Լրահոս
Հասարակական
22:06
23.01.20
106

Զինված անձը մտել է «Էրեբունի պլազա». նրան վնասազերծել են

Էրեբունի պլազայում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ պատանդ վերցնելու, ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկներ ձեռք բերելու, իրացնելու, կրելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով:

Չնայած ոստիկանությունն ավելի վաղ հերքել էր, թե Էրեբունի պլազա մտած զինված տղամարդը նաև պատանդ է վերցրել, այդ լուրը փաստացի հաստատվում է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունով:

Քաղաքի կենտրոնը մի քանի ժամ վախի մեջ պահած 33-ամյա տղամարդուն ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի ծառայողական մեքենայով ու առանց ձեռնաշղթաների հեռացրին Էրեբունի պլազայի տարածքից: Նա մտել ու մի քանի անգամ կրակել էր բիզնես կենտրոնում՝ ըստ ականատեսների՝ պահանջելով, որ իրեն ուղեկցեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ: