Լրահոս
Իրավական
16:09
30.04.21
68

«Ես ճիշտ եմ արել, որ այդ առումով պետությանն եմ քննադատել». Արման Թաթոյանը՝ նոյեմբերի 10-ի գործողությունների մասին

Img default alt hy

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ներկայացնելով ՄԻՊ 2020 թվականի տարեկան զեկույցը,  անդրադարձավ  նաև նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած իրադարձություններին։

«Երբ հայտարարվեց եռակողմ հայտարարության մասին, քաղաքացիները միանգամից սկսեցին հավաքվել՝ սկզբից կառավարության շենքի մոտ, որից հետո այնտեղ գնացին նաև մեր աշխատակիցները։ Այդ ժամանակ ես նաև ոստիկանապետի հետ խոսեցի, քաննարկումներ ունեցանք և սկսեցինք դիտարկումներ իրականացնել։ Այո, ես դատապարտել եմ բռնությունը և իմ դատապարտումը վերաբերում է նաև ԱԺ նախագահի նկատմամբ գործադրված բռնությանը, քանի որ այդ ժամանակ տեղեկություն կար, որ դա տեղի է ունեցել երեխայի ներկայությամբ»,- նշեց Արման Թաթոյանը՝ արձագանքելով իմքայլական պատգամավոր Թագուհի Ղազարյանի այն դիտարկումներին, թե Մարդու իրավունքների պաշտպանը նաև մեղադրել է պետությանը, թե այդ ժամանակ բավարար ոստիկաններ չեն եղել, որպեսզի պետական շինությունները պաշտպանեին։