Լրահոս
Քաղաքական
11:00
08.10.21
72

Կառավարությունում նստած անձը հրահանգում է ոստիկաններին. Գոռ Սարգսյան

ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության ղեկավար Գոռ Սարգսյանի խոսքով, ոստիկանները երեկ իրեն բերման են ենթարկել ԶԼՄ-ներին հարցազրույց տալիս, ասել են, թե ծանր վիրավորվել է ՀՀ վարչապետին, իսկ արդեն ոստիկանության բաժնում, չեն բացատրել, թե իր` կոնկրետ ո՞ր հայտարարությունն է վիրավորանք եղել, իսկ բողոքի ակցիայի մասնակից մեկ այլ երիտասարդի` բարձրախոսով խոսելու համար։

«Ոստիկանությունը քաղաքական իշխանությունից հրահանգ է ստանում, թե տվյալ պահին ակցիայի որ մասնակցին կամ քանի հոգու բերման ենթարկի», - ասում է նա, հավելելով, որ իր դիտարկումները թույլ են տալիս ենթադրել, որ կառավարության շենքում կա մի անձ, որը ուղիղ եթերով հետևում է բողոքի ակցիաներին և տալիս համապատասխան հրահանգներ։