Լրահոս
Հասարակական
16:15
30.03.25
302

Առևանգել են «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամին

Img default alt hy

«Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը տեղեկացրել է, որ  առևանգել են «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամներից մեկին։ Խոսքը Անահիտ Խալաթյանի մասին է։

«Քաղաքացիական հագուստով անհայտ անձինք՝ բռնի ուժով առևանգել են մեր ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։ Ըստ ականատեսների, նրա հետ եղել է ևս մի կին։ Այս պահին չենք տիրապետում  որևէ  տեղեկատվության։ Դիմում ենք իրավապահ մարմիններին»,-գրել է նա։