Լրահոս
Քաղաքական
23:16
12.12.19
108

Կառավարությունը մտադիր է նոր վարկեր վերցնել

Տարվան 19 օր է մնում ու միայն այսօր իմացանք, որ բյուջե 2019-ը հնարավոր է՝ թերակատարվի: Գլխավոր ֆինանասական փաստաթուղթը ճաքեր է տվել, փողի քչություն կա, ու Կառավարությունը հապշտապ խորհրդարան է մտցրել վարկային 4 համաձայնագիր: Բոլոր ճաքերը փակելու համար պետք է, որ 152 միլիոնի վարկը օրենսդիրը շուտ վավերացնի, որովհետև փողը Հայաստան մտցնելու համար միայն երկու շաբաթ է պետք լինելու: