Լրահոս
Իրավական
22:44
08.01.20
99

Քրեական գործեր եւ ֆեյքեր՝ Քոչարյանի գործի շուրջ

Ի դեպ, այսօր կալանավորվել է հունվարի հինգին ԱԱԾ բերման ենթարկված մի երիտասարդ, որը կեղծ ֆեյսբուքյան էջով լուր էր տարածել, թե իբր Փաշինյանը ԱՄՆ նախագահին շնորհավորել է իրանցի գեներալի սպանության համար: ԱԱԾ-ի տեսանյութում երիտասարդը նշում էր, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը համարում է անարդարացի: Քոչարյանի փաստաբանական խումբը կարծում է, որ վերջին շրջանում տարբեր հանցանքների մեջ կասկածվողներին Քոչարյանի աջակից ներկայացնելը կա՛մ նախապատարստված գործողություն է, կա՛մ բերման ենթարկվածները ազդանշան են ստանում, որ իրավապահներից մեղմ վերաբերմունք կարող են ակնկալել, եթե իրենց գործը կապեն Քոչարյանի անվան հետ: Այդպիսի մի քերական գործով մոտ երկու շաբաթ կալանավորված է 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը: