Լրահոս
Հայաստան
12:24
03.03.22
252

Գնաճ է լինելու, լավ բան չի սպասվում․ Փաշինյանը ծաղրու՞մ է, թե՞ անկեղծանում

Img default alt hy

Այն, որ Հայաստանի տնտեսությունը թշվառ վիճակում է՝ գիտեն բոլորը։ Բայց որ այդ մասին խոստովանում է նույնիսկ դրա թիվ մեկ պատասխանատու և թիվ մեկ մեղավոր իշխանությունը, արդեն հետաքրքիր է։

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ներկայացրել է գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր ֆերմերներին պարարտանյութերով աջակցելու իրենց ծրագիրը: Արձագանքելով նախարարին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ տվյալ ծրագրով իրենք արձագանքում են գնաճին, մասնավորապես պարարտանյութերի շուկայում առկա գնաճին։

Փաստորեն, տնտեսական թռիչքների մասին հեքիաթասացությամբ աչքի ընկնող վարչակազմը, ի դեմս Փաշինյանի, ոչ միայն, իրենց բնորոշմամբ, գնաճային երկրաշարժեր է արձանագրում, այլև հայտարարում, թե «լավատեսական ոչինչ չի սպասվում առաջիկայում։

«Ակնհայտ է, որ աճելու են նաև գյուղատնտեսական արտադրանքի գները և չմշակվող հողերի շահութաբերություն կարող է գոյանալ»,- շեշտել է Փաշինյանն ու հավելել, որ ավանդական գյուղատնտեսությունը, կապված ջրի և կլիմայական փոփոխությունների հետ, ապագա և հեռանկար չունի: