Լրահոս
Հասարակական
22:01
23.01.20
89

Պոլիէթիլեն, սպանդանոց, ծննդատուն. կառավարության նիստը

Վարչապետը երեկ երեկոյան հանրային հեռուստաընկերության եթերում Ոսկեպարից Աչաջուր գնացած ծննդկանի մասին ռեպորտաժը դիտելուց հետո, այսօր կառավարության նիստին հայտարարել է, որ ծննդատների փակման հարցի քննադատությունը պարզ մանիպուլյացիա է:

Փաշինյանն այս եզրակացությանն է եկել, երբ նորից չափել է Ոսկեպար-Նոյեմբերյան եւ Ոսկեպար-Աչաջուր համայնքների հեռավորությունները: Նոյեմբերյանն ավելի մոտ է Փաշինյանը զարմանում է, թե այդ դեպքում ինչո՞ւ են ծննդկանները Աչաջրի ծննդատունը նախընտրում:

Ինչպես գիտեք՝ Աչաջրի ծննդատանը մենք մի քանի անգամ անդրադարձել ենք: Ոսկեպարից Աչաջուր եկած ծննդկանը բացատրել է թե ինչու են նախընտրում երկար ճանապարհ անցնել:

Բանն այն է, որ Նոյեմբերյան տանող ճանապարհը մշտական գնդակոծման վտանգի առաջ է կանգնած, հղիները նախընտրում են մի քիչ երկար, բայց ավելի անվտանգ ճանապարհով ծննդատուն հասնել: