Լրահոս
Հասարակական
22:21
13.01.20
95

«Սեւ հունվար». Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը

Այսօր Բաքվի ջարդերի տարելիցն է: 30 տարի անց էլ Հայաստանի կառավարությունը հապաղում է պատահածը որակել Ցեղասպանություն: Ականատեսները պահանջում են, որ Բաքվում բնակվող հայերի կոտորածին քաղաքական գնահատական տրվի: Օրվա ուղերձում վարչապետ Փաշինյանը գրել է, թե հայտարարում է ամենայն պատասխանատվությամբ հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու: