Լրահոս
Իրավական
21:40
21.01.20
117

Քոչարյանի պաշտպանները բոյկոտում են դատական նիստը

Սահմանադրական կարգի տապալման գործը մտել է փակուղի: Դատավոր Աննա Դանիբեկյանը ոչ մի կերպ չի ընդունում, որ գործով տուժողների իրավահաջորդներից մեկը պաշտպանական կողմին սպառնացել է, իսկ պաշտպանները բոյկոտում են դատական նիստերը, որովհետև Դանիբեկյանը չի ընդունում, որ իրենց սպառնացել են: Դատական նիստը այս հիմնավորմամբ հետաձգվել է արդեն երկրորդ անգամ: