Լրահոս
Առողջապահական
14:06
29.04.21
72

Այն քաղաքացիները, ովքեր պատվաստված կլինեն, երկրից դուրս գալուց թեստ չեն հանձնի. Անահիտ Ավանեսյան

«Ստիպողաբար մոտեցման հարց չի եղել, եղել է հորդոր սկսել սեփական օրինակից: Դուք ինքներդ էլ տեսնում եք, որ բոլոր երկրների կառավարությունների առաջին դեմքերը սեփական օրինակով ցույց են տալիս, թե որքան կարևոր է օր առաջ պատվաստվել: Մենք մեկ տարի է գտնվում ենք այս համավարակային իրավիճակում և երբ դեռ նոր էր վարակը տարածվում, բոլորը հույս ունեին, որ մեկ օր պետք է լինի դեղամիջոց վարակը կանխելու և մարդկանց պաշտպանելու: Ի ուրախություն մեզ ստեղծվեց այդ հնարավորությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի ԺՊ Անահիտ Ավանեսյանը: