Լրահոս
Հասարակական
15:18
28.01.20
75

Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին

Img default alt hy

Քիչ առաջ Ոստիկանության 6-րդ վարչության մոտ ասուլիսի ժամանակ Նարեկ Սամսոնյանը հայտնեց լրագրողներին, որ ոստիկանությունը բերման է ենթարկել նաեւ «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին: Ըստ Սամսոնյանի, ոստիկանները բռնի կերպով խլել են Տեր-Նակալյանի հեռախոսը: 

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին եւ տեղափոխել Ոստիկանության 6-րդ վարչություն: