Լրահոս
Իրավական
17:01
30.01.20
79

Վարդգես Գասպարին՝ ընդդեմ Արմեն Թավադյանի դատական նիստը հետաձգվեց

Img default alt hy

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ,  տեղի ունեցավ Վարդգես Գասպարին՝ ընդդեմ Արմեն Թավադյանի գործով 4-րդ դատական նիստը:

Արմեն Թավադյանն այժմ կալանավորված է մեկ այլ քրեական գործով: Դատարանի դահլիճում Թավադյանին նրա աջակիցները  դիմավորեցին «հերոս», «Ձեզ կարոտել էինք» վանկարկումներով ու ծափերով:  Վ. Գասպարիին դուր չեկավ երևույթը, անգամ հայտարարություն արեց՝ խնդրելով, որ նման վանկարկումներ ու ծափեր չլինեն:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ քրեական գործով փաստաթղթերի մի մասը ռուսերեն թարգմանված չէր, իսկ Արմեն Թավադյանը, օրենքով և  իրավունքի գերակայությամբ, պետք է գործին ծանոթանար իր նախընտրած լեզվով, որն այս դեպքում ռուսերենն է:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 4-ին:

 

Աղբյուր՝ Yerevan.Today.am