Լրահոս
Հասարակական
22:18
13.01.20
69

Սահմանադրական խառնաշփոթ

Factor.am-ի տեղեկություններով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Խոսնակ Մարինա Օհանջանյանը հրաժարվում է մեկնաբանել լուրը: 168.am_ն ավելի սկանդալային նորություններ ունի: Խմբագիր Սաթիկ Սեյրանյանը պնդում է, որ Սահմանադրական դատարանի անցանկալի դատավորներին օրենքով տուն ուղարկելու փորձերը ձախողած իշխանությունը իրավապահներին նոր հանձնարարական է իջեցրել գտնել բարձր դատական ատյանի դատավորների արտա-ամուսնական կապերը կամ այլ կոմպրոմատներ: Իշխանական էլիտան հերքում է: