Լրահոս
Առողջապահական
22:48
16.01.20
67

Ծննդատները. Եղվարդին՝ եւս մեկ շանս, Աչաջուրը կփակվի

Հանրապետությունում յոթ ծննդատուն փակելու սկանդալային նախաձեռնության վերաբերյալ այսօր կրկին պարզաբանումներ է տվել առողջապահության նախարարը: Տարեկան 150-ից պակաս ծնունդ ընդունող ո՞ր ծննդատներում երեխաներ կծնվեն, որում՝ ոչ: Այս հարցի շուրջ՝ նախարարի յոթ րոպեանոց ճեպազրույցից հասկացվում է, որ Եղվարդի ծննդատանը ժամանակ են տալիս ծնունդների վիճակագրությունը բարելավելու եւ բուժսարքավորումներով վերազինվելու համար: Իսկ Աչաջրի առողջության կենտրոնը, որը սպասարկում է նաեւ սահմանապահ գյուղերի բնակիչներին, ծնունդներ չի ընդունի: «Ցանկացած արտակարգ դեպքի պատասխանատվությունը նախարար Թորոսյանի վրա է»,- հայտարարել է ծննդատան բժիշկը: