Լրահոս
Հասարակական
23:28
20.01.20
90

Վերջին հրաժեշտը՝ Կուտոյանին. ինքնասպանության վարկածը հաստատվում է

Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում ԱԱԾ նախկին տնօրենի մահվան վերաբերյալ: Կուտոյանի մարմնի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այս պահին եղած տեղեկություններով քննչական կոմիտեն առավել արժանահավատ համարում է ինքնասպանության վարկածը: Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը շարունակում է քաղաքական քննարկումների թեմա մնալ: Հատկապես բուռն քննարկվեց, թե ինչու երկրի առաջին դեմքը այդպես էլ չցավակցեց ԱԱԾ նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ: