Լրահոս
Հայաստան
21:39
15.07.19
156

Հայաստանում բարձր է հրդեհավտանգ իրավիճակը

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կիրակի երեկոյան բռնկված հրդեհը 5 ժամում 20 հեկտար տարածք է այրել: Կրակի օջախը հրշեջ տեխնիկայի համար անմատչելի է եղել ու փրկարարները սկզբում ստիպված բահերով, դույլերով են պայքարել կրակի դեմ:
Հրդեհավտանգ իրավիճակը Հայաստանում շարունակում են բարձր մակարդակի վրա մնալ: Արտակարգ իրավիճակների նախարարը վերջերս էր հայտարարել, որ այս տարի աննախադեպ շատացել են կրակի օջախները ու փրկարարները հազիվ են հասցնել դրանք հանգցնել:

Ի դեպ, երեկ հրապարակվեց մի մտահոգիչ վիճակագրություն, համաձայն որի՝ 30 տարվա ընթացքում Երկիր մոլորակի ջերմաստիճանի աննախադեպ փոփոխություններ են սպասվում: Օրինակ՝ Երևանում օդի միջին ջերմաստիճանը ամռանը կբարձրանա 7,6 տոկոսով, ձմռանը՝ 5,2: