Լրահոս
Քաղաքական
21:55
22.01.20
128

Սուրճ եւ սուշի. ազգային ժողովում նորից վիճում են

«Երկրում անլրջության շքերթ է»,- արձանագրել են Ազգային ժողովում: Ո՞վ ո՞ւմ հետ է սուրճ խմել, ո՞ւմ հետ սուշի կերել: Խորհրդարանում քաղաքական բանավեճերի մակարդակը չափելու համար, պետք է մոտ լինել կենցաղային բամբասանքներին ու շատ խանդոտ լինել: Իշխանափոխությունից հետո քաղաքական ապահարզանով բաժանված Լուսավոր Հայաստանն ու Իմ քայլը այսօր ոչ քաղաքական մեղադրանքներ են փոխանակել: Վեճի պատճառը մի քննիչ հանձնաժողով է, որը պետք է ուսումնասիրի Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկեր կա՞ն, թե՝ ոչ: