Լրահոս
Հասարակական
21:39
21.01.20
122

Տավարի միսը թանկանում է

Սպանդանոցային մորթի պարտադրանքը հարվածում է գյուղացու գրպանին, ի՞նչ պետք է նա անի՝ բնականաբար բարձրացնի մսի ինքնարժեքը: Արդեն նկատե՞լ եք, որ միսը թանկացել է:

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը նույնիսկ ուսումնասիրություն է հրապարակել այն մասին, որ եթե առաջին անհրաժեշտության ապ֊րանքների ցանկից տավարի միսը շարունակի թանկանալ, ներմուծումն էլ աճի նույն տեմպով, ապա մարդիկ շուտով կսկսեն տեղական մսի փոխարեն ներկրվածը գնել: Մսավաճառների տաղավարների մոտ գին հարցնող քաղաքացիները իմ գործընկեր Աղվան Ասոյանին գանգատվել են, եթե թանկացումը շարունակվելու է, իրենք ավելի լավ է՝ բուսակեր դառնան: