Լրահոս
2022-01-25
-
ՄիջազգայինՊուտինն ու Մակրոնը հռախոսազրույց կունենանՌուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը Ուկրաինայի իրադրության շուրջ տեղի կունենա մինչև շաբաթվա վերջ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մինչև այս շաբաթվա վերջ նման խոսակցություն տեղի կունենա։ Այն այժմ նախապատրաստվում է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան այն հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ առաջնորդների զրույցն այդ թեմայով։Ավելին15:4825.01.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Նախագահը կվերադառնա Հայաստան՝ բուժզննումից հետո | 25.01.2022Ավելին15:3025.01.22 -
ՀայաստանԹանկացումների գնացինք, որովհետև պետք էր գնալ ոչ թե տառի, այլ ոգու հետևից. ՓաշինյանՆիկոլ Փաշինյանի երեկվա առցանց ասուլիսի ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթից հարց էին ուղարկել, թե բազմաթիվ ձախողումներից հետո ինչպե՞ս հրաժարական չի տալիս վարչապետը՝ անդրադարձ կատարելով նաև թանկացումներին․ «Ես 2 անգամ վարչապետի պաշտոնից հրաժարական եմ տվել։ Մեկը 2018թ․, մյուսը՝ 2021թ․ ապրիլին։ ՀՀ քաղաքացիներին եմ այդպիսով հնարավորություն տվել որոշելու այս թնջուկները։ Ուզում եմ հիշեցնել, որ 2019թ․ Հայաստանը Եվրոպական տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած երկիրն էր։ 2020 թվին եղել է քովիդ համավարակ, պատերազմ։ Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանում է գնաճ։ 2019թ․ ամբողջ աշխարհում պարենի թանկացում է տեղի ունեցել, Հայաստանում պարենի գնանկում է տեղի ունեցել։ Մենք 2018-19թթ․ մենաշնորհների հարցը լուծել ենք։ Աշխարհում չկա մի երկիր, որը նախատեսվածից ավելի գնաճեր չունի։ Գնաճը գլոբալ պրոբլեմ է։ Ինչ վերաբերում է ջրի գնին։ Սոցիալապես անապահով խավի համար ջրի գինը չի փոխվել։ Մենք այդ որոշումը կայացրել ենք, որ տեսել ենք՝ մենք կարող ենք պահել մինչև 24թ․, բայց 2024 թվից հետո էականորեն կբարձրանա։ Մենք երաշխավորել ենք, որ 10 տարի սոցիալապես անապահով խավի համար ջրի գինը չի փոխվի։ Տենց բան Հայաստանում չի եղել։ Իսկ մյուսների համար ջրի գնի փոփոխությունը չի կարող լինել էական և շոշափելի։ Տարբեր պարամետրերից կախված կարող է 1-2 դրամի տարբերություն տեղի ունենա, որը ես կարծում եմ, որ լավ լուծում է։ Ես, կառավարությունն էլ խնդիր ուներ՝ գնալ խոսքի, տառի հետևից, թե ոգու հետևից գնալ»։Ավելին15:0825.01.22 -
ՀայաստանՎարչապետն ու իր խմբավորումը համաձայնել են կատարել Թուրքիայի բոլոր նախապայմանները․ թուրքագետԹուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է, որ ՀՀ դե ֆակտո վարչապետի երեկվա ասուլիսի բոլոր թեզերը վերահաստատեցին նաև այն պարզ իրողությունը, որը կապված է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ․ «Հիմա հասկանալի է դառնում, թե ինչու է Թուրքիան ևս նշում, որ բանակցությունները առանց նախապայմանների են։ Դրանք առանց նախապայմանների են, որովհետև ՀՀ դե ֆակտո վարչապետն ու իր խմբավորումը ըստ էության համաձայնել են կատարել Թուրքիայի բոլոր նախապայմանները։ Առաջիկա ամիսների գլխավոր բառը, որը պետք է բոլորն իմանան, կոլլաբորացիոնիզմն է։ Դա պատերազմի ընթացքում տվյալ երկրի քաղաքացիություն ունեցող անձի համագործակցությունն է թշնամու հետ ընդդեմ իր երկրի»։Ավելին15:0525.01.22 -
ՀայաստանԻնչու՞ է նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել արտերկրիցՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիմա արտերկրում մասնագիտացված բժշկական հետազոտություններ է անցնում: «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։ Նրանց խոսքով` դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրում գտնվելու ժամանակ:Ավելին14:5825.01.22 -
ՀայաստանՄադրիդյան և Կազանյան փաստաթղթերով Քարվաճառն ու Քաշաթաղը չէին հանձնվում Ադրբեջանին․ ՂազինյանԻ գիտություն ՔՊ պատգամավորներին ցանկանում եմ հայտնել, որ Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերով Քարվաճառն ու Քաշաթաղը ՉԷԻՆ ՀԱՆՁՆՎՈւՄ Ադրբեջանին մինչև Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումը: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ու հավելել. «Իսկ կրակոցների քանակն ու հնարավոր զոհերի թվի մասին բարբաջանքը պարզունակ նիկոլություն է՝ 35000 կյանքեր փրկելու ստի ու կեղծիքի տիրույթում: Հ.Գ. Հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու դեպքում զոհերի թիվը պակաս կլիներ առնվազն 2000-ով, իսկ Քաշաթաղն ու Քարվաճառը կմնային ՀԱՅԿԱԿԱՆ . . .»:Ավելին14:5525.01.22 -
Հայաստան2021թ. էականորեն աճել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծով դիմում-բողոքների թիվը2021թ. էականորեն աճել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծով դիմում-բողոքների թիվը2021 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարներին ստացվել է 14124 դիմեւմ-բողոք, տեղեկացնում է Արման Թաթոյանը։ «Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին ստացված հեռախոսազանգերի թիվը կազմել է 2086, 2017-ին՝ 1876, 2018-ին՝ 2802, իսկ 2019 թվականին այդ ցուցանիշն աճել է երկու անգամից ավելի՝ դառնալով 6210 հեռախոսազանգ, իսկ 2020 թվականին՝ 11735»։ Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու համար կարող եք զանգահարել 116 կամ 096-116-100 հեռախոսահամարներով։ Վերջին հեռախոսահամարը հնարավորություն է տալիս զանգահարել նաև WhatsApp և Viber համակարգերի միջոցով:Ավելին14:4825.01.22 -
ՀայաստանՄենք ադրբեջանցի զինվորին չենք պարտվել. ՀՀ-ում ու Արցախում ԱԹՍ լաբորատորիաներ կբացվեն2022թ-ին Հայաստանում ու Արցախում նախատեսվում է անօդաչու թռչող սարքերի 9 լաբորատորի բացել։ Այս մասին այսօր Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 2021թ-ի գործունեության ամփոփիչ ասուլիսում հայտնեց ԱՏՁՄ արդեն նախկին տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը։ Նա նաև հիշեցրեց, որ ներկա պահին ՀՀ-ում միայն 1 նման լաբորատորիա է գործում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Այն հիմնադրվել է 2021թ-ին` Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ «Պատերազմից հետո մենք նշել էինք, որ պիտի վերսկսեինք «Բանակից ՏՏ» մեր ծրագիրը, որին 138 մասնակից ունեցանք։ Նրանցից 85-ն արդեն ավարտել են ՏՏ ոլորտին հարակից կրթական ծրագրերը»,- ասաց Քասսարջյանը։ Նրա խոսքով` ծրագրում ընդգրկված են Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած երիտասարդները։ Նրանց համար անվճար դասընթացները կազմակերպվում են ԱՏՁՄ անդամ կազմակերպություններում։ Շարունակելով թեման` ԱՏՁՄ նորանշանակ տնօրեն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց, որ Հայաստանի ապագան տեսնում է բացառապես ՏՏ ոլորտի արդյունաբերության զարգացման մեջ։ «Պատերազմի ժամանակ մենք տեսանք, թե ինչ կրիտիկական մեծ սխալ է եղել Հայաստանի համար սեփական ռազմական արդյունաբերություն չունենալը, որովհետև երբ մեր սահմանները փակվեցին, փակվեցին հնարավորությունները` մեր զինված ուժերին սնել առաջատար տեխնոլոգիաներով, ու, եթե ուզում եք իմանալ, դրանով էլ պարտվեցինք։ Մենք չենք պարտվել ադրբեջանցի զինվորին, մենք պարտվել ենք Ադրբեջանի ԶՈւ–ում ներդրված տեխնոլոգիաներին»,– ասաց Չոբանյանը։ Նոր պատերազմում հաղթելու համար, Չոբանյանի համոզմամբ, Հայաստանին անհրաժեշտ են նոր տեխնոլոգիաներ։ Այդ նպատակով ԱՏՁՄ–ն նախաձեռնել է տեխնոլոգիական ներուժի նոր մոբիլիզացիոն գործընթաց։ Ինչ վերաբերում է ոլորտի զարգացմանը, որպես դրան խոչընդոտող հիմնական գործոն ԱՏՁՄ ներկայացուցիչները նշում են մասնագիտական ներուժի պակասը։ Փոխարենը վերջին տարիներին բարելավվել է ոլորտի ֆինանսավորումը։ «Այսօր մենք պետք է դիրքավորվենք որպես գլոբալ մտածող ոլորտ և դուրս գանք ՀՀ սահմաններից։ Այո, վերջին տարիներին մեծ աշխատանք է արվել ձեռնարկությունների կողմից, բայց ռազմավարական առումով մենք ավելի կենտրոնացած ենք եղել Հայաստանի վրա և չենք մտածել Հայաստանից դուրս գործունեություն ծավալելու մասին»,- ասաց Չոբանյանը։ Նա նշեց, որ Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում արտադրված տեխնոլոգիաներն այսօր կարող են ներկայացվել աշխարհին։Ավելին14:3725.01.22 -
ՀայաստանՏուժել է 20 լրագրող ու օպերատոր․ ԽԱՊԿ-ն տարեկան զեկուցագիրն է ներկայացրելԽոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2021 թվականի տարեկան զեկույցը․ 2021թվականը լրատվամիջոցների գործունեության համար լարված ժամանակաշրջան էր՝ պայմանավորված հետպատերազմյան Հայաստանում հասարակական-քաղաքական խոր ճգնաժամով ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեժ պայքարով։ Տարին լի էր լրագրողների նկատմամբ ճնշումների և սահմանափակումների դեպքերով, այդ թվում՝ իրավական մեխանիզմների կիրառմամբ։ Մասնավորապես՝ ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը զուգորդվել է խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի խիստ սահմանափակումներով: Թե՛ քաղաքական գործիչների ու պաշտոնյաների, թե՛ քաղաքացիների կողմից լրագրողները և օպերատորները հաճախ թիրախավորվել են՝ նույնականացվելով այն քաղաքական ուժի հետ, որի հովանու ներքո է գործում տվյալ ԶԼՄ-ն։ Հարձակումներ են գրանցվել հատկապես զանգվածային միջոցառումների՝ ցույցերի, երթերի ու հանրահավաքների ժամանակ, այդ թվում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանում։ Տարվա ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է ֆիզիկական բռնությունների 18 դեպք, որոնց ընթացքում տուժել է 20 լրագրող ու օպերատոր։ Տարատեսակ այլ ճնշումները 107-ն են։ Դրանց մեջ են ԶԼՄ-ների ու լրագրողների դեմ ուղղված սպառնալիքները, հաշվեհարդարի կոչերը, դատական գործերը, ինչպես նաև՝ քաղաքացիների, իշխանության ներկայացուցիչների, հայտնի քաղաքական գործիչների կողմից դրսևորած անվայելուչ պահվածքի և անարգանքի դեպքերը։ Ինչ վերաբերում է զրպարտության և վիրավորանքի հիմքով ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների դատական նոր հայցերին, ապա դրանց մեծ հոսքը տարվա ընթացքում շարունակվել է. գրանցվել է 60 նոր գործ։ Այս միտումը հատկապես մտահոգիչ է իշխանությունների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների ֆոնին։ Այսպես՝ մարտի 24-ին Ազգային ժողովն ընդունեց Ալեն Սիմոնյանի նախագիծը, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումների առավելագույն չափերը եռապատկվեցին։ Իսկ օգոստոսի 30-ին ուժի մեջ մտավ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքը, որով քրեականացվեց, այսպես կոչված, «ծանր վիրավորանքը»։ Ընդ որում՝ առավել պաշտպանության տակ առնվեցին հանրային ու պետական գործունեություն իրականացնողները, մի քանի այլ խմբեր, որոնց վիրավորելն ավելի խիստ պատիժ է նախատեսում, քան շարքային քաղաքացու դեպքում, ինչը խտրական վերաբերմունքի դրսևորում է: Օրենսդրական այս փոփոխությունները վտանգավոր են այն առումով, որ հատկապես հանրային դեմքերն իրենց հասցեագրված քննադատությունն ու սուր խոսքը հաճախ ընկալում են որպես զրպարտություն կամ վիրավորանք և փորձում են դատական հայցերի, իրավական այլ մեխանիզմների կիրառմամբ հաշվեհարդար տեսնել: Իրավապահ մարմիններն արդեն իսկ ակտիվորեն կիրառում են ՀՀ քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքին վերաբերող 137.1 հոդվածի դրույթը. մինչև դեկտեմբերի 31-ն արձանագրվել է այդ հոդվածի հատկանիշներով 418 դեպք, որոնցից 263-ի առթիվ հարուցվել են քրեական գործեր, մեղադրանք է առաջադրվել 31 անձի: Հարուցված քրեական գործերից մեկն առնչվել է լրատվամիջոցի, սակայն կարճվել է: Վիճակը բարվոք չէ նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի ապահովման հարցում։ Տարվա ընթացքում գրանցվել է այդ իրավունքի 99 խախտում՝ նախորդ տարվանից 9-ով ավելի։ Այս առումով մտահոգիչ է նաև ՀՀ կառավարության դեկտեմբերի 9-ի որոշումը, ըստ որի՝ նախատեսվում է govtravel.am կայքում այլևս չհրապարակել պաշտոնական այցերի, չվերթների, դրանց հետ կապված ծախսերի վերաբերյալ տեղեկությունները։ Քննարկման փուլում է մեկ այլ նախագիծ, որով առաջարկվում է e-gov.am հարթակում չհրապարակել պաշտոնատար անձանց գործուղումների, ինչպես նաև՝ մեկ անձից իրականացվող գնումների մասին և մի շարք այլ տվյալներ: Դեկտեմբերի 10-ին ԱԺ-ն ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ինչը, սակայն, դարձյալ լիարժեքորեն չի լուծում ոլորտում առկա խնդիրները։ Թեև նախաձեռնության հեղինակները որոշ չափով հաշվի էին առել ԽԱՊԿ-ի և այլ կազմակերպությունների քննադատությունն ու առաջարկությունները, այդուհանդերձ, մի շարք կարևոր խնդիրներ չլուծվեցին, այդ թվում՝ կապված պետական կառույցներում լրատվամիջոցների հավատարմագրման հետ։ Տարվա ուշագրավ իրադարձություններից էր «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի ընդունումից հետո հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու համար հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթների ամփոփումը՝ 6 հանրապետական, 9 մայրաքաղաքային և 8 մարզային սփռման համար: Ըստ անկախ մեդիա փորձագետների՝ ոչ նոր օրենքը, ոչ էլ անցկացված մրցույթը էական ազդեցություն չունեցան հայաստանյան եթերի բարեփոխման վրա։Ավելին14:3225.01.22 -
ՀայաստանՆոյեմբերին պայմանագրային զինծառայողն անհետ կորել է, ՊՆ-ն թաքցրել է․ Տիգրան Աբրահամյան«ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում պարզվեց՝ պաշտպանության նախարարը չի տիրապետում, թե 2021 թվականի ընթացքում որքա՞ն մարտական կորուստներ են եղել»,-խորհրդարանական ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա նկատեց, որ անցած տարվա ընթացքում բացի ադրբեջանական սադրանքների հետևանքով զոհված, գերեվարված զինծառայողներից, բանակում եղել են մահվան դեպքեր ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով։ Տիգրան Աբրահամյանը նաև ընդգծեց՝ փաստացի հաստատում ստացավ այն, որ 2021 թ. նոյեմբերին պայմանագրային զինծառայողն անհետ կորել է, ինչի մասին պաշտպանական գերատեսչությունը չի հաղորդել։ «Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, որ նման դեպքերը չհանրայնացվեն»,- ասաց օրենսդիր մարմնի ընդդիմադիր ներկայացուցիչն ու նկատեց՝ իշխանության կողմից կան ազդակներ, որ իշխանության քիմքին ոչ հաճո ինֆորմացիայի հանրայնացումը կարող է հանգեցնել քրեական գործերի հարուցման։ «Զինված ուժերում կան մեծ թվով հարցեր, որոնք բնականաբար չեն կարող բաց քննարկվել, կան թեմաներ, որոնք չպետք է հանրայնացնել, բայց իշխանությունը փորձում է օգտվել այս հանգամանքից ու ամբողջությամբ փակել համակարգը, որըևէ տեղեկատվություն չհրապարակել։ Սա ոչ միայն խնդիր է հայ հասարակության համար, սա խնդիր է զինծառայողների ու նրանց ընտանիքների համար։ Ես առնչվում եմ բազմաթիվ դեպքերի, երբ զինծառայողների իրավունքները խախտվում են, սակայն դրանք որևէ կերպ չեն հանրայնացվում, բարձրաձայնած խնդիրները լուծում չեն ստանում»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։ Նա ընդգծեց, որ հետպատերազմյան կարևոր խնդիրներից մեկը զինված ուժերի վերականգնում է, քանի որ պատերազմում Հայաստանն ունեցել է զինամթերքի հսկայական կորուստներ։ «Բացի այդ, մեր շուրջը ստեղծվել է նոր իրավիճակ պաշտպանական ու անվտանգային առումներով, այս իրավիճակում անխուսափելիորեն պետք է գնալ զինված ուժերի արդիականացման»,-ասաց նա։ Պատգամավորն ընդգծեց՝ կարճ ժամանակով պաշտոնավարած պաշտպանության նախարարները հայտարարեցին, որ կա զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգ, բայց մեկ տարի անց որևէ հայեցակարգ չեն տեսել։ «Հաստատվել է 2022թվականի պետական բյուջեն, ռազմական բյուջում Զինված ուժերի բարեփոխումների հարց դրված չէ։ Այսինքն, մի կողմից ունենք զինված ուժերի բարփեխումների խնդիր, բայց իրականության մեջ իշխանությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկում դրանց իրականացման համար»,-նշեց նա։Ավելին14:2625.01.22 -
ՀայաստանՌոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով. դատական նիստը հետաձգվեցՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը հետաձգվել է. Քոչարյանի ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ժամանակ հայտնել է Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:Ավելին14:2325.01.22 -
ՀայաստանՌոբերտ Քոչարյանը հորդորել էր Սերժ Սարգսյանին Արմեն Սարգսյանին չբերել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանի հրաժարականը նոր իրողություններ է ստեղծում երկրում։ Իշխանությունը կարող է առաջիկայում ամբողջությամբ միաբեւեռ դառնալ։ Մարդիկ այժմ քննարկում են, թե ինչպես հայտնվեց Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի աթոռին։ Հիշում են, որ այդ շրջանում տարբեր անուններ էին շրջանառվում, մասնավորապես՝ Վազգեն Մանուկյանի անունը, սակայն Սերժ Սարգսյանի մի հայտարարությունը, թե լեզուներ տիրապետող անձ է ընտրվելու, պարզ դարձրեց, որ խոսքն Արմեն Սարգսյանի մասին է»։Ավելին14:1925.01.22 -
Հայաստան«Հայաստան» խմբակցությունը հակված է նախագահի թեկնածու առաջադրելԸնդդիմադիր «Հայաստան» դաշինքը, ամենայն հավանականությամբ, նախագահի թեկնածու կառաջադրի: Այս մասին Ազգային ժողովում հունվարի 25-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Պատգամավորի խոսքով՝ իրենք դեռ քննարկումների փուլում են։ «Հաշվի առնելով որոշակի չափանիշների առկայությունը՝ առաջիկայում այս թեմայով ավելի կոնկրետ կարտահայտվենք»,- վստահեցրեց Մինասյանը։ Նա հավելեց, որ նախագահը պետք է ունենա այն որակները, որոնք անհրաժեշտ են քաղաքացիներին ազգային նպատակների շուրջ համախմբելու համար։ Ըստ Մինասյանի՝ նոր նախագահը չպետք է «քաղաքական մեծամասնության նախագահը» լինի: Նշենք, որ անհասկանալի է մնում, թե որն է խորհրդարանական ընդդիմության կողմից նախագահի թեկնածու առաջադրելու իմաստը՝ հաշվի առնելով ԱԺ-ում ուժերի դասավորվածությունը։Ավելին14:1425.01.22 -
ՀայաստանՎարչապետի տեսլականը Հայաստանի ապագայի մասին գտնվում է ադրբեջանաթուրքական շահերի տիրույթում․ Վահե ՀովհաննիսյանԱյլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ «Հետք» պարբերականի հրապարակած տեղեկություններին ու դրան հաջորդած Փաշինյանի արձագանքին. «Հայաստանի նախագահը պարզվում է, Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել, ու հենց դա ջրի երես է դուրս գալիս, հապճեպ արտագաղթում է երկրից ու Լոնդոնի իր բնակարանից հրաժարականի տեքստ հեռագրում իր ղեկավարած երկիր։ Եթե Արմեն Սարգսյանը հրաժարական տար իր աշխատավայրից, հետո քայլեր Երևանի փողոցներում, շփվեր հասարակ մարդկանց հետ, պատասխաներ նրանց հարցերին, հետո հրավիրեր հանրային դեմքերի՝ կիսվեր իր մտահոգություններով՝ սա կլիներ այլ պատմություն։ Բայց նա այդպես չի անում, որովհետև պետությունըև այնտեղ ապրող մարդիկ՝ մենք բոլորս, նրա համար երկրորդ սորտի երևույթներ ենք։ Հայաստանի վարչապետը ասուլիս է տալիս, որից պարզ է դառնում, որ Հայաստանը նա պատրաստվում է սարքել Սենթ Քիթս և Նևիսի նման մի բան։ Սա՝ լավագույն դեպքում։ Վարչապետի տեսլականը Հայաստանի մոտակա և երկարաժամկետ ապագայի մասին գտնվում է բացառապես ադրբեջանաթուրքական շահերի տիրույթում։ Նրա ձևակերպումները ազգային անարժանապատվության և ազգային-պետական անհեռանկարայնության բանաձևեր են։ Հայաստանում ընդդիմադիր համակարգերը գտնվում են զրոյական կառուցվածքային-կազմակերպչական մակարդակում։ Հենց այդ պատճառով էլ չկա հանրային լուրջ պրոցես, և թե´ նախագահի արտագաղթը, թե´ վարչապետի՝ Հայաստանի անարժանապատիվ ու ծայրահեղ վտանգավոր տեսլականի շնորհանդեսն անցնում են հուսահատված անտարբերության մթնոլորտում։ Երկրում նոր իրականություն է, լուրջ ճգնաժամ. որտե՞ղ է քննարկվել ստեղծված վիճակը, ո՞ր ձևաչափում։ Իսկ եթե չի քննարկվել, ապա որտե՞ղ պետք է ձևակերպվի հասարակության համար ընդունելի ու կոնսոլիդացիոն բովանդակությունը։Այդ տեղն այս պահին պարզապես չկա։ Իսկ եթե այդ բովանդակությունը չձևակերպվի, ու չարվեն փոփոխություններ, արդյունք չի լինելու։ Այդ պայմաններում ընդդիմության տարբեր թևերից մեկը Շուշին է պահանջելու, մյուսը՝ Սևրի պայմանագիրը, երրորդը՝ Վուդրո Վիլսոնի քարտեզը, չորրորդը՝ Քաջարանի կոմբինատը, այլոք՝ փակ սահմաններ կամ չգիտեմ ինչ։ Ու այդ պատճառով էլ համատարած դժգոհության և մտահոգությունների պայմաններում երկրում չկա լուրջ պրոցես, որը կկասեցնի Հայաստանի վերածումը ադրբեջանաթուրքական Սենթ Քիթս և Նևիսի»։Ավելին14:1125.01.22 -
ՀայաստանԳյուղապետարանում առաջացած հրդեհի հետևանքով ողջ արխիվը վերածվել է մոխրակույտի«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի հրդեհային տեսչությունում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար հունվարի 22-ին Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով: Այդ օրը՝ ժամը 11:00-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Դեբետ գյուղի համայնքապետարանի տանիքում հրդեհ է բռնկվել: Հրշեջները մարել են գյուղապետարանի տանիքում առաջացած հրդեհը, իսկ մինչ հրշեջների ժամանումը, գյուղապետարանի աշխատակիցներն իրենք իրենց ուժերով պայքարել են նաև կրակի տարածման դեմ, ապա՝ մարման: Շամշյանի տեղեկություններով՝ այրվել են տանիքում եղած գյուղապետարանի արխիվացված ողջ փաստաթղթերը:Ավելին14:0725.01.22 -
ՀայաստանՀՀ վարչապետի գլխավորությամբ՝ Արցախի ոչնչացման մեկնարկը տրված է․ Մետաքսե ՀակոբյանԱրցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է, որ հայի գլխին պատուհաս դարձած ՀՀ վարչապետը գործելաոճ է դարձրել յուրաքանչյուր ամսվա 24-ին առցանց մամլո ասուլիս կազմակերպելը: «Նպատակը մեկն է. ամիսը մեկ ի լուր միջազգային հանրության հայտարարել, որ ՀՀ իշխանությունը իր պայմանավորվածությունները թշնամու հետ սրբորեն պահում է և ավելին՝ փուլ առ փուլ իրականացնում: ՀՀ վարչապետի գլխավորությամբ Արցախի Հանրապետության ոչնչացման մեկնարկը տրված է, ինչը իր հրաժարականով փաստեց նաև ՀՀ նախագահը, քանզի վախեցավ նման պատասխանատվության կրողներից մեկը լինել: 2008-ի մարտի 1-ից այս անձի (ներկայումս՝ ՀՀ վարչապետ) Հայի ու Հայրենիքի հանդեպ պլանավորած բոլոր հանցագործությունները հաջողվում են, որովհետև մեր ազգը ներողամիտ է, մեր ազգը դեռևս հանդուրժում է...Սակայն այդ անձը մի բանում չի հաջողելու. ԱՐՑԱԽԸ ՉԻ ՀԱՅԱԹԱՓԵԼՈւ... Իսկ Մոնթեն գիտեր, Մոնթեն զգուշացնում էր. «Պարկուճում ունեցիր 10 փամփուշտ, 9-ը դավաճանների, 1-ը թշնամու համար: Այդ մեկը հերիք է թշնամուն...»։Ավելին13:5025.01.22 -
ՀայաստանՈրևէ ՍԴ պահանջած հանրային աջակցություն մինչ օրս հակասահմանադրական եղանակով չի իրականացվում․ Արամ ՎարդևանյանՀՀ ԱԺ «Հայաստան»խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը տեղեկացնում է այս ժամանակահատվածում իրականացված որոշ գործողությունների մասին. «1) Մեր կողմից ներկայացվել են ևս երկու դիմումներ Սահմանադրական դատարան: Առաջինը վերաբերում է քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին՝ կալաանվորման ինստիտուտին, հիմնավոր կասկած հայտնի ձևակերպման որոշակիության խնդիրին, ապացուցման շեմին, ԲԴԽ-ի կողմից դրա մեկնաբանման հանգամանքին: Նույն դիմումով վիճարկել ենք նաև կալանավորման հիմքերի վերացարկման անթույլատրելիության հարցը: Նշվածը կարող է նպաստել կալանավորման անընդունելի կիրառման պրակտիկայի զսպմանը: Երկրորդ դիմումը վերաբերում է հենց ԶԼՄ ոլորտին: Վիճարկել ենք Գնումների մասին օրենքի հայտնի ձևակերպումը համաձայն որի Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և Վարչապետի ի թիվս այլ ծախսերի արարողակարգային, կեցության, սննդի ծախսերը համարվում են պետական գաղտնիք: Նշված կարգավորումը և դրա կիրառումը հատկապես վերջերս ապացուցում են, որ թվարկված պաշտոնատար անձինք դուրս են մնում հանրային վերահսկողությունից, ինչն անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում: 2) Մշակվել են մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնցից ուզում եմ հատկապես նշել ցանկացած մեքենա վարողի համար հայտնի «բալային համակարգի» տուգանային միավորների վերացման նախագիծը: Վիաճակագրական տվյալները հիմնավորում են, որ նշված կարգավորումը դրական ազդեցություն ճանապարհային անվտանգության ոլորտում չեն ունեցել: Ավելին՝ 2021 թվականի ընթացքում կայացվել են տուգանային միավոր նախատեսող 173189 որոշում: Այո հենց՝ 173189 որոշում: 3) ՊՇՌ թեստերի ծախսերի մասով ևս մեկ անգամ ուզում եմ բառացի մեջբերում կատարել ՍԴ որոշումից, որը մինչ օրս չի կատարվում Կառավարության կողմից. «համավարակի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում առաջացած իրավիճակը ենթադրում է կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը նաև հանրային աջակցություն՝ սոցիալական համերաշխության օրակարգով»: Որևէ ՍԴ պահանջած հանրային աջակցություն մինչ օրս հակասահմանադրական եղանակով չի իրականացվում, այդ թվում անտեսելով նվազագույն աշխատավարձի չափը և ՊՇՌ թեստերի անհամաչափ բեռը: Այս մասով մեր հայրենակիցներին հավելյալ տեղեկություն եմ տրամադրելու առաջիկայում:Ավելին13:4425.01.22 -
ՀայաստանՍյունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով անվտանգության պահնորդը Niva-ով գլխիվայր շրջվել է. կա վիրավորՀունվարի 22-ին ժամը 23:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արմեն Հովհաննիսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Բաղաբերդ թաղամասում մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: «shamshyan.com»-ը հայտնում է, որ վթարի հետևանքով Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: Նա աշխատում է «Վամաքս» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության պահնորդ:Ավելին13:3525.01.22 -
ՀայաստանՓաշինյանը չի բացառում, որ Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում տեղական գյուղարտադրանքը կարող է կորցնել մրցունակությունըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթացող առցանց ասուլիսում չի բացառել, որ Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում տեղական գյուղատնտեսական արտադրանքը կարող է կորցնել մրցունակությունը թուրքականի համեմատ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կատարվել են ուսումնասիրություններ սահմանի բացման հնարավոր ազդեցության առնչությամբ եւ արդյոք դա դուրս չի մղի շուկայից տեղական արտադրանքը։ «Շատ հետաքրքիր թեմա է, երբ Հայաստանի նման երկրներում քննարկում են ներսի շուկան տեղի արտադրողի համար պահպանելու եւ պաշտպանելու խնդիրը։ Ուրիշ բան, եթե ՀՀ-ն լիներ 500 մլն բնակչություն ունեցող երկիր, որտեղ այդ շուկայի ներքին պահանջարկը կարող էր տնտեսությանը շատ մեծ լիցք տալ։ Մեր կառավարության քաղաքականությունը հետեւյալն է՝ արտահանմանը միտված քաղաքականություն պետք է ունենանք, ներքին շուկայի վրա հենվելով չենք կարող տնտեսությունն էդ աստիճանի լրջացնել, մեզ արտահանման շուկաներ են պետք, իսկ եթե մեր պոտենցիալ արտահանման շուկաները փակեն, ասեն՝ դուք ձերը փակեք, մենք՝ մերը, Հայաստանը դրանից չի օգտվի։ Երբ խոսում ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին, մենք մտածում ենք միայն Հայաստանի եւ Թուրքիայի մասին, իսկ պետք է մտածեն էն տրանզիտի մասին, որը պետք է Հայաստանով, Թուրքիայով, Ադրբեջանով անցնի՝ ի՞նչ տնտեսական էֆեկտներ է դա բերելու, ինչքա՞ն աշխատատեղեր ա բացելու։ Հնարավոր է, որ ինչ-որ սեգմենտում այսօր առկա արտադրանքն իր մրցունակությունը կորցնի, բայց երկաթուղու եւ ճանապարհների բացման դեպքում ի՞նչ նոր սեգմենտներ են առաջանալու։ Այսօր Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու խնդիր ունենք, դրա համար մեծ նշանակություն ունեն կոմունիկացիաները, գործարաններ ենք ուզում ստեղծել, եւ ինչքանով այդ առումով սահմանի եւ երկաթուղու բացումը կմեծացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը։ Ինչպես Նախիջեւան-Ադրբեջան օրինակով էի ասում, կուզեի, որ Թուրքիայի հետ սահմանի բացումն էլ այդ կոնտեքստում նայենք։ Մենք երկաթուղային կապ ենք ստանում Եվրոպայի հետ, իսկ որեւէ մեկը հաշվե՞լ է՝ երկաթուղով եթե փորձենք մեր արտադրանքն արտահանել Եվրոպա, դա ինչ պոզիտիվ ազդեցություն կունենա ինքնարժեքի վրա։ Հաշվել ենք, եւ դա, միանշանակ, պոզիտիվ ազդեցություն կունենա»- նշել է Փաշինյանը։Ավելին13:2625.01.22 -
ՀայաստանԵթե ես իշխանության լինեի, պատերազմ չէր լինի․ Ռոբերտ ՔոչարյանԵթե ես իշխանության լինեի, պատերազմ չէր լինի․ պատերազմը սկսվում է միայն այն ժամանակ, երբ հակառակորդը վստահ է, որ հաղթելու է․․․ 04․12․2020թ․ Հատված Ռոբերտ Քոչարյանի՝ «5-րդ» ալիքին տված հարցազրույցիցԱվելին13:1925.01.22