Լրահոս
Հայաստան
00:40
27.01.20
83

Ճանապարհաշինության «ոսկե դարը»

Այս շաբաթ պայթեց հայ-ղազախական սկանդալ, որի կենտրոնում ավտոբիզնեսով զբաղվող Հայաստանի այն քաղաքացիներն են, որոնք մեքենաներ են ներկրել ղազախների պատվերով: Մինչև այս տարվա հունվարի մեկը ԵԱՏՄ անդամ Հայաստան երրորդ երկրից մեքենա կարելի էր ներկրել՝ արտոնյալ պայմաններով. մաքասազերծումը էժան էր: Մեքենաները արտասահմանի քաղաքացիներին վաճառել չէր կարելի, բայց տարբեր ճանապարհներով դրանց մեծ մասը վաճառվել է ԵՏԱՄ այլ պետությունների, մասնավորապես՝ Ղազախստանի քաղաքացիներին: Հիմա այդ երկրում իսկական քաոս է:

Տուգանքի 90 հազար ակտ կա, որոնց հասցեատերերը արտասահմանցիներ են՝ նաև Հայաստանի քաղաքացիներ: Խնդիրը հասկանալու համար Ղազախստանից անգամ հատուկ պատվիրակություն է եկել Հայասատան։ Բողոքի դուրս եկած ղազախ վարորդները պանդում են, թե իրենց խաբել են ու պետությունից օգնություն են պահանջում: Պետությունը հարցը փակելու երեք տարբերակ է առաջարկում. վարորդները պետք է վճարեն տուգանքները և օրինական կարգով գրանցեն մեքենան, կամ դատի տան նրան, ումից գնել են մեքենան. կամ էլ մեքենան մասերի բաժանեն ու վաճառեն պահեստամասերը։

Հակառակ դեպքում պետությունը սպառնում է մեքենաները դուրս բերել երկրից: Էժան պանրի հետևից եկածները, ինչպե՞ս դուրս կգան թակարդից. հույս ունենք, որ անցավ: Իսկ ինչպես ենք մենք դուրս գալու մեր լարած թակարդից, որում կարող ենք հայտնվել շուտով: Երևանում ամեն օր ավելի անտանելի ու վտանգավոր է դառնում երթեկությունը: 2019-ին ռեկորդային քանակությամբ՝ 189 հազար մեքենա է ներկրվել Հայաստան: Սա մոտ երեք անգամ ավելի շատ է 2018-ից: (2019` 189 հազար, 2018՝ 64 հազար): Եվ դժվար չէ գլխի ընկնել, որ այդ մեքենաների հիմնական մասը գալիս է միլիոնանոց բնակչությամբ Երևան: Այս գլխացավանքը նոր չէ մայրաքաղաքի համար ու մեքենաների մեծացող թվի հետ՝ ժամանակին կառուցվում էին նոր ճանապարհային հանգույցներ, որոնք փրկում էին Երևանը երթևեկության կաթվածից: