Լրահոս
Հասարակական
23:12
15.01.20
59

Սելֆի՝ քննիչի հետ. ՀՀ վարչապետը հարցաքննվել է եւ նախադեպ ստեղծել

Հայաստանի վարչապետը այսօր երկուսուկես ժամ հարցաքննությունների է մասնակցել Քննչական կոմիտեում: Այդ մասին առաջինն իմացանք քննիչի հետ վարչապետի սելֆիից, որը առավոտյան հրապարակվել էր Փաշինյանի ֆեյսբուքյան էջում: Մի քանի ժամ անց, Քննչական կոմիտեն պարզաբանեց, որ կառավարության ղեկավարին հարցաքննել են գաղտնալսումների հայտնի գործերով: Մի դեպքում, որպես վկա, մյուս դեպքում, որպես տուժող: Ըստ պաշտոնական աղբյուրի, հարցաքննվել են նաև Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը: