Լրահոս
Հայաստան
16:20
03.05.21
48

Հայաստանում իշխանությունը չի կարող փոխվել. հանկարծ մտքներովդ էլ չանցնի. Փաշինյան

Հայաստանում իշխանությունը չի կարող փոխվել, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Որովհետև իշխանությունը 2018 թվականից պատկանում է ժողովրդին, ո՞նց կարա, այսինքն ի՞նչ, ժողովուրդը իշխանություն չի՞ ունենալու Հայաստանում, բացառված է, մոռացեք դրա մասին, հանկարծ մտքներովդ էլ չանցնի», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա խոստովանեց՝ այո՛, պատերազմը թուլացրել է իրենց։

 «Եվ մենք ուզում ենք գնալ ժողովրդի մոտ ու վերգտնել մեր ուժը», - հայտարարեց Փաշինյանը