Լրահոս
Հասարակական
23:01
24.12.19
96

Նոր մանրամասներ Մասիսում անչափահասի սպանությունից

Միայն դեկտեմբերին անչափահասների մասնակցությամբ դանակահարությունների 6 դեպք է եղել: Չնայած առաջիններից հետո Հայլուր լրատվականը անգամ շաբաթվա թեմա դարձրեց մտահոգիչ վիճակագրությունը, փորձը ցույց տվեց, որ հանրության էմոցիոնալ արձագանքը անվտանգային անգամ այսպիսի խնդիրներին բթացած է: Լրահոսում պարզապես կորչում է անչափահասի սպանության մասին պատմող հերթական սարսափեցնող վերնագիրը: Այս անգամ ահավոր դեպքը պատահեց Արարատի մարզի17-ամյա բնակչի հետ: Նա իր հասակակցին ոսկե շղթա էր տվել ու հետ վերցնելու ակնկալիքով հանդիպել հետը Պատմությունը ավարտվեց դանակի 4 հարվածով: