-
Միջազգային
ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ձախողման մեղքը կարող է ընկնել Վենսի վրա․ Politico
14:0012.07.26 -
Հասարակական
«Kia Forte»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավոր
12:4312.07.26 -
Հասարակական
12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում․ «Հրապարակ»
10:5012.07.26 -
Հասարակական
Երեւանում հաստաբուն ծառը պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է
23:1211.07.26 -
Տարածաշրջան
Վրեժի պահանջն ավելի բարձր է հնչում Իրանում. ո՞վ է վերահսկելու Հորմուզի նեղուցը
22:5211.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի «հորս արևին» չի հավատում Հայաստանի քաղաքացին. անձնական տվյալները՝ վտանգի տա՞կ
22:1411.07.26 -
Միջազգային
Վտանգավոր սցենար է առաջարկում Եվրոպան. ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե հրաժարվի ռուսական գազից
21:4911.07.26 -
Հասարակական
Ցնցումներ՝ ԵՊՀ-ում. աշխատանքից ազատվում են միայն իշխանությանն անցանկալի դասախոսները
21:2711.07.26 -
Հասարակական
18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր
20:4611.07.26 -
Միջազգային
Թուրքիան վաճառե՞լ է ռուսական ՀՕՊ համակարգերը ԱՄՆ-ից կործանիչներ ստանալու համար. Կրեմլի արձագանքը
20:1711.07.26 -
Հասարակական
Տվե՛ք մեր աշխատանքը. փողոց են դուրս եկել Ծառուկյանի ընկերությունների աշխատողներն ու հաճախորդները
19:4611.07.26 -
Հասարակական
Գետնով տալ չեն ուզում Հայաստանի դրոշը մարզիկները. կապարակնքված Օլիմպավանի բացումն են պահանջում
19:1111.07.26 -
Հասարակական
«Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում
16:1911.07.26 -
Հասարակական
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը 500 մլն դրամ գրանտ է հատկացրել
14:3011.07.26 -
Հասարակական
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան
14:1111.07.26 -
Հասարակական
Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային
13:4911.07.26 -
Հասարակական
Արտոնություններ ստացած կազմակերպությունն ու խոշոր հարկատուն փոխացումներ են արել Աննա Հակոբյանի հիմնադրամին
13:1011.07.26 -
Հասարակական
Ինչո՞ւ ես չպետք է գամ մարզվելու. «Մուլտի վելնեսի» մարզվողները վրդովված են
12:5911.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ողբերգություն՝ Տավուշում. 19-ամյա զինծառայողի մարմին են հանել գետից
12:3011.07.26 -
Հասարակական
Մի տեսանյութով հնարավոր չէ ջնջել մարդու տարիների վարկանիշը. Ծառուկյանի աջակից
12:1911.07.26 -
Հասարակական
Էմիրություններից Ծառուկյանի գործընկերները զորակցում են նրան. «Եվրոմոթորսի» տնօրեն
12:0411.07.26 -
Հասարակական
Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
11:0011.07.26 -
Մամուլի տեսություն
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»
10:1311.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»
10:0211.07.26 -
Մամուլի տեսություն
Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»
09:5311.07.26 -
Միջազգային
Մահացու հարվածներ և պայթյունավտանգ դադար. Իրան-ԱՄՆ պատերազմը նոր փուլ է մտել
23:1410.07.26 -
Միջազգային
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
22:5610.07.26 -
Հասարակական
Կանայք՝ բռնապետության ճիրաններում. սաստկանում են քաղաքական հետապնդումները
22:3210.07.26 -
Քաղաքական
Պալատական հեղաշրջման վտանգ է զգո՞ւմ Փաշինյանը. «շատ մոտ» մարդիկ հրաժարվում են իշխանությունից
21:5610.07.26 -
Հասարակական
Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը
21:4210.07.26 -
Իրավական
Երկրի նախագահը ի՞նչ պիտի աներ. Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն
21:1910.07.26 -
Հասարակական
Մեկ մահ, 19 վիրավոր՝ մեկ օրում. սարսափեցնող թվեր՝ Հայաստանի ճանապարհներից
20:5410.07.26 -
Քաղաքական
Առանց Իրանի և Ռուսաստանի համաձայնության հնարավոր չէ TRIPP-ը. ԱՄՆ-ը ընդունո՞ւմ է ԵԱՏՄ կարգը
20:1810.07.26 -
Հասարակական
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել բռնաճնշումները. հայտարարություն՝ Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ
20:1410.07.26 -
Հասարակական
Ծառուկյանի կենդանիներին տեղավորելու համա՞ր է թանկացնում տոմսը Կենդանաբանական այգին
19:1810.07.26 -
Հասարակական
Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
18:3410.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Մահացու վիրո՞ւս է տարածվում Սյունիքում. կատաղած գայլերին դեռ չեն վնասազերծել
18:3010.07.26 -
Միջազգային
Ուկրաինան ճշգրիտ հարվածներ է հասցնում ռուսական նավթին. Պուտինը ստիպված կլինի՞ բանակցել
18:2210.07.26 -
Առողջապահական
Առողջության ապահովագրության համավճարների կիրառման կարգավորումներում փոփոխություն տեղի չի ունեցել
18:1510.07.26 -
Հասարակական
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան զորակցություն է հայտնում Ծառուկյանին՝ մաղթելով շուտափույթ ազատում
18:0010.07.26 -
Քաղաքական
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կմնա Շիրակի մարզպետ
17:3310.07.26 -
Իրավական
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
16:4510.07.26 -
Քաղաքական
Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել․ Արթուր Խաչատրյան
16:3010.07.26 -
Միջազգային
Մեծ սատանա, քաղցկեղային գոյացություն. Իրանը պատրաստ է հավերժ դիմադրության՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի դեմ
15:5810.07.26 -
Հասարակական
Օձունի դպրոցում 55-ամյա տղամարդը 4-5 մետր բարձրությունից վայր է ընկել․ պայքարում են նրա կյանքի համար
15:4310.07.26 -
Քաղաքական
Սա Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին․ բայց նա սխալվում է իր հաշվարկներում․ Խամոյան
14:5610.07.26 -
Հասարակական
Բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի կյանքի համար
14:4010.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
14:1410.07.26 -
Տարածաշրջան
Թուրքիան ռուսական Ս-400 (S-400) զենիթահրթիռային համալիրները վաճառում է երրորդ երկրի
14:1110.07.26 -
Հասարակական
Հուլիսի 11-ին մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով
14:0310.07.26 -
Իրավական
Արմեն Աշոտյանի հարազատներին հրավիրել են դատախազություն, ցանկանում են գույք բռնագանձել
13:1910.07.26 -
Իրավական
Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները կատարելու համար, սա ցինիզմ է. Ռոբերտ Քոչարյան
12:5210.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Փաշինյանին մոլորեցրել են ՔՊ-ում. ո՞ւմ գլխին են մութ ամպեր կուտակվել
12:3010.07.26 -
Հասարակական
Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ
12:1710.07.26 -
Հասարակական
Վարդավառի տոնին Ժամանակավորապես փակ կլինի ավտոմեքենաների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
12:0010.07.26 -
Հասարակական
Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց նոր նպատակն է»
11:0010.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են Volkswagen-ը, Kia-ն,Chevrolet-ը և Kia Forte-ն. 2 անչափահասները հոսպիտալացվել են
10:4410.07.26 -
Մամուլի տեսություն
Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել. «Հրապարակ»
10:2910.07.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում. «Հրապարակ»
09:5510.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»
09:4810.07.26 -
Մամուլի տեսություն
Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»
09:4010.07.26 -
Մամուլի տեսություն
Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»
09:3610.07.26 -
Միջազգային
Իրանը ռազմական հանցագործության համար է մեղադրում ԱՄՆ-ին և հոգեբանի մոտ է ուղարկում Թրամփին
23:1709.07.26 -
Քաղաքական
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
23:0009.07.26 -
Իրավական
Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց․ «Փաստինֆո»
22:2409.07.26 -
Իրավական
Պետական գաղտնիք հրապարակելու համար են մեղադրում Արեգնազ Մանուկյանին. նոր թափով բռնաճնշումնե՞ր
22:0009.07.26 -
Միջազգային
ՑԱՀԱԼ-ը Հարավային Լիբանանում կմնա այնքան, որքան անհրաժեշտ է Իսրայելի անվտանգության համար․ Նեթանյահու
21:4509.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանին շոյել է ուզում Փաշինյանը Հայաստանի քաղաքացու նոր անձնագրերով. որտե՞ղ է Արծվաշենը
21:3009.07.26 -
Քաղաքական
Հեքիաթ՝ Հայաստանի և Եվրամիության տնտեսական համագործակցության մասին. Մեսրոպ Առաքելյան
21:2309.07.26 -
Քաղաքական
Ռուսական եթերում Հայաստանի շուրջ սկանդալը չի մեկնաբանում Փաշինյանը. Մոսկվան «խիստ է տրամադրված»
21:1109.07.26 -
Քաղաքական
Իշխանափոխության «գաղտնի պլանն» իրագործվում է. Սամվել Կարապետյանը պնդում է՝ ոչ մի բան չի խանգարելու
20:5809.07.26 -
Հասարակական
Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատարը․ կան վիրավորներ
20:4509.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սկանդալային խոստովանություն. նոր թափ է տալիս բռնաճնշումներին Փաշինյանը
20:3009.07.26 -
Հասարակական
Տաթև-Լծեն խաչմերուկում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել
20:1609.07.26 -
Քաղաքական
Սկանդալային խոստովանություն է անում Փաշինյանը. Ծառուկյանը բանտից դիմում է ժողովրդին
20:0009.07.26 -
Հասարակական
Գայլի երախից հանել են երեխային. սարսափելի շոկից ուշքի չեն գալիս Քարահունջում ու Գորիսում
19:2409.07.26 -
Տարածաշրջան
ԱՄՆ-Իրան հրադադարի ձախողումը. Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ
18:4809.07.26 -
Սփյուռք
Ստամբուլում վնասվել են հայկական գերեզմաններ. Պոլսո պատրիարքարանը դատապարտել է դեպքը
18:2509.07.26 -
Քաղաքական
Սա ուղղակի քաղաքական վրեժխնդրություն է, որը իր տերերին տված խոստումներին համահունչ է. Աննա Գրիգորյան
18:2009.07.26 -
Հասարակական
Հաաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին
18:0909.07.26 -
Հասարակական
Վանաձորում «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
18:0409.07.26 -
Քաղաքական
«Հրազդան ցեմենտ»-ը ոչնչացրին, հիմա կոչնչացնեն «Արարատցեմենտ»-ը․ Սամվել Կարապետյան
17:2709.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
16:5009.07.26 -
Միջազգային
Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Էրդողանից ստացած թմբուկավոր ատրճանակը կհանձնվի թանգարանին
16:1509.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանի դեմ տեսանք՝ ինչ արեցին, դա համաշխարհային խայտառակություն էր. Սամվել Կարապետյան
16:0009.07.26 -
Իրավական
Չարենցավանում հայտնաբերվել է թմրամիջոցների մեծ խմբաքանակ․ կան ձերբակալվածներ
15:2609.07.26 -
Քաղաքական
Բոլոր որոշումները կան. էկոնոմիկայի փոխնախարարը «Արարատցեմենտի» գործարանում է
15:0009.07.26
Իմ տունն էլ է անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ, հիմա ապրում եմ գյուղապետարանի շենքում․ «Հրապարակ»
Գորիսի սահմանամերձ Շուռնուխում կյանքն արդեն մեկ տարուց ավելի է` փոխվել է։ Գյուղի խաղաղ ու հանգիստ կյանքով ապրող գյուղացին այսօր ապրում է մի մղձավանջում, որն ամեն պահի զգոնություն է պահանջում։ Նրա բնակչի անուրջներում հայրենի գյուղն այսօր թերի է ամեն առումով, գրում է «Հրապարակ օրաթերթ»-ը։
«Գյուղի մի մասը վերցրել ու տվել են թշնամուն: Դե արի ու մի կեսում ապրի: Ճանապարհներն էլ Որոտանից Խոտ գյուղ հատվածով են գնում, որը դժվարանցանելի է։ Դեռ սարքում են, բայց ամեն դեպքում գնում-գալիս ենք։ Հիմնական փոխադրամիջոցը զինվորական «Ուրալն» է, որն էլ շաբաթական երկու անգամ է աշխատում՝ երկուշաբթի և չորեքշաբթի օրերին։
Երեկ, օրինակ, «Ուրալը» փչացել էր, մենք ենք կազմակերպել, որ մեր ժողովրդին տանենք Գորիս։ Մեկը ատամնաբուժարան էր, մյուսը աչքերի համար պիտի հիվանդանոց գնար, մյուսը՝ թոշակի հարցերով։ Ոնց կարողանում ենք, կազմակերպում ենք, էլի»,- իր մտահոգություններով է կիսվել Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։
Այն հարցին, թե մյուս օրերին եթե խիստ անհրաժեշտություն է առաջանում, ինչպես են կազմակերպում մարդկանց տեղափոխումը, Շուռնուխի ղեկավարն ասաց, որ գյուղն ունի կոոպերատիվի փոքրիկ 5 տեղանոց մի «Ուազ», որով կարողանում են 7-8 հոգի տեղափոխել։
«Գյուղը կիսվելուց հետո չորս ընտանիք տեղափոխվել է Գորիս՝ ժամանակավոր վարձով ապրելու, մի մասն էլ՝ Սարավան, քանի որ այստեղ մնալու տեղ չունեին։ Շուռնուխն ունի 110 բնակիչ։ Գյուղում գործում է մեկ դպրոց, որտեղ սովորում է 18 աշակերտ։ Hraparak.am-ին ուզում եմ մեր ահազանգը ներկայացնենք, որ գյուղը կարիք ունի մի փոքր մանկապարտեզի»,- ասել է Հակոբ Արշակյանը։
Շուռնուխի ղեկավարը նշել է նաև, որ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ գյուղում մի բուժկետ է տեղադրվել` դեղորայքով, անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Գյուղն ունի նաև բուժքույր։
«Մի Վահան անունով 4-րդ դասարանցի երեխա ունենք, որը Ձմեռ պապիկից, ինչպես շատ ու շատ երեխաներ, խնդրել է, որ իր տունը, որը գտնվում է ներքևի թաղում և անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, իրենց ընտանիքին վերադարձվի։ Վահանը բնակվում է ճանապարհի վերևի տանը, որն իրենց տանը զուգահեռ վերևի փողոցում է, ու ամեն անգամ էդ տան պատշգամբ դուրս գալիս տեսնում է, թե ոնց են ադրբեջանցի զինվորականները ելումուտ անում իրենց տուն։
Վահանի քույրն իրենց տան պատերին նկարներ էր նկարել։ Իմ տունն էլ է անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ, ուհիմա ապրում եմ գյուղապետարանի շենքում։ Բղենու Նորավանքում գրված Ավետարանը մեր գյուղի հարակից տարածքում է գտնվում՝ 4 կմ որ գնաս մայրուղուց դեպի Բարձրավան, եկեք այնտեղ, նստենք, զրուցենք, սա մերն է, մեր սուրբ հողն է, ինքներդ տեսեք այս անարդար աշխարհի անելիքները»,- առաջարկել է Արշակյանը։
Վարչական ղեկավարը գտնում է, որ դեմարկացիան և դեմիլիտացիան երբ անեն, այդ ժամանակ էլ կհասկանան, թե ինչ է լինելու։
«Ինձ թվում է, որ պիտի արդարություն լինի։ Քանի որ իրականում նույնիսկ էն գենշտաբի քարտեզը, որ ադրբեջանցի գեներալը՝ իմ թաղամասում, իմ տան առաջ, ոտը գետնին խփելով ու անթարթ, հայացքը ներքև իջեցնելով ու նայելով աչքերիս մեջ, ասում է, որ սա ադրբեջանական հող է, որ իրենցն է, սուտ է։ Որովհետև անգամ ռուս գեներալն է ասում, որ գենշտաբի քարտեզով ենք առաջնորդվելու։
Այդ քարտեզը հանում են, ադրբեջանցի գեներալն ասում է՝ հեռացրեք, մենք GPS-ով ենք որոշելու, թե որոնք են մեր տարածքները։ Սև լճում այդ նույն GPS-ը ցույց է տալիս, որ Սև լիճը մերն է։ Բայց թուրքն այնտեղ իր ուզած անհասկանալի քարտեզն է ցույց տալիս և ասում, որ այդտեղ քարտեզով են շարժվում։ Այսօր բոլորը հայտարարում են, որ Սև լիճը Հայաստանի զինվորական ուժերի վերահսկողության տակ է, բնականաբար, ստում են, քանի որ հյուսիս-արևմուտք սահմանը պաշտպանող մեր զինվորի հացը տեղափոխող մեքենան ադրբեջանական հենակետով ենք անցկացնում ու հասցնում»,- ասել է նա։
Հակոբ Արշակյանը նշել է, որ, ճիշտ է, Գորիս-Կապան ավտոմայրուղին ասֆալտապատ է, սակայն այն այլընտրանքային ճանապարհը, որը տալիս է Հայաստանի կառավարությունը, դեռևս դժվարանցանելի է։ Այդ ճանապարհի շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն ապրիլ ամսին, սակայն կերկարի մինչև տարեվերջ։
«ԱԻՆ-ի մեքենայով ամեն առավոտ, մեկ շնչի հաշվարկով, Գորիսից անվճար հաց է բերվում Շուռնուխ։ Մեկ խանութ է գործում, որի մատակարարումն էլ է շատ դժվար դարձել, քանի որ Գորիսից Կապան գնացող առաքիչները Տափողով են գնում և գյուղ չեն մտնի, պարզ է։ Դժվար է, խանութպանն ինքն իր ուժերով է Գորիսից, Կապանից ապրանքները բերում։ Շուռնուխցիները իրար բարևելուց էլ են ամաչում, իրար աչքերի մեջ չեն նայում, ամենքն իրեն մեղավոր է համարում գյուղի վիճակի համար»,- ասել է Արշակյանը։
Շուռնուխի ղեկավարի խոսքով, Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատախումբը Որոտանում մի հացի փուռ է հիմնել, որը դեռ շահագործման չի հանձնվել։ Մոտակա շաբաթներին, հավանաբար, կշահագործվի, և հացն այնտեղից կտեղափոխվի Շուռնուխ՝ արդեն վճարովի հիմունքներով։
«Այն ժամանակ «Արցախ անտառը» կար, ժողովուրդը հիմնականում այդ թևի վրա էր աշխատում՝ օրինական անտառահատությամբ էին զբաղվում։
Այսօր գյուղի մոտ 60 տոկոսն անգործ է։ Զբաղվում էին նաև անասնապահությամբ։ Այսօր անասուններ չկան, դրանց մոտ 70 տոկոսն արդեն վաճառել է գյուղացին։ Տեսեք, 400-450 հազար դրամով գնված կովը վաճառվել է մոտ 130-135 հազար դրամով։ Պատճառը վաճառելու այն էր, որ երբ այդ կովերին բաց էին թողնում, նրանք անցնում էին սահմանը։
Անասունները սովոր էին իրենց արոտի հատվածին։ Այս պահին մոտավորապես 19 խոշոր անասունի փոխհատուցում կառավարությունը կատարել է։ Բայց էլի ունենք անասուններ, որ անցել են սահմանը, դրանց փոխհատուցումներն ընթացքի մեջ են»,- զրույցի վերջում ասել է Շուռնուխի ղեկավարը։
-
20:10
09.07.26
ՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին
Կարդալ ավելին
-
18:56
09.07.26
Փաշինյանի սպառնալիքներից հետո «Արարատցեմենտը» նորից աշխատում է
Կարդալ ավելին
-
12:38
09.07.26
«Արարատցեմենտի» աշխատանքները կվերսկսեն, վարույթ իրականացնող մարմինը թույլտվությունը է տվել
Կարդալ ավելին
-
22:46
07.07.26
Ավերիչ կարկուտից ու պտտահողմից հրաշքով են փրկվել. ջարդուփշուր են եղել ջերմոցները Արմավիրի մարզում
Կարդալ ավելին