Լրահոս
Հասարակական
21:52
22.01.20
161

Ճարտարապետական լիցենզիա. քաղշինը դիմել է նախարարություն

Մոտ կես տարի է՝ իրավական վեճի մեջ են ճարտարապետների պալատն ու քաղաքաշինության կոմիտեն: Պատճառը նոր օրենքն է, որի ընդունումից հետո երիտասարդ ճարտարապետներն ու նախագծողները չեն կարողանում լիցենզիա ստանալ: «Սահմանադրության հետ խնդիր ունի օրենքը»,- լիցենզիա չտրամադրելը պատճառաբանում են քաղշինից: Ճարտարապետներն էլ մեղադրում են պետությանը՝ կոռուպցիոն սխեմաներին վերադառնալու համար: