Լրահոս
Տարածաշրջան
12:48
03.03.22
151

Մեկնարկել են Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երկաթգծի կառուցման հայկական մասի դաշտային աշխատանքները

Img default alt hy

Մեղրիում և Երասխում շուրջ 43 կմ հատվածում գեոդեզիական հանութագրման աշխատանքներ կիրականացվեն և ուսումնասիրության արդյունքներով կհստակեցվեն այն չափորոշիչները, որոնցով հետագայում նախագծման աշխատանքները կպատվիրվեն:

Այս մասին գործադրի նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարի խոսքով, առկա հատվածներում կուսումնասիրվեն թունելներ, սրահներ, կայարաններ, ոռոգման խողովակաշարեր և այլն։ 

Արձագանքելով Սանոսյանին, Փաշինյանն իր հերթին նշել է, որ թևակոխում են Երասխ-Սադարակ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի՝ Մեղրիի տարածաշրջանում դաշտային աշխատանքներին։

«Սա շատ կարևոր իրադարձություն է։ Ուզում եմ հույս հայտնել, որ մենք զուգահեռ դե յուրե կամրագրենք այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2021 թվականին Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում», - հայտարարել է կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով, այդ ամենն իրենք դիտարկում են «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակում։