Լրահոս
Իրավական
16:11
03.05.21
44

Դատարանն արձանագրել է՝ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը եւ փաստաբան Մուշեղ Շուշանյանը զրպարտել են Արմեն Գեւորգյանին

Img default alt hy

ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը եւ փաստաբան Մուշեղ Շուշանյանը հերքելու են Արմեն Գեւորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները եւ վճարելու են 2,800,000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

«ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը եւ փաստաբան Մուշեղ Շուշանյանը հերքելու են Արմեն Գեւորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները եւ վճարելու են 2,800,000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում։

Ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն' ամբողջ գումարը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Շնորհակալ եմ Դատարանին (դատավոր' Արթուր Ստեփանյան) արդար եւ օբյեկտիվ դատական ակտի համար։

Այլեւս իրողություն է, որ Արմեն Գեւորգյանը կապ չունի իրեն վերագրվող արարքների հետ, իսկ պատգամավորին եւ փաստաբանին պետք է հարց հղել Ադրբեջանի լրտես հանդիսացող անձի խոսքերը տարածելով ինչ խնդիր են լուծել»,- գրել է Կոչուբաեւը։