Լրահոս
Հասարակական
23:23
14.03.19
340

«Թամանյանի նախագծում սրճարաններ չկան». հարցը նորից կքննարկեն

Քաղաքացիական օրենսգրքի երեք հոդվածների համադրությամբ պարզ է դառնում, որ Վարձակալության պայմանագիրը կարող է վաղաժամկետ դադարեցվել կամ լուծարվել՝ միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով և այդ վճռից հետո միայն վարձակալողը կարող է համարվել ապօրինի տիրապետող: Քաղաքային իշխանությունը քանդվող սրճարանների դեմ հարուցված նման գործերի մասին երբևէ չի տեղեկացրել: Դատալեքսում գտանք միայն մեկ հայց Մագնոլիա սրճարանի դեմ, բայց դատավճիռ դեռ չկա:Գործը դատարանի վարույթում է: 
 
Նիկոլ Փաշինյանն էլ այսօր երկու անգամ ֆեյսբուքում գրառում է արել և ոչ մի խոսք օպերայի տարածքի բախումների մասին: Իսկ քաղաքապետ, նախկին ակտիվիստ Հայկ մարությանը ամենաթեժ ժամերին գրել էր, որ այսօր մենք ի կատար ենք ածել երկար տարիների երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: