Լրահոս
Աշխարհ
21:52
11.01.20
63

Ուկրաինական օդանավը Իրանն է խոցել. Թեհրանը ներողություն է խնդրում

Առավոտից աշխարհը ցնցված է Իրանի իշխանությունների խոստովանությունից, որ իրենք են սխալմամբ խոցել ուկրաինական օդանավը, որի կործանումը 176 մարդու կյանք է խլել: Իրանի և Ուկրաինայի նախագահները հեռախոսով քննարկել են ավիաաղետից հետո ստեղծված վիճակը: Սև արկղերը ուղարկվելու են Ֆրանսիա՝ վերծանման: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից մեկն էլ՝ հայտարարել է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում եւ պատրաստ է ենթարկվել իշխանության ցանկացած որոշման: