Լրահոս
Հասարակական
22:41
14.01.20
85

Վիրտուալ գրոհներ եւ Փաշինյաններ-Վանեցյան հակամարտությունը

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի ու վարչապետական ընտանիքի մեջ հակասությունը սրվում է... Նիկոլ Փաշինյանի աներորդու հայտարարությունը, թե Վանեցյանը պետական հեղաշրջում էր նախապատրաստում և դա է եղել նրա հեռացման պատճառը, ակտիվ քննարկվում է խորհրդարանի միջանցքներում: Մինչ իմքայլականները համաձայնում են Հրաչյա Հակոբյանի պնդմանը, օրենսդիրի ընդդիմադիր մասը հայտարարությունը ծիծաղելի է անվանում: Եթե Վանեցյանը նման բան է արել ինչու՞ նրանով չեն զբաղվում իրավապահները: