Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:26
13.03.19
606

«Փոփոխությունը պետք է բոլորն ընդունեն». ԵԱՀԿ նախագահը՝ Երևանում


ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը հորդորել է համբերությամբ սպասել Փաշինյան- Ալիեւ առաջին պաշտոնական հանդիպմանը։ Լայչակը, որը նաև Սլովակիայի արտգործնախարարն է, չի բացառել, որ Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել հենց Սլովակիա՜յի մայրաքաղաքում։ Սպասվող բանակցությունների օրակարգի մասին որևէ նորություն չի ասել։ Միայն շեշտել է, որ բանակցությունների ձևաչափի փոփոխությունը, ինչին ցանկանում է հասնել Երևանը, պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։