Լրահոս
Հայաստան
12:50
03.03.22
178

Հայաստանը նոր նախագահ ունի․ Վահագն Խաչատուրյանն ընտրվեց երկրորդ փորձից

Img default alt hy

Ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին փակ գաղտնի քվեարկությամբ երկրորդ փուլով ընտրել է Հայաստանի Հանրապետության նախագահ:

Քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, որոնք բոլորն էլ քվեարկել են Խաչատուրյանի օգտին։

Հիշեցնենք, որ ընտրության առաջին փուլում Խաչատուրյանը չէր ընտրվել. նրա օգտին կողմ էր քվեարկել 69 պատգամավոր, մինչդեռ, անհրաժեշտ էր 81 կողմ ձայն:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահի ընտրության հարցի քննարկմանը և քվեարկությանը չեն մասնակցել:

Հավելենք նաև, որ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: