Լրահոս

2022-01-25
  • Img default alt hy
    Հայաստան
    Պետական մակարդակով պահանջատիրությունը ձևակերպված էր. Մինասյանը՝ ի պատասխան Փաշինյանի
    Երեկ՝ հունվարի 25-ի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասել էր, թե Հայ դատը երբեք Հայաստանի քաղաքականությունը չի եղել, և ՀՀ որևէ կառավարություն երբեք կասկածի տակ չի դրել Հայաստան-Թուրքիա սահմանը: Ըստ Փաշինյանի՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարժիչ ուժը միշտ էլ եղել են Սփյուռքը և Սփյուռքի կազմակերպությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության հերթական դրսևորումն է թույլ տվել, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Հայ դատի մասին Փաշինյանի ասածներին: «Սա կարելի էր վերագրել որպես չիմացության դրսևորում և անփութություն։ Բայց եթե սա կանխամտածված հայտարարություն է, ապա այն ուղղված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ, և առնվազն Փաշինյանը պետական դավաճանության հերթական դրսևորումն է թույլ տալիս»,-ասաց Մինասյանը։ Նա նշեց, որ 2011 թվականին Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վերաբերյալ պետական հանձնաժողով էր ստեղծված, որտեղ ներգավված են եղել ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, սփյուռքի կառույցները: Այդ հանձնաժողովը ՀՀ անունից հռչակագիր էր ընդունել։ «Հռչակագրում սևով սպիտակի վրա գրված է, որ այն արտահայտում է հայ ժողովրդի միասնական կամքը Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և Ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար»,-հավելեց Մինասյանը։ Պատգամավորը հիշեցրեց, որ վերոհիշյալ հռչակագրում նախագահի գլխավորությամբ արժևորվել է նաև իրավարար վճիռը՝ Սևրի դաշնագիրը։ Այսինքն՝ պետական մակարդակով պահանջատիրությունը ձևակերպված էր. Հայ դատի օրակարգի կարևոր տարրերից մեկը սա է։ Մինասյանը հավելեց՝ եթե Փաշինյանի արած հայտարարությունը ՀՀ իշխանության տեսակետն է, ապա այն առերևույթ ծանր հանցագործության փաստ է արձանագրում:
    12:47
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանը հանցակից է Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ առկա խնդիրներին. իմացել և լռել է. Ագնեսա Խամոյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանցակից է նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ կապված խնդիրներին, քանի որ իմացել և լռել է: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը: Երեկ «Հետք» պարբերականը գրել էր` նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի պատճառը մեկն է՝ նա այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչև նախագահ դառնալը: Խամոյանը հիշեցրեց, որ դեռ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ է Փաշինյանն Աժ-ում հայտարարել, որ Արմեն Սարգսյանը քաղաքացիության խնդիր ունի։ «2018 թվականի իշխանափոխությունից հետո որևէ անդրադարձ Փաշինյանի կողմից այդ հարցին տեղի չի ունեցել։ Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ երեկվա հրապարակումն ակնհայտորեն ցույց տվեց, որ Սարգսյանը ոչ միայն այն դրվագով է քաղաքացիության խնդիր ունեցել, որը մատնացույց էր անում Նիկոլ Փաշինյանը, այլ նաև այլ դրվագներով այլ քաղաքացիության հետ կապված խնդիրներ է ունեցել»,- ասաց Խամոյանը: Նրա խոսքով՝ այս հարցում հանցակից է Նիկոլ Փաշինյանը, որովհետև արդեն 2018 թվականից հետո այդ մասին իմացել է փաստերով և չի խոսել այդ մասին։ Խամոյանը նշեց, որ հենց այս իսկ պատճառով էլ երեկ կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանը խուսափել է այս հարցից և շրջանցել թեման:
    12:30
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1332, մահվան՝ 6 նոր դեպք
    Հայաստանում հունվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1332 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 353 731-ի, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8032 է: Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Հունվարի 25-ի դրությամբ մահվան այսպիսի դեպքերի թիվը 1525 է։ Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9557-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 154 է, ընդհանուր առողջացածներինը՝ 334 549, փաստացի բուժվողներինը՝ 9625: Մեկ օրում արվել է 5713 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 685 238 թեստավորում:
    12:21
    25.01.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 25.01.2022
    WWF-ի տեսախցիկները կրկին ֆիքսել են Նեոյին Խոսրովի անտառ պետական արգելոցում։
    12:12
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ավելի քան 150 ուխտավոր այցելել է Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ
    Ավելի քան 150 ուխտավոր Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ, այցելել են Ամարաս վանական համալիր, որը գտնվում է ԼՂ-ում սահմանազատման գծի մոտ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: «Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է ուխտավորների անվտանգությունն Ամարաս վանական համալիրում: Ուխտավորները ժամանում են ինչպես ընդհանուր շարասյան կազմում, այնպես էլ անձնական տրանսպորտով»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դենիս Ֆարտունովը: Եկեղեցական պատարագի նախօրեին խաղաղապահները վանական համալիրի հարակից տարածքում ստուգումներ են իրականացրել: Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
    12:08
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեկ օրում բացահայտվել է 89 հանցագործություն. ծեծ, 16 տարին չլրացածի հետ սեռական հարաբերություն
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, ծանր վիրավորանքի՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու` 8, թմրամիջոցի հայտնաբերման` 9, բնակարանային գողության և խարդախության՝ 5-ական, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման ու ծնողներից երեխային ապօրինի բաժանելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություններ ունենալու, ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, ընտանեկան բռնության, ծանր վիրավորանքի, ծեծի, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու կանոնները խախտելու և կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության՝ 4-ական, կողոպուտի ու շորթման 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    12:02
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանին ուղղված հարցերն աղավաղվել են. ահազանգում են ԶԼՄ ներկայացուցիչները
    Նիկոլ Փաշինյանին գրավոր հարցեր ուղղած ԶԼՄ ներկայացուցիչները ֆեյսբուքյան ասուլիսից հետո ահազանգում են՝ իրենց հարցերը հնչել են խմբագրված ու աղավաղված։ «Նիկոլ Փաշինյանի ասուլիսին ասվում է՝ Ա1+ից հարցնում են, ու հնչեցվում է մի հարց, որի ոչ մի բառը մեր հարցում չկա: Ինչից որոշեցին, որ մեր հարցը այդ պատգամավորի մասին է կամ միայն իր: Իսկ գուցե մեր հարցը սկզբից կարդայիք»,- գրել է «Ա1+»-ի խմբագիր Կարինե Ասատրյանը։ Գրառման ներքո մեկնաբանություն թողած Media.am-ից արձագանքել է. «Փաստորեն՝ ձեր հարցն էլ են խեղաթյուրել, իսկ մեր հարցն ընդհանրապես այնպես աղավաղվեց, որ կատարյալ անտրամաբանական հնչեց։ Եվ դա այն դեպքում, երբ հատուկ խնդրել էինք հարցը հնչեցնել նույնությամբ, առանց կրճատումներիև հավելումների»։ Ասուլիսի հենց ընթացքում Civilnet-ն ահազանգեց՝ Փաշինյանին հարց տվող լրագրողն աղավաղեց Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ հարցի կոնտեքստը։ «Հանրային հեռուստաընկերության լրագրողը, հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Հետք»-ի՝ նախագահ Արմեն Սարգսյանի՝ այլ երկրի քաղաքացի լինելու հետաքննության մասին, նշեց, թե ըստ դրա՝ Սարգսյանը ՀՀ քաղաքացի չի եղել։ .«Ասում են, որ պարզել են [«Հետքը»-խմբ.] իրենց հետաքննությամբ, որ իրականում Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի չի եղել նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ…»,- իր հարցում նշեց լրագրող Տաթև Դանիելյանը։ Մինչդեռ, «Հետքը» պարզել է, որ Սարգսյանը ոչ թե ՀՀ քաղաքացիություն չի ունեցել, այլ նախագահ դառնալուց քիչ ժամանակ առաջ եղել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի։ Սակայն, ըստ Սահմանադրության, ՀՀ նախագահ կարող է դառնալ վերջին վեց տարում ՄԻԱՅՆ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը։ Լրագրողը, փաստացի, աղավաղել է քաղաքացիության հետ կապված հարցի կոնտեքստը։ Նիկոլ Փաշինյանն ինքը կասկած և զարմանք հայտնեց՝ Սարգսյանի՝ ՀՀ քաղաքացիություն չունենալու մասին, և նշեց, որ դա քիչ հավանական է և գրեթե անհնար։
    11:33
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վրաերթ-ավտովթար՝ Արմավիրի մարզում. 24–ամյա վարորդը Ford-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել Nissan March-ին. կա վիրավոր
    Երեկ՝ հունվարի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը։ Ժամը 14:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Դավիթ Թովմասյանը իր վարած Ford մակիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ, 32-ամյա Նարեկ Ամիրյանին: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթից հետո Ford-ը բախվել է կայանված Nissan March-ին:
    11:29
    25.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն ՀՀ ՄԻՊ բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական․ Թաթոյան
    Բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու կամ այդ խնդիրները «փակելու» համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական, գրել է Արման Թաթոյանը։ «Մեր երկրում պետք է դադարի այս խիստ արատավոր երևույթը: Շաբաթ օրը՝ 2022թ. հունվարի 22-ին հրապարակեցի արտահերթ զեկույց, որը վերնագրված է «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ»: Այս զեկույցին հրապարակային արձագանքել է ՀՀ առողջապահության նախկին նախարարը, որը ներկայում ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր է: Ընդ որում, այս ոլորտում ևս մարդու իրավունքներին քաղաքական երանգ հաղորդելու համար այդ հայտարարությունը տարածել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Բարձրաստիճան նշված պաշտոնյան հեգնական գնահատական տալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օրենքի հիման վրա հրապարակվող արտահերթ զեկույցին` այն անվանել է կողմնակալ: Այդ պաշտոնյայի հրապարակումից հստակ երևում է, որ նա ոչ միայն ծանոթ չէ շուրջ 150 էջից կազմված զեկույցի բովանդակությանը, այլ զեկույցի վերնագիրն անգամ չի ընթերցել: Ակնհայտ է, որ նա ծանոթ չէ նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. և մյուս տարեկան զեկույցներին` խնդիրների զարգացման կամ նվազման դինամիկայով: Նախ, գոնե նվազագույն մակարդակով ծանոթ լինելու դեպքում նա կտեսներ, որ զեկույցի վերնագրում ու ողջ տեքստում օգտագործված են ձևակերպումներ, որոնք բխում են օրենքներից, այդ թվում` «հոգեբուժական կազմակերպություն» հասկացությունը. այն նախատեսված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով՝ որպես հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձևով բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող պետական կամ համայնքային հիմնարկ: Զեկույցի ողջ տեքստում «հոգեբուժարան» բառը գեթ մեկ անգամ օգտագործված չէ: Խիստ մտահոգիչ երևույթ է, երբ բարձաստիճան պաշտոնյան, ով զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները և հիմա էլ խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյա, կարող է կոնկրետ փաստերի վրա հիմնված Մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտական զեկույցների վերաբերյալ հրապարակային գնահատականներ տալ առանց այդ կարևոր փաստաթղթերի բովանդակությանը ծանոթանալու: Ավելին, խարանի և խտրականության դեմ պայքարից խոսող բարձրաստիճան պաշտոնատար անձին բարեկամաբար իրազեկում ենք, որ այդ նպատակի համար ոչ միայն պետք է փոխել կազմակերպությունների անուններ ու դա հետո «դարձնել դրոշակ», այլ պետք է զբաղվել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների իրական պաշտպանությամբ, նրանց իրական բուժումով ու խնամքով: Ինչպե՞ս կբացատրի Առողջապահության նախկին նախարարը հոգեբուժական կազմակերպություններում մարդկանց անօրինական պահելու դեպքերն իր պաշտոնավարման օրոք, ինչպե՞ս կբացատրի, որ ակնհայտ օրենսդրական խախտումով մարդկանց ենթարկում են տարբեր բժշկական միջամտությունների,այդ թվում՝ հոգեմետ դեղամիջոցներով բուժման` առանց սռհասարակ նրանց համաձայնության: Կամ ինչպե՞ս է ստացվում, որ մարդկանց նկատմամբ բուժում է իրականացվում նրանցից վերցված արհեստական ստորագրություններով, բայց փաստացի առանց նրանց համաձայնության, ինչպե՞ս բացատրել նրանց նկատմամբ ներգործության միջոցներն իրավունքները ոտնահարող եղանակով, ինչպե՞ս բացատրել համայնքահեն ծառայությունների ու բուժման այլընտրանքային մեթոդների բացակայությունը կամ եղածների դեպքում էլ դրանց խիստ անարդյունավետությունը, ինչպես նաև բուժաշխատողների անընդունելի սոցիալական երաշխիքները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը կազմվել է բարձր պրոֆեսիոնալ թիմի (սոցիոլոգ, իրավաբան, հոգեբան, բժիշկ, այդ թվում՝ հոգեբույժ) մասնագիտական աշխատանքի արդյունքում` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ: Բոլորն անցել են հատուկ ուսուցում, մեծ մասը նաև միջազգային կառույցների փորձագետներ են [այդ թվում միջազգային մակարդակի], ղեկավարվում են միջազգայնորեն երաշխավորված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատած ուղեցույցերով, իսկ նրանց մի մասը նաև զբաղվում է իրական գիտական աշխատանքով թե´ Հայաստանում, թե´ արտերկրում: Զեկույցում կոնկրետ օրինակներով արձանագրված են նաև դրական զարգացումները, բայց դրանք կա՛մ դրվագային են ու վերաբերում են կոնկրետ հաստատության, կա՛մ իրականացվել են Առողջապահության գործող նախարարի օրոք: Նշված են անգամ տարբերակված գերատեսչական ենթակայության խնդիրները Առողջապահության նախարարի հրամանների խախտման տեսանկյունից: Մանրամասները զեկույցում են: Այնպես որ, ՀՀ առողջապահության նախարարի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձից, ՀՀ ԱԺ կառավարող խմբակցության անդամից խստորեն պահանջում ենք չփորձել քաղաքականացնել մարդու իրավունքների ոլորտը և քաղաքական քողով թաքցնել նախարարի պաշտոնում իր աշխատած ժամանակվա անգործությունն ու մարդու իրավունքների խախտումները»:
    11:13
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենաները կոպտորեն խախտում են ՃՏ կանոնները (տեսանյութ)
    Ինչպես են ԱԺ նախագահի ծառայողական մեքենաները երթևեկում՝ կոպտորեն խախտելով կանոնները
    11:11
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մարգարիտա Սիմոնյանն իրեն համեմատել է Քիմ Քարդաշյանի հետ
    «RussiaToday» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նմանություն է գտել իր ու հանրանաճաչ մոդել Քիմ Քարդաշյանի միջեւ։ Լրագրողն իր տելեգրամյան ալիքում նշել է, որ ինքն ու Քարդաշյանն ազգային նույն պատկանելությունն ունեն։ Նա նաեւ ընգդծել է, որ ինքն ու Քիմ Քարդաշյանը նույն տարում են ծնվել եւ որովայնի նույն չափսն ունեն, նույն հասակն ու ոտքի չափսը։ «Բայց որքան տարբեր ճակատագրեր։ Ակնհայտորեն խնդիրը որովայնի չափերը չեն»,- իր բլոգում գրել է լրագրողը։ Մարգարիտա Սիմոնյանը ծնվել է Կրասնոդարում հայկական ընտանիքում 1980թ․-ի ապրիլի 6-ին։ Իսկ Քիմ Քարդաշյանը լույս աշխարհ է եկել 1980թ․-ի հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ում՝ Լոս Անեջելսում, հայ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի եւ Քրիս Ջենների ընտանիքում։
    11:07
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Օպել Զաֆիրա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա կնոջ. վերջինս մահացել է
    Ալափարս-Չարենցավան ճանապարհին հունվարի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա Սաթենիկ Հայրապետյանին, որը մինչ շտապօգնության բժիշկների ժամանելը մահացել է: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
    11:01
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արմեն Սարգսյանին՝ բարի ճանապարհ, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին․ փաստաբան
    Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է, որ 2021թ. ապրիլի 22-ին 54 փաստաբանով հաղորդում էին ներկայացրել այն փաստի առնչությամբ, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձ Արմեն Սարգսյանը 2018թ. մարտի 2-ին՝ ՀՀ նախագահ ընտրվելու պահին, չի բավարարել ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու պահանջը: «Մեր հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր, որի դեմ բերված բողոքը դատախազության կողմից բավարարվել ու հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի (փաստաթուղթ կեղծելը) հատկանիշներով: Քրեական գործը հետագայում հանձնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և այս պահին գործը քննվում է այդ կառույցում: Արմեն Սարգսյան անձի վտանգավորությունը մեր ազգային պետության համար ակներև է. բազմաթիվ գործընթացների հետևում ուղղակիորեն կամ անուղղակիորեն զգացվում էր նրա ներկայությունը (Ամուլսար, ատոմակայանին դուրս մղող արևային նոր կայաններ, Նիկոլ Փաշինյանի իշխանության՝ արևմտյան որոշ ուժերի վերահսկիչ «նոտար»….), ինչպես նաև նա լռում էր ազգային ժողովը շրջափակելու ժամանակ, նա լռում էր դատարանները շրջափակելու ժամանակ, նա լռում էր հակասահմանադրական օրենքներն ընդունելու ժամանակ, նա լռում էր պատերազմի ժամանակ, նա լռում էր պատերազմից հետո, նա լռում էր ու լռում: Հանուն արդարության նշենք, որ նա չէր լռում Էլթոն Ջոնին հրավիրելու ու դիմավորելու ժամանակ: Չեմ անդրադառնում թանկարժեք ու անիմաստ ճանապարհորդություններին, չեմ անդրադառնում Հայաստանում իրենց արևմտամետ համարող ուժերին և այլ անձանց հովանավորելու Արմեն Սարգսյանի գործունեությանը: Հաղորդում ներկայացնելու ցանկությունը վերջնականապես հասունացավ այն ժամանակ, երբ գլխավոր շտաբի պետի և վարչապետի միջև առաջացած վեճը փոխանակ ներկայացնելու Սահմանադրական դատարան, Արմեն Սարգսյանը դրսևորեց անգործություն բոլորիս թողնելով բախտի քմահաճույքին, ըստ էության ցույց տալով արկածախնդրության ճանապարհը: 2021թ. նոյեմբերի 27-ին Ազատագրական շարժման հարթակից էլ պահանջել ենք Արմեն Սարգսյանի հրաժարականը, փորձելով թաքստոցից դուրս հանել Հայաստանի գլխին եկած պատուհասների գլխավոր պատասխանատուներից մեկին, ով միշտ բողոքում էր իր սահմանափակ լիազորություններից: Փաստորեն մոտ 4 տարի էր պետք հասկանալու համար, որ լիազորությունները բավարար չեն նախագահ աշխատելու համար: Չնայած նրան, որ Արմեն Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտությունը ձևավորվել է աշխարհաքաղաքական իրադարձություններով պայմանավորված, բայց իմ կարծիքով, «ինքնակամ» հրաժարականի համար առիթ է հանդիսացել նրա գործած մեղքերը, որոնք պետական մարմիններն իրավացիորեն փաթեթավորել էին: Ինչևէ, ասենք բարի ճանապարհ, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին»:
    10:53
    25.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Լյուքսեմբուրգ
    Հունվարի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում, հայտնում են ԱԳՆ-ից։ Այցի ընթացքում նախարար Միրզոյանը կհանդիպի Լյուքսեմբուրգի վարչապետի, պատգամավորների պալատի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ: Աշխատանքային այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը կայցելի նաև Լյուքսեմբուրգի համալսարան:
    10:50
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Խաղից դուրս» վիճակում․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, հայ-թուրքական հարաբերությունների հարցերով բանագնացների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի կեսերին, այս անգամ՝ Ստամբուլում։ Ի դեպ, ըստ նույն աղբյուրի, առաջին հանդիպումից հետո Ռուբեն Ռուբինյանն իր այցի հետ կապված արդյունքներն ու ողջ տեղեկատվությունը, բնականաբար, միանգամից փոխանցել է Նիկոլ Փաշինյանին և միայն նրա հետ հանդիպումից հետո, նրա ուղղորդմամբ ու գիտությամբ է տեղեկության որոշակի չափաբաժին տրամադրել ԱԳՆ համապատասխան կազմին։ Ընդհանրապես, ԱԳՆ-ն այս ողջ գործընթացից դուրս է մնացել և հիմնականում դիտորդի կարգավիճակում է: Մեր տեղեկություններով, այս հանգամանքը լուրջ դժգոհություն է առաջացրել կառույցում, քանի որ այն վերջին շրջանում դարձել է լուսանցքային գերատեսչություն, որին Փաշինյանը չի վստահում։ Մեր աղբյուրը փոխանցել է, որ նույն վիճակն է նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև «ապաշրջափակման» գործընթացների առումով»:
    10:37
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Չի բացառվում՝ 102-րդ ռազմաբազան դուրս բերվի Գյումրիից․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչի մեկնարկն արդեն տրվել է Մոսկվայում Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարների ունեցած հանդիպումով, նաեւ փշալարային տրամաբանությամբ կահավորված ու զինված սահմանների թոթափում է ենթադրում։ Համենայնդեպս Շիրակի մարզից «ժողովուրդ» օրաթերթին շարունակ տեղեկություններ ու ահազանգեր են հասնում այն մասին, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամեն բան հարթ ընթանա, ապա չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերվի, քանի որ դրա կարիքը պարզապես չի լինի։ Իհարկե, հայ-ռուսական միացյալ զորքերի մասին համաձայնագրի շրջանակներում դեռեւս 2010-ին ստորագրված արձանագրության մեջ ֆիքսված է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան այնտեղ մնալու իրավունք ունի մինչեւ 2044 թվականը, այնուամենայնիվ, թեմայի շուրջ զրուցեցինք Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ: Մարզպետը հորդորեց Պաշտպանության նախարարություն դիմել, բայց հիշեցրեց 2010-ին ստորագրված փաստաթուղթը: Նշենք, որ այն ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից ստորագրված N5 արձանագրության համաձայն՝ ոչ միայն բազայի տեղակայման ժամկետն էր սահմանվում, այլ նաեւ ռուսական կողմը պարտավորվում էր համատեղ ապահովել Հայաստանի ռազմական անվտանգությունն ու սատարել հայկական զինուժին սպառազինվելու արդիական զինատեսակներով»:
    10:32
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանը վերահաստատեց, որ կողմ է թուրք-ադրբեջանական նախապայմաններին
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը գրում է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ ինքնաասուլիսն է տալիս՝ ագրեսիվորեն քարոզելով թուրք–ադրբեջանական նախապայմանների բավարարման օգտին․ «Ըստ նրա՝ 1. Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ, 2․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում լոկոմոտիվը պետք է լինի հայկական սփյուռքը, ինչը «թարգմանաբար» նշանակում է ճանաչման հարցը ՀՀ պետական քաղաքականության օրակարգից հանել կամ այն դարձնել ձևական։ Այսքանից հետո հայտարարել, թե, իբր, հայ–թուրքական (իրականում՝ հայ–թուրք–ադրբեջանական) ներկա շփումներն առանց նախապայմանների են, պարզապես լկտի սուտ է։ Նման՝ «Ալիևը կիրթ է ու կառուցողական, նա էլ է ուզում խնդրի խաղաղ կարգավորում, մենք էլ» ստին։ Էրդողանը, Ալիևն ու Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին նետում են նախադասություն («հայ–թուրքական երկխոսությունն առանց նախապայմանների են»), իսկ փոխարենը Թուրքիան ու Ադրբեջանը Փաշինյանից ստանում են իրենց նախապայմանների բավարարում։ Այժմ այդ բավարարման ագրեսիվ քարոզչական փուլն է։ Փաշինյանն այնպիսի էնտուզիազմով է պաշտպանում Ղարաբաղի ներառմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման թեզը և այնպես է նսեմացնում Մադրիդյան սկզբունքների համաձայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հայանպաստ հեռանկարը, որ Ալիևն ու Էրդողանը կարող են հանգիստ այլ գործերով զբաղվել։ Նիկոլի էժանագին «կռուտիտն» այն է, թե, իբր, ինքը մեղավոր չէ, քանզի «էն գլխից» է ամեն ինչ հանձնած եղել։ Համաշխարհային պատմության մեջ գոնե ինձ հայտնի չէ դեպք, երբ թշնամական հարաբերություններ ունեցող երկրներից մեկի ղեկավարը փաստաբանություն անի թշնամի երկրի օգտին»։
    10:24
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թափուր նախագահի պաշտոնը. լիազորությունների մասին մատնանշումը՝ «քող»․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Նախապես նշենք, որ վերնագրում ո՛չ սխալ կա, ո՛չ վրիպակ: Հասկանում ենք, որ հայոց լեզվի կանոններով պետք է լիներ «նախագահի թափուր պաշտոնը»: Սակայն խոսքն այս դեպքում այդ մասին չէ, ոչ էլ հրաժարականի իրավական ձևակերպման, կամ թափուր այդ պաշտոնին հավակնողների մասին: Խոսքը բովանդակության մասին է՝ բառիս ամենաիսկական իմաստով, այդ թվում՝ անցած չորս տարվա կտրվածքով... Հազիվ թե շատ անսպասելի էր նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը: Շատերի համար պարզ էր, որ նա ժամանակից շուտ է հեռանալու պաշտոնից: Սակայն, հաշվի առնելով, որ հայտարարվել է սահմանադրական փոփոխությունների մասին, թվում էր, թե նա, որ հրաժարական չտվեց պատերազմից հետո, ապա ամեն ինչ արեց, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել (ձևական հայտարարությունները թոզփչոցի էին), կհեռանա նշյալ փոփոխությունների արդյունքում: Առավել ևս, որ Սարգսյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր, որ եթե Հայաստանը նոր Սահմանադրություն ընդունի, ապա ինքը պատրաստ է անմիջապես հրաժարական տալ։ Բայց նրա հրաժարականը եղավ նախքան սահմանադրական փոփոխությունների իրականացումը, ինչը ներկայիս բարդ փուլում ներքաղաքական նոր իրադրություն է ստեղծում։ Իսկ թե ինչու Արմեն Սարգսյանը նախընտրեց հիմա հեռանալ, այս հարցը դարձել է ակտիվ քննարկումների առարկա։ Նախ՝ պետք է ուշադրություն դարձնել, թե նա ինչ պատճառաբանություններ է ներկայացնում իր հրաժարականը ժողովրդի աչքում «լեգիտիմացնելու» համար։ Ըստ էության, Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում կարմիր թելի պես անցնում է այն պատճառաբանությունը, թե ՀՀ նախագահը ներկայիս կառավարման համակարգի պայմաններում չի ունեցել բավարար լիազորություններ, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում ազդի արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների վրա։ Այլ կերպ ասած՝ ըստ Արմեն Սարգսյանի, նախագահի ինստիտուտը չի ունեցել սահմանադրական գործիք՝ իր ունեցած ներուժն ի նպաստ երկրի օգտագործելու համար։ Սակայն հետաքրքրական է, որ սա առաջին անգամ չէ, որ Արմեն Սարգսյանը բողոքում է, թե նախագահի ինստիտուտը գործող Սահմանադրության պայմաններում օժտված չէ անհրաժեշտ լիազորություններով։ Նա տասնյակ անգամներ դրա մասին հայտարարել է իր բազմաթիվ ելույթներում ու հարցազրույցներում։ Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ ավելի շուտ չէր հրաժարական տալիս, երբ տեսնում էր, որ, օրինակ՝ ճգնաժամային իրավիճակներում՝ մասնավորապես պատերազմում պարտության արդյունքում պետությունը շատ ծանր վիճակում է հայտնվել, իսկ իր լիազորությունները չեն բավարարում իրադրության վրա ազդելու համար։ Կամ՝ վերջինս կարող էր առնվազն հրաժարական տալ անցյալ տարվա հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ իր անհամաձայնությունը և բողոքը հայտնելով վարչական ռեսուրսների չարաշահման ու քաղաքական ճնշումների արդյունքում իշխանությունների վերարտադրման կապակցությամբ։ Հաջորդ հարցն այն է, որ եթե Արմեն Սարգսյանը բողոքում է, թե գործող Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտը օժտված չէ անհրաժեշտ լիազորություններով և միայն արարողակարգային դերակատարություն է ունենալու, ապա ինչո՞ւ համաձայնեց ստանձնել նախագահի պաշտոնը։ Մի՞թե այն ժամանակ ինքը քաջածանոթ չի եղել Սահմանադրության մեջ նախագահի լիազորություններին վերաբերող հատվածին: Իհարկե քաջածանոթ է եղել։ Եվ առնվազն տարօրինակ է «ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի...» ձևակերպումը, քանի որ նման պաշտոնի համար հավել յալ լիազորություններ չեն տրվում սոսկ բանավոր պայմանավորվածությամբ: Դրա համար կա Սահմանադրություն: Մյուս կողմից էլ՝ սա ցույց է տալիս, որ Սարգսյանը բավարար չափով անկեղծ չէ հանրության նկատմամբ, քանի որ իրականում, շատ մասնագետների գնահատմամբ, Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտին տրված լիազորությունները բավարար էին, որպեսզի նախագահը հանդես գա որպես պետության գլուխ և էական ներազդեցություն ունենա պետության կենսագործունեությանը վերաբերող բազմաթիվ առանցքային հարցերում։ Այլ հարց է, որ Արմեն Սարգսյանն ի վիճակի չի եղել այս ընթացքում արժևորել նախագահի ինստիտուտը։ Կամ եթե նախագահը լիազորություններ չի ունեցել, ապա ինչո՞ւ վերջինս անցած տարի ստորագրեց Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքում փոփոխություններ նախատեսող փաթեթը, որով, ըստ էության, սահմանափակվում էին նախագահի լիազորությունները։ Այսինքն, նախագահն անձամբ իր ձեռքով սահմանափակեց իր լիազորությունները, որոնք, իր համոզմամբ, առանց այդ էլ բավարար չէին: Կարճ ասած՝ ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը հնարավորություն ուներ երկրի ներքաղաքական և արտաքին հարցերում ավելի ակտիվ ու գործուն դերակատարություն ստանձնել, այլ հարց է, որ ինքը նույնիսկ չի էլ փորձել իրական կյանքում կիրառման մեջ դնել Սահմանադրությամբ նախագահին տրված լծակները։ Ստացվում է, որ հրաժարականի տեքստում Արմեն Սարգսյանի ներկայացրած արդարացումները համոզիչ չեն։ Եվ այս ֆոնին նրա հեռանալն այլ ենթատեքստ է ստանում։ Ու այս համատեքստում պատահական չեն այն տարբեր վերլուծությունները, որ վերջինս հեռանում է ոչ իր կամքով՝ այդպիսով լիովին ազատ արձակելով Նիկոլ Փաշինյանի ձեռքերը։ Մյուս կողմից էլ՝ քննարկումներ կան, որ նրա հրաժարականը պատճառ է տարածաշրջանային, հնարավոր է՝ ավելի գլոբալ «շարժերի» արդյունքում մեր երկրի հետ կապված առաջիկա զարգացումների մասին հստակ տեղեկատվության տիրապետման հետ: Ըստ այդմ, ստացվում է, որ նա հրաժարական տվեց, որպեսզի պատասխանատվություն չստանձնի մեր երկրի հետ կապված առաջիկա ցավոտ զարգացումներում և իր ստորագրությունը չդնի առաջիկայում սպասվող փաստաթղթի տակ։ Սակայն որն էլ լինի հրաժարականի պատճառը, հստակ է, որ դա լիազորությունների պակասը չէ»:
    10:15
    25.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ֆեյք QR կոդեր կան. ռեստորանները «չենք ստուգելու QR կոդ» նախաձեռնություն են սկսել
    Երրորդ օրն է հանրապետության սրճարան-ռեստորաններ մտնելիս քաղաքացիներից կանաչ անձնագիր կամ թեստի բացասական պատասխան են ուզում: Անձնական տվյաների պաշտպանությամբ զբաղվողները ահազանգում են, որ QR-կոդը բացի վակցինացված լինելու տվյալից, քաղաքացու մասին այլ տեղեկություններ էլ է պարունակում և դրանք հասանելի են դառնում այլ անձանց: Առողջապահության նախարարի տրամաբանությամբ՝ դա այն գինն է, որը քաղաքացին վճարում է հանուն առողջության:
    10:12
    25.01.22
    Ավելին