Լրահոս
Հասարակական
22:39
21.12.19
79

Վիճելի սահմանադրականությամբ 2 օրենք. նախագահը չի շտապում

Դատաիրավական Հայաստանը սպասում է նախագահ Արմեն Սարգսյանին: Նրա մի ստորագրությունից է կախված վերջին տարվա ամենասկանդալային օրենսդրական կարգավորման ճակատագիրը: Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ թոշակի ուղարկելու նախագծին խորհրդարանը համաձայնություն է տվել առանց ընդդիմադիրների հետ կոնսենսուսի միայն իմ քայլականների ջանքերով: Անկախ փորձագետները շարունակում են ահազանգել, որ ընդունվածը օրինական կաշառքի առաջարկ է բարձր դատարանի դատավորներին ու ակնհայտ հակասահմանադրական է: Արտախորհրդարանական ընդդիմությունը պահանջում է, որ ստորագրություն դնելուց առաջ նախագահը նախագիծը գոնե ուղարկի Սահմանադրական դատարան ստուգելու մայր օրենքին համապատասխանությունը: Բացի սա շուտով նախագահի սեղանին կլինի ևս մեկ վիճելի օրենք: