Լրահոս
Տարածաշրջան
13:51
08.10.21
45

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին

Img default alt hy

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ուկրաինա կատարած այցի ընթացքում իր ուկրաինացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Չավուշօղլուն նշել է, որ ըստ իրեն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցություն հնարավոր է հաստատել միայն նոր միջնորդության և ակտիվ դիվանագիտության օգնությամբ: