Լրահոս
Հասարակական
21:44
21.01.20
90

Սերը, ատելությունը եւ Ալեն Սիմոնյանը

Օրվա վիճաբանություններից հետո քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները մեկը մյուսից սուր ու սկանդալային մեկնաբանություններ են անում՝ դիմելով ընդդիմադիրներին: Օրինակ մեր դեմ խաղ չկա հայտնի մտքի հեղինակ իմքայլական Տիգրան Ուլիխանյանի համար գնալով ավելի դժվար է դառնում ընդդիմադիրներին չկատոկելը: Ներեցեք, բառը Ուլիխանյանինն է:

Քրիստինե Պողոսյանը առհասարակ ցավում է, որ դեռ 4 տարի ստիպված է լինելու աշխատել հոգաբանական լուրջ բարդույթներով տառապող պատգամավորների հետ: Դեռ չգերազանցված է մնում Ալեն Սիմոնյանի պնդումը: Խորհրդարանի փոխխոսնակ վստահ է, որ օրենսդիրը ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի նման պատգամավորների տեղը չէ: Հենց իր տեղն է հավանաբար չնայած ինքը կարողանում է ֆեյսբուքում գրել օրինակ, որ ինչ-որ մեկին պետք է շան տեղ չդնել: Հավանաբար նկատի ունի մեզնից մեկին որևէ մեկին Հայաստանի հպարտ քաղաքացիներից: