Լրահոս
Հասարակական
23:05
22.12.19
72

«Որտե՞ղ մնամ». խնամատար ընտանիքները, գենով չփոխանցվող հարազատություն

Արդեն 20 օր է՝ Հայաստանի 4 գիշերօթիկներց միայն մեկն է գործում: Անապահով ընտանիքներում ապրող երեխաներին վերադարձրել են ծնողների մոտ: Գիշերօթիկների փակելու արդյունքում խնայած գումարից կառավարությունը բաժին կհանի այն ընտանիքներին, որտեղ վերադարձել են փոքրիկները: Բայց բոլորը չէ, որ կենսաբանական ծնողների գրկում տեղ ունեն: Դրսում հայտնված երեխաներից մի քանիսին խնամատար ընտանիքներում կպահեն: