ Գեղամ Նազարյան 
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է․ «Բանակ՝ տոնդ շնորհավոր։ Իմ վիրավոր, վնասված, հիվանդ, բայց ուժեղ բանակ՝ շնորհավոր։ Ամենադժվար շնորհավորանքն է։ Ի՞նչ գրես, ի՞նչ ասես։ Աչքիս առաջ երազանքներով եւ վաղվա օրվա նկատմամբ հավատով Աբգարս ու մյուս հերոսներն են։ Աչքիս առաջ երեկ սահմանին կանգնած, մեր Տավուշ աշխարհի սահմանը հսկող աբգարներն են՝ մեկը մեկից հետաքրքիր, մեկը մեկից լավը։ Իմ դիպուկահար Աբգարի փոխարեն մեկ այլ հրաշք դիպուկահար Աբգար էր այնտեղ։ Զոհված հրամանատարներին փոխարինել էին վրեժով լցված հրամանատարներ, որոնց երեք բառից չորսը զոհված հրամանատարների մասին էր։ Շնորհավոր բանակ, իմ վիրավոր, բայց աշխարհի ամենաուժեղ բանակ։ Բանակ, Աբգարներ, դուք չեք պարտվել, դուք հաղթել եք։ Դուք թշնամուն այնպիսի ջարդ եք տվել, որ Ադրբեջանում ինչքան զինվոր կար բոլորին լցրել էին արցախյան ճակատ ու հրամանի դեպքում մենք քայլելով Գյանջա էլ կհասնեին, Մինգեչաուր էլ։ Բանակ՝ շնորհավոր»։
    10:53
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարտությունից պարտավոր ենք դասեր քաղել. Արարատ Միրզոյան
    44-օրյա պատերազմի պարտությունից պարտավոր ենք դասեր քաղել, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Մենք պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ, բանակի առողջացմամբ ու վերակենդանացմամբ, ինչպես նաև՝ մնացած բոլոր պետական ինստիտուտների, որևէ պետություն այլ այլընտրանք չի կարող ունենալ», - ասաց նա: Դիտարկմանը՝ այն արտաքին քաղաքականությունը, որը որդեգրել է այսօրվա իշխանությունը, ընդդիմության տեսակետով «պղծում է Եռաբլուրը», ՀՀ ԱԳ նախարարն արձագանքեց. «Ես չեմ ուզում մեկնաբանել ընդդիմութան զանազան հարցերով տեսակետները, բայց խնդրում եմ՝ ընդդիմությունից հետաքրքրվեք՝ ինչպես է եղել, որ 1990-ականների վերջերից որևէ տարի գրեթե չի եղել, երբ հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ որևէ բանակցություն, քննարկում, նամակագրություն, կոնտակտ չլինի, այնպես որ՝ այդ հեքիաթները դրեք մի կողմ: Բավական է ապրել խաբկանքի մեջ, այն արհավիրքը, որ եղել է մեր հետ, մեծ ինքնախաբեության արդյունք է, պետք է ուղիղ առերեսվել իրականությանը, ուղիղ խոսել, ոչինչ չթաքցնել»: Արարատ Միրզոյանը նշեց, թե պետք չէ գնալ ու բանակցել մի բան, հետո գալ ու հայտարարել բոլորովին ուրիշ բան: «Ինչ ես բանակցում եմ, Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ շատ ուղիղ ասում եմ, որևէ գաղտնի բան չկա, ամեն ինչ հրապարակային է», - վստահեցրեց ՀՀ ԱԳ նախարարը: Անդրադառնալով մեկ այլ դիտարկման, թե զոհվածների ծնողները հայտարարում են՝ «մեր երեխաներին սպանած թուրքի հետ ո՞նց ենք բարեկամություն անելու», Արարատ Միրզոյանն ասաց, թե կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է քննարկվեն ու տրվեն: «Ես ուզում եմ ասել, որ մենք ունենք համազգային կարմիր գծեր, որոնք որևէ կերպ պետք չի անցնել, մյուս կողմից, մենք առաջին ու վերջին ժողովուրդը չենք, ցավոք սրտի, որ հարևան պետության հետ ունեցել է շատ երկար հսկամարտություն», - նշեց նա: Միրզոյանն ընդգծեց՝ տրամադրված են տարածշրջանում կայուն ու երկարատև խաղաղություն կառուցելուն: «Մշտապես հիշելով ու պատվելով զոհվածների հիշատակը, անընդհատ մտածելով նաև զոհվածների հարազատների, ծնողների նուրբ զգացմունքների մասին, միևնոււյն ժամանակ, պարտավորություն պիտի զգանք նույն այդ զոհվածների հիշատակի համար, որովհետև նրանք զոհվել են, որ մյուսները ապրեն», - հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը:
    10:51
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին․ Արթուր Վանեցյան
    Արթուր Վանեցյանը գրում է, որ բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին․ «Տիգրան Աբրահամյանի հետ կլինենք մի շարք դիրքերում՝ անվտանգային խնդիրները ուսումնասիրելու, սպային և զինվորին նեցուկ լինելու համար: Գնացինք...»։
    10:47
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ով է ՀՀ նախագահի ՔՊ թեկնածուն․ «Հրապարակ»
    Հրապարակ թերթը գրում է․ «Իշխող թիմում ՀՀ նախագահի առայժմ մեկ անուն է շոշափվում՝ Արայիկ Հարությունյանի անունը, սակայն այս թեկնածությունն արդեն իսկ հանրային սուր քննադատության է արժանացել եւ ՔՊ թիմում էլ են դեմ նրան: ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը Քաղպայմանագրում միանշանակ չեն ընդունել: Չնայած խմբակցությանը դեռեւս պաշտոնապես չի ներկայացվել Հարությունյանի թեկնածությունը, բայց ՔՊ վարչությունում օնլայն քննարկումներ են անում եւ տարաձայնություններ կան այս թեկնածության շուրջ: Թիմում այլ թեկնածուներ են փնտրում, բարձրացնում են Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի, անգամ Արամ Սարգսյանի թեկնածությունն են առաջադրում, սակայն Փաշինյանը հակված է նշանակել մեկին, որի հավատարմությանն ու հնազանդությանը կասկածելու առիթ այս 4 տարիներին երբեւէ չի ունեցել, իսկ նման մարդիկ մատների վրա հաշված են»։
    10:41
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ-ն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ «Սիրելի հայրենակիցներ, Զինված ուժերի հարգելի ներկայացուցիչներ, Բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս երեք տասնայմակների ընթացքում հայկական բանակն ունեցել է և փառապանծ օրեր, և անցել բազմաթիվ փորձությունների միջով: Հայ ժողովուրդն արժանվույնս է գնահատում մեր բոլոր հերոս տղաների՝ այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների սխրագործությունները, ովքեր մինչև վերջ, անմնացորդ պայքարել են հանուն Հայրենիքի պաշտպանության, անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման: Այսօր մենք գնում ենք Զինված ուժերի հետագա զարգացմանն ուղղված համակարգային բարեփոխումների ճանապարհով՝ վերագնահատելով բանակի անցած ճանապարհը, ունեցած առավելությունները, բացթողումներն ու խնդիրները: Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության՝ մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լավատեսությամբ զինված: Բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը մեր առաջնահերթությունն է։ 2018 թվականից ՀՀ կառավարությունը սկսել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացը, և այն կրելու է շարունակական բնույթ: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր զինվոր, սպա պետք է զգա պետության աջակցությունը, և այդ գործում մենք լինելու ենք հետևողական։ Զինվորական, սպայական ծառայությունը պիտի լինի հանրային առանձնահատուկ հարգանքի և պատկառանքի առարկա, ինչը պիտի արտահայտվի նաև զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական հատուկ երաշխիքների համակարգով: Սրան զուգահեռ պիտի բարձրանան նաև ծառայության գնահատման՝ ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ, ֆիզիկական ու հոգեբանական պատրաստության չափանիշները, և այս կետերի վրա պետք է հենվի հանրային հարգանքն ու պատկառանքը բանակի նկատմամբ: Սիրելի հայրենակիցներ, Բանակի օրվա առիթով առանձնահատուկ շնորհավորում եմ Հայոց բանակի ձևավորման հիմքում եղած բոլոր ազատամարտիկներին, կամավորներին, զինվորներին, սպաներին, գեներալներին: Շնորհակալություն եմ հայտնում մեր Հայրենիքի բոլոր պաշտպաններին, բոլոր զինծառայողներին այն զոհողությունների համար, որոնց գնացել են մեր երկրին ու ժողովրդին՝ ստեղծված բարդ պայմաններում անմնացորդ ծառայելու համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև նրանց ընտանիքներին՝ համբերության, տոկունության և իրենց զինծառայող հարազատների ու Հայրենիքի թիկունքին ամուր կանգնելու համար: Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ. նրանց հիշատակն անմահ է, գործը՝ սրբազան: Աստված պահապան Հայոց բանակին», - նշված է վարչապետի շնհորհավորական ուղերձում։
    10:38
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միահամուռ ջանքերով և ազգային նվիրումով մեր զինված ուժերն ավելի են հզորանալու. Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։ «Այսօր մեր զինված ուժերի՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակն է: Հայոց կանոնավոր բանակը 30 տարիների ընթացքում դարձել է մեր ուժը, մեր հպարտությունն ու մեր պարծանքը: Շնորհավորում եմ հերոսական մարտերում ծնված Հայոց բանակի տարեդարձը: Ինչպես մեր պետության, մեր բոլորի, այնպես էլ բանակի համար դժվարին ժամանակներ են: Բանակը ցավալիորեն անդառնալի կորուստներ ունեցավ 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում: Սակայն վստահ եմ, մեր հավաքական հավատը մեկն է՝ Հայոց բանակը, հայ զինվորը չի պարտվել: Ավելին՝ միահամուռ ջանքերով և ազգային նվիրումով մեր զինված ուժերն ավելի են հզորանալու: Խոնարհումս բոլոր այն զինվորների, սպաների ու ազատամարտիկների վառ հիշատակին, ում անմնացորդ նվիրումի շնորհիվ դեռ շատ սերունդներ ապրելու և արարելու են մեր հայրենիքում: Հավերժ փա՛ռք: Այս օրը հավասարապես բոլորինս է՝ սահմանին կանգնած զինվորինը, ծնողինը, Արցախի ազատագրման և պաշտպանության համար իր կյանքը չխնայած հերոս տղերքինը և յուրաքանչյուր այն հայինը, ով հայ զինվորի համար աղոթք է հղում առ Աստված: Այս պահին էլ մեր երկրի անդորրը հսկում են դիրքերում կանգնած զինվորն ու սպան՝ ուս ուսի: Թո՛ղ նրանց ծառայությունն անփորձանք լինի և թո՛ղ խաղաղություն տիրի մեր սահմաններին: Փա՛ռք հայոց բանակին... Աստված պահապան բոլորիս...», - նշված է Գագիկ Ծառուկյանի ուղերձում։
    10:36
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանն Ադրբեջանից փորձում է պարզաբանում ստանալ, թե դեմարկացիայի ու դելիմիտացիայի հետ կապված ինչն է անընդունելի. ԱԳ նախարար
    Հայաստանն Ադրբեջանից դեռ հստակեցում չունի` ինչու են դեմարկացիայի ու դելիմիտացիայի հետ կապված ՀՀ առաջարկներն անընդունելի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Մենք հստակեցումները դեռ չունենք, ճշգրտման փուլում են հստակեցումները», - ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարը։ Նրա խոսքով՝ քննարկումներն անընդհատ եղել են ու շարունակվում են: «Հիմա փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե, հատկապես, որ մասն է անընդունելի ու ինչ հիմնավորմամբ ու, ըստ այդմ, ինչպիսի նոր լուծումներ կարող ենք գտնել», - նշեց ՀՀ ԱԳ նախարարը:
    10:33
    28.01.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն
    «Հրապարակ» Իշխանությունը չեղարկել է եւ՛ բանակի տոնը, եւ՛ Դիլիջանի հավաքը: «Ժողովուրդ» Անորակ հրթիռների մատակարարման առիթով հարուցված քրեական գործով ԱԱԾ-Ն հարցաքննել է դեռեւս 2016-ի ապրիլի 26-ին պաշտոնից ազատված պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին: «Հրապարակ» Արայիկ Հարությունյանի թեկնածությունը ՔՊ-ում միանշանակ չեն ընդունել: «Ժողովուրդ» Կառավարությունը կրճատել է ՀԿ-ներին տրվող գումարը: «Ժողովուրդ» Կաթնամթերքի շուկայում առաջիկայում լուրջ գնաճ է լինելու: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ:
    10:00
    28.01.22
    Ավելին